Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի անգամ Վիլյամ Սարոյանը զանգահարում է London World թերթի խմբագրություն: Հեռախոսը վերցնում է այնտեղ աշխատող Ջորջ Բեռնարդ Շոուն: Սարոյանը, ով այդ ժամանակ արդեն բավականին հայտնի էր, առանց իմանալու, թե ում հետ է խոսում, բնականաբար անգլերենով ներկայանում էՙ «Ես Ուիլյամ Սըրոյընն եմ»: Շոուն պատասխանում էՙ «Գիտեք, ես Բեռնարդ Շոուն եմ, բայց դուք ոչ թե Ուիլյամ Սըրոյընն եք, այլ Ուիլյամ Սա-րո-յա՛նը, քանի որ դուք հայ եք, իսկ ձեր անունը, հայերեն արտասանելիս, չի կարող հնչելՙ Սըրոյըն»: Թե ի՞նչ են հետո խոսում Շոուն եւ Սարոյանը, ինչո՞ւ էր Սարոյանը զանգահարել այդ թերթի խմբագրությունՙ կարեւոր չէ, համենայնդեպս պատմությունն այս մասին լռում է, կարեւորն այստեղ անգամ այն չէ, որ 1925-ին գրականության Նոբելյան մրցանակ ստացած աշխարհահռչակ Շոուն գիտեր հայերին, գիտեր, որ մեզանից մեկը Սարոյանն է, գիտեր, թե ինչպես հայերեն ճիշտ կլինի արտասանել Սարոյան անունը, այլ կարեւորն այն է, որ Ուիլյամ Սարոյանը ներկայացել է Սըրոյըն :

Հետո, իհարկե, Սարոյանը կասի, որ իմ անունն Արամ է, որ իմ սիրտը լեռներում է, կխոսի եւ լավ կխոսի հայի մասին, կգա Հայաստան, կերազի իր ծննդավայր Բիթլիսի մասին, կհանդիպի Վիկտոր Համբարձումյանի եւ էլի շատ-շատերի հետ, դժվարությամբ, բայց կխոսի հայերեն, բայց դա հետո, երբ այն տարիքում ես, երբ սկսում ես հիշել ու բնականաբար սկսում ես ամենասկզբից:

Մեր պատմության ամենասկիզբը չգիտեմ էլ ով է դրել: Մի ժամանակ լեգենդար Հայկական ռադիոն ասում էր, որ Թումանյանի Գիքորն է դրել, քանի որ հենց նա էր հայ իրականության առաջին պանդուխտը, բայց Գիքորիՙ առաջին հայ պանդուխտը լինելը ապացուցված փաստ չէ: Ու ես անկեղծ ասած չգիտեմ, թե ո՞րն է ավելի ցավալի, այն որ ցեղասպանություն ենք ապրել եւ ստիպված, հարկադրաբար արտագաղթե՞լ ենք, թե՞ այն, որ արտագաղթել ենք եւ ամենեւին էլ ոչ ստիպված, հարկադրաբար, նախքան ցեղասպանությունը նաեւ: Արտագաղթել ենք միշտ, բայց բուն արտագաղթը ցավի կեսն է, գուցե հիմքը, բայց ամբողջ ցավը չէ: Այն սկսում է ամբողջանալ արդեն այնտեղՙ արտագաղթած վայրում, երբ Սամվելները Սեմ են դառնում, Միքայելներըՙ Մայքլ, Հովհաննեսներըՙ Վանյա, Մկրտիչներըՙ Մակար, Սարոյաններն էլՙ Սըրոյըն: Անուն փոխելն էլ, թեկուզ միայն դրա արտասանության ձեւով, հո միայն անուն փոխել չէ՞. անուն փոխելիս ամեն ինչդ է փոխվում, ամեն դեպքում անունդ փոխում ես, որպեսզի ամեն ինչդ փոխվի, անվանափոխությամբ հենց դա ես ցանկանում: Ու լրացնում ես ցավը: Նոր անունով իհարկե մտնում ես այն 7, 8, կամ 13 միլիոնի մեջ, որ ասում են, թե իբր այդքան հայ կա աշխարհում, գուցե նաեւ 20, 200, անգամ 2000 դոլար ես նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ու ուղիղ եթերում մի երկու զիլ խոսք ասումՙ համայն հայությանը, բայց թարգմանչի միջոցով, երբեմն անգամ մտերիմներիդ հետ, հոդվածներիդ մեջ, վեպ-վիպակներումդ, եւ մանավանդ երգ-ոտանավորներիդ մեջ խոսում ես այս ազգային ցավիցՙ հանգավորելով այն, բայց չես հասկանում, որ ինքդ ցավեցնում ես: Ոչ թե չգալովդ, դա քո գործն է, այլ դառնալովդՙ ամերիկացի, կամ ռուս, կամ ֆրանսիացի… Հետո սկսում եք խորհուրդներըՙ «մեր Ամերիկայիցՙ ձեր Հայաստանին»: Իրավունք ունե՞ք, իհարկե ունեք, ինչպես բոլոր ամերիկացիները, ֆրանսիացիները եւ ռուսները իրավունք ունեն խորհուրդ տալու Հայաստանին, օրինակՙ թե ինչպես անենք, որ ավելի լավ լինի: Ավելին, Հայաստանին խորհուրդ տալու իրավունք ունեք, բայց Հայաստան փող ուղարկելու պարտավորություն չունեք, կապ չունի, թե Հայաստանին փողն ինչի համար է պետք: Հայրենասեր եք, շատերդ ազնիվ եք, կամ հակառակըՙ շատերդ եք հայրենասեր եւ ազնիվ եք բոլորդ, բայց այդ դուք չէի՞ք, որ պահանջում էիք ընդլայնել Սան Ֆրանցիսկոյի Էմբարկադերո փողոցի բնակելի հատվածն ի հաշիվ նավահանգստի եւ այս կապակցությամբ ձեր ընտրած սենատորին անգամ պաշտոնական նամակ էիք հղում, կամ այդ դուք չէի՞ք, որ Մոսկվայի Կապոտնյա թաղամասում պայքարում էիք հին գործարանը չքանդելու համար, քանի որ այդ գործարանի սենյակները ապօրինաբար վարձով էիք տալիս ուզբեկներին, այդ դուք չէի՞ք, որ Փարիզի Սեն Դընի արվարձանում հիմնեցիք ձեր առաջին բրենդային խանութը, եւ այն անվանեցիք ձերՙ Սասունցի պապիՙ Պետրոսի անունովՙ «Պիեր», կամ այդ դուք չէի՞ք, որ «զոհվում էիք» Կիեւի Մայդանումՙ «Ազատություն Ուկրաինային» բղավելով…Դուք էիք: Ու հիմա եկել եք եւ «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում ի՞նչ եք խորհուրդ տալիս, ո՞ւմ, այստեղ մնացածների՞ս, մե՞զ, իրավունք ունեք, բայց չեք կարող, չեք կարող, քանի որ մեզ չեք ճանաչում եւ չգիտեք, թե ինչպես են օրորվում Երեւանի գազանանոցի ճանապարհի բարձր ծառերը, երբ ամեն երեկո այդ ճանապարհով եւ դատարկ գրպանով տուն է գնում փոքրիկ Սաթենի երիտասարդ, բայց ծերացած հայրը, որը հա՛մ իշխանությունից է զզվել, հա՛մ ընդդիմությունից: Սա չգիտեք, բայց ասում եք, որ սփյուռքահայերը պետք է որպես դիտորդ ժամանեն գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դե հա, որպես ընտրող հո չե՞ն ժամանելու, որպես դիտորդ ժամանելու համար կարիք չկա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, կարող ես ե՛ւ դիտորդ լինել, ե՛ւ Կանադայի քաղաքացի, այսինքն ե՛ւ լավ ապրես, ե՛ւ խորհուրդ տաս: Ինչպես, օրինակ, «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության անդամներ Արսինե Խանջյանը, Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, այլք… Թվով 25, ինչպես ասում ենՙ ճանաչված սփյուռքահայեր: Կասեք նրանք բոլորն էլ վաստակե՞լ են խորհուրդ տալու իրավունք եւ կարո՞ղ են խորհուրդ տալ: Իհարկե վաստակել են, սակայն չեն կարող, որքան էլ Արարատ նկարահանեն, որքան էլ Արագիլ երգեն… Չեն կարող, քանի որ եթե անգամ այդ խորհուրդներով ապրենք ու Հայաստանը դարձնենք երազանքի երկիր, իրենք չեն գալու, ոչ թե որովհետեւ այնտեղ ավելի լավ է լինելու, այլ քանի որ իրենցն այլեւս եւ վաղուց այնտեղն է: Չեն կարող, քանի որ չեն ճանաչում, չգիտեն, չեն զգում այստեղը եւ այստեղ մնացածներիս, միայն դիտում են, միայն դիտորդ ենՙ իրենց ընտրությունը վաղուց կատարած:

Բայց որպեսզի շատ չնեղանաք, ի դեպ, մենք էլ նեղացած չենք, չնայած այս պատմության մեջ նեղանալու ավելի մեծ հիմքեր մենք ունենք, մի բան ասեմ. Հայաստանում մարդիկ կան, ովքեր իրավունք չունեն մեզ խորհուրդ տալու, քանի որ շատ են հեռու գնացել մերՙ իրենցը դարձած փողերով, բայց դուք ունեք, չնայած շատ եք հեռու գնացելՙ մեր եւ ձեր հայրենիքից: Դա հայրենիքը սիրելու միակ ձեւն է, դա հայրենիքը սիրելու միա՞կ ձեւն է…

Ցավը, այ, հիմա՛ ամբողջացավ:

Նախորդ գրառումը

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ԱՆՊԱՏԻԺ ԵՆ ՄՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՏԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՏԱԿԸ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական