Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Աշխարհի լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անդրադառնում են Իտալիայի սահմանադրության փոփոխման հանրաքվեին եւ Ավստրիայի նախագահական ընտրություններին, որոնք Լոնդոնի «Ֆայնենշըլ թայմս» թերթն անվանում է «ամբոխավարության փորձություն»:

Ավստրիայում այդ փորձությունը հաջող անցավ. 72-ամյա անկախ թեկնածու Ալեքսանդր վան դեր Բելլենը հաղթեց Ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերին, որը քիչ էր մնում առաջին ծայրահեղ աջ նախագահը դառնար Եվրոմիության պատմության մեջ:

Ավստրիայում նախագահն ունի լոկ մի քանի ձեւական լիազորություն: Սակայն այս անգամվա նախագահական ընտրությունները համարվում են «հակամարտության հերթական փուլը հետպատերազմյան ազատական ընդհանուր համաձայնության եւ ամբոխավարության հարաճուն ալիքի միջեւ, որը հանգեցրեց «Բրեքսիտին» եւ Դոնալդ Թրամփի հաղթանակին», պարզաբանում է թերթը:

Ալեքսանդր վան դեր Բելլենը «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդն է: ԵՄ-ում «կանաչներն» ավանդաբար հանդես են գալիս գերազատականության եւ հակառուսական դիրքերից: Չնայած ծայրահեղ աջ Ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերի պարտությանը, նախագահական ընտրություններին նրա մասնակցությունը զգալիորեն բարձրացրեց ներգաղթի դեմ հանդես եկող իր կուսակցության վարկանիշը, եւ 2018-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կարող է ամրապնդել դիրքերը, կարծում է քաղաքագետ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը:

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Ալեքսանդր վան դեր Բելլենի հաղթանակն անվանել է «ամբոխավարության նկատմամբ ողջամտության հաղթանակ» եւ «հսկայական թեթեւացում ամբողջ Եվրոպայի համար»:

Eurasia Group խորհրդատվական ընկերության կառավարիչ տնօրեն Մուջթաբա Ռահմանը «Ֆայնենշըլ թայմսին» տված հարցազրույցում նշել է, որ այժմ ԵՄ-ում կառավարող ուժերը ստացել են դիրքերը հետ գրավելու հնարավորություն: «Ա-վան դեր Բելլենի հաղթանակը կդանդաղեցնի եվրոպական ամբոխավարական երթի տեմպը եւ հույս կտա կենտրոնամետ ուժերին», ասել է նա:

«Եվրոպան եւ իր քրքրված քաղաքական մարմնավորում ԵՄ-ը տարկետում ստացան, սակայն, ըստ երեւույթին, կարճ ժամանակով», արձանագրում է «Գարդիան» թերթը:

Ամբոխավարության հաջորդ փորձությունը կլինեն 2017-ի գարնանը Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները, որտեղ երկրորդ փուլ անցնելու բոլոր հնարավորություններն ունի ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը:

«Ընտրողներին արմատականների կողմը տանող գործոններից ոչ մեկը չի անհետացել, եւ երկրներից ոչ մեկի կառավարությունը չի կարողանա միայնակ հաղթահարել Եվրոպայի խնդիրները», գրում է բրիտանական «Թայմս» թերթը:

Դեկտեմբերի 4-ին մեկ ուրիշ փորձություն դարձավ Իտալիայի իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի ընթացքում ժողովուրդը մերժեց դրանք, եւ վարչապետ Մատտեո Ռենցին հրաժարական տվեց: Վարչապետը մասնավորապես առաջարկել էր էականորեն կրճատել սենատորների թիվը եւ վերացնել «ցմահ սենատոր» կոչումը: Քաղաքական համակարգի փոխակերպումը երկրին հնարավորություն կտար տարեկան տնտեսել կես միլիարդ եվրո: Սակայն իտալացիները մերժեցին սահմանադրական փոփոխությունները, անսալով «Հինգ աստղ» շարժման առաջնորդ, նախկին կատակերգու եւ համոզված եվրոհոռետես Բեպպե Գրիլլոյի կոչերին: «Հիմա «Հինգ աստղը» իշխանությանը հավակնելու բոլոր հնարավորություններն ունի», գրում է «Դեյլի թելեգրաֆ» թերթը, ընդգծելով, որ իտալացիների դժգոհության գլխավոր պատճառը ներկայիս տնտեսական լճացումն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹԱՅՄԸ» ԹՐԱՄՓԻՆ ՃԱՆԱՉԵՑ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական