Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԹԱԼԻՆԻ ՀՈՏ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Բաքվում, ինչպես ասում էին ՀԱԿ-ից, կոնկրետ եւ հաճախՙ Լեւոն Զուրաբյանը, ռեժիմը խուճապի մեջ է: Ճիշտ է, ՀԱԿ-ն ու իր խմբակցության ղեկավար Զուրաբյանը ռեժիմ ասելով ամենեւին էլ Բաքվում գործողին նկատի չունեին, բայց դա ՀԱԿ-ի խնդիրն է, չխորանանք: Իրականում Բաքվի ռեժիմը խուճապի մեջ է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից հետո: Նրանք ուղիղ եթերով հետեւելիս են եղել ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երեքշաբթի օրվա նիստին, որի ընթացքում էլ Շարմազանովը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններինՙ ուսումնասիրել գերմանական Audi եւ Mersedes ավտոմոբիլային կոնցեռների պատմությունը: Իմաստն այն է, որ առաջինըՙ 9 տարով է մեծ Ադրբեջանից, երկրորդըՙ 2: Շարմազանովն էլ, սա բացահայտելով, հույս ունի, որ Բաքվումՙ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ողջ իշխանական համակարգի ներկայացուցիչները, անգամ ընդդիմությունը, նույնիսկ Բաքվի Չոբանզադեի անվան պողոտայում գործող «Արազ» սուպերմարկետի երիտասարդ հսկիչն ու վերջինիս գերմանական հովվաշունը գլուխները կախելու են, քանի որ բացահայտվել է իրենց երկրի հին չլինելը:

Անկեղծության համար ասեմ, որ Շարմազանովի այս հայտարարությունն իրականում պատասխան է. մասնավորաբար Իլհամ Ալիեւը բոլորովին վերջերս կրկին խոսել էր «հին ադրբեջանական» Երեւանի ու Զանգեզուրի մասին. Շարմազանովն էլ, ահա, Ալիեւին կոչ է անում ուսումնասիրել գերմանական ընկերությունների պատմությունը եւ հասկանալ, որ նրանք ավելի հին են, քան Ադրբեջանը:

Այս պատմության մեջ, սակայն, մի նրբություն կա: Ենթադրենք Ալիեւը հասկացավ, Մեհրիբան խանըմն էլ հասկացավ, Ալի Հասանովն էլ հասկացավ, սուպերմարկետի հսկիչն էլ հասկացավ (նրա շունը վաղուց էր հասկացել), որ Ադրբեջանն այդքան հին չէ, ավելի ճիշտՙ բոլորովին նոր է, հետո՞: Ամաչելու են ու ասենՙ Ղարաբաղը, որն իրականում Արցախ է կոչվում, ձեզ լինի, մեզ կներեք, եթե թեյ ցանկանաք խմել, սիրով սպասում ենքՙ Բաքվո՞ւմ, թե՞ պարզապես փախչելու են իրենց օկուպացրած հին հայկական հողերից, ու հայ-ադրբեջանական իրական սահմանի վրա մի մեծ, անանցանելի պատ են կառուցելու, որ ոչ մենք իրենց տեսնենք, ոչ էլ իրենքՙ մեզ: Լավ, Ադրբեջանի հին չլինելը առիթ-անառիթ հիշատակալու իմաստը ո՞րն է: Ո՞վ է ասել, որ նոր երկրները հին երկրներից իրավունք չունեն հող ուզելու, խլելու, օկուպացնելու: Չէ, հասկանալի է, որ խլելու կամ օկուպացնելու իրավունք ոչ ոք չունի, բայց չեն անո՞ւմ: Ադրբեջանն, օրինակ, նոր երկիր է, Շահումյանի կեսը չի խլե՞լ, օկուպացրած չի պահո՞ւմ: Ավելին, որքան նոր է երկիրը եւ բարակՙ վերջինիս պատմության գիրքը, այնքան ավելի հավակնոտ է նա: Ուրեմն ի՞նչ ենք ուզում ամեն անգամ, երբ ասում ենք, որ մեր տան դիմացի ընկույզի ծառն ավելի հին է, քան Ադրբեջանը: Ի դեպ, նույն Audi-ին ճիշտ յոթ տարով ավելի հին է, քան Mersedes, բայց դա չի նշանակում, որ վերջինս ավելի վատ մեքենա է արտադրում, առավել եւս չի նշանակում, որ առաջինը միշտ երեսով է տալիս իր հինավուրց լինելը: Լավ, ի՞նչ պարծենալու բան է այդ հինավուրցությունը: Ավելի ճիշտՙ հինավուրցությո՞ւնն է ավելի պարծենալու բան, թե՞ բարեկեցությունը: Օրինակ, Հունաստանը հին երկիր է, հինավուրց պատմությամբ, բայց ճգնաժամի մեջ ու ԵՄ-ին միլիարդավոր եվրո է պարտք, փոխարենը Լեհաստանը ավելի նոր երկիր է, ու մի եվրո ԵՄ-ին պարտք չէ: Սա չի նշանակում, որ Ադրբեջանն ավելի բարեկեցիկ երկիր է, քան մենք, բայց սա նշանակում է, որ մեր հինավուրցությունը նախ չի նշանակում, որ մենք ենք ավելի բարեկեցիկ, բացի այդ օդում կրակոցի պես մի բան է, իսկ մենք, գոնե վերջին ապրիլին զենքի խնդիր ունեինք, հետեւաբար եղած փամփուշտներով իրավունք չունենք օդ կրակել:

Եւ ուրեմն, պատմության երկարությունն ու անգամ փառապանծությունը ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար ոչ միայն քիչ է, այլեւ ծիծաղելի է, եթե իհարկե այն ում պատմում ես ազգիդ պատմությունը, ոչ հայ է, ոչ հույն, ոչ էլ հրեա:

Բայց չեմ կարծում, որ Բաքվում հիմա ծիծաղում են մեզ վրա, որպեսզի ծիծաղես ինչ-որ բանի վրա, պետք է հասկանաս, որ դա ծիծաղելի է: Ավելին, ես վստահ եմ, որ նրանք հիմա ընկած Ադրբեջանում մի հին բան են փնտրում, որ վրան դաջենՙ Ադրբեջան ու ներկայացնեն աշխարհին: Ազգերը տարբեր են լինում, կան որ ընկած են իրենց հինավուրցությունն ապացուցելու հետեւից, կան որ զբաղված են իրենց բարեկեցության ապահովմամբ ու մի տեսակ լուռ ժպտում են հինավուրցների այս ապարդյուն շարժիցՙ իրենց Mersedes-ներով կամ Audi-ներով աշխատանքի գնալիս:

Ի դեպՙ աշխատելը, մանավանդ մտածելով, հրաշալի բան է:

Նախորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՏԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական