Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐՈՎԱԾ ԵՆ ԿԵՐԵԼ (ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸՙ ՊԱՏԱՌԱՔԱՂՈՎ)

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Լա՞վ է որ Ռուսաստանում գեղեցկության մրցույթ է անցկացվում, որտեղ հաղթում է հայ մասնակցուհին: Իմ կարծիքովՙ լավ է, մանավանդ Հայաստանում իրենցՙ Ռուսաստանում գտնվող ամուսիններին սպասող կանանց համար, ովքեր համոզվում են, որ հայուհիներն իրականում ավելի գեղեցիկ են ռուսներից: Իսկ լա՞վ է, որ Ռուսաստանում անցկացվում է գեղեցկության մրցույթ, բայց բացառապես հայուհիների միջեւ: Այսինքն որոշում են այդ երկրում ապրող ամենագեղեցիկ հայուհուն: Իմ կարծիքովՙ վատ է, քանի որ դա նշանակում է, որ հայերը եւ մանավանդ հայուհիները Ռուսաստանում այնքան են շատացել, որ սկսում են պարզել ոչ միայն այն, թե ով իրենցից ավելի շատ փող ունի, կամ ավելի լավ ֆիլմ է նկարում, այլ այն, թե ո՞վ է իրենցից առավել գեղեցիկը:

Եւ ուրեմն բոլորովին վերջերսՙ Ռուսաստանում հենց այսպիսի մի վատ բան է եղել: Տեղի է ունեցելՙ «Ռուսաստանի գեղեցկուհի-հայուհի-2016» մրցույթը, որն ավելի ճիշտ կոչվում է այսպեսՙ «Միսս կռասավիցա-առմյանկա Ռասիի-2016»: Ընդ որում, 2016 թվականի նշումը մրցույթի անվանման մեջ նշանակում է, որ դրա կազմակերպիչները մտադրվել են այն շարունակական դարձնել, ինչո՞ւ չէՙ ամեն տարի ավելացնելով մասնակիցների քանակը:

Անկեղծ ասածՙ այս տարվա մրցույթի մասին ես պարզեցի միայն այն, որ այն տեղի է ունեցել, եւ որ հետո խնջույք է եղել, որին հրավիրված է եղել ու մասնակացել է ինքըՙ Վլադիմիր… Չէ, դեռ այդքան չենք հասելՙ Ժիրինովսկին: Իսկ թե որտե՞ղ է տեղի ունեցել մրցույթը, քանի՞ գեղեցկուհի է մասնակցել, ո՞վ է հաղթել եւ հաղթողին ի՞նչ են տվել, բացի մի փունջ մուգ կարմիր եւ երկար վարդերից, չգիտեմ: Հետաքրքրական էլ չէ: Համենայնդեպս այս պատմությունն ինձ համար լրիվ այլ պատճառով է հետաքրքրական: Օրինակՙ Ժիրինովսկու պարագան: Լավ, եղբայր, դեռ երկա՞ր ենք նրան կանչելու ռուսահայկական քեֆերին, որ խոսի Արարատից, Արեւմտյան Հայաստանից եւ Հայոց ցեղասպանությունից: Ընդ որումՙ դա անի խորովածով (կծած) ծանրաբեռնված սեղանների շուրջը, քյաբաբի բույրի մեջ նստած խիստ հայրենասեր մասսաների առջեւ, գուցեՙ համար: Է, եկավ, խոսեց, գնաց իր լիբերալ-դեմոկրատական գործերով, հետո՞: Ուրիշ բարեկամ այդ անծայրածիր երկրում չունե՞նք: Փաստորեն չունենք, քանի որ խնդիրը ոչ թե Ժիրինովսկին է, այլ այն, որ նա միակն է: Անշուշտ միակը չէ, բայց տվյալ մասսան նրան է սիրում, նրան է հրավիրում, քանի որ տվյալ մասսայի համար նա միակն է, իսկ տվյալ մասսան Ռուսաստանի հայերն են, հարուստ, երեւելի, սրան-նրան հրավիրել կարողացող, արդեն նաեւՙ գեղեցիկը որոշող:

Իսկ գեղեցկուհինե՞րը, նրանք ի՞նչ, նրանք բոլորն էլ, այդ թվում հաղթողը, եւ մանավանդ նա, շուտով կամուսնանանՙ Մոսկվայում, կապրեն Մոսկվայում, երեխաներ կունենան Մոսկվայում, ամուսիններին աշխատանքի կճանապարհեն, իրենք էլ շոփինգի կգնանՙ Մոսկվայում, եւ Հայաստանը կսիրեն այնպես, ինչպես բոլորն են Հայաստանը սիրումՙ հեռվից, եթե անգամ մոտիկից, ապա միայն ամառները, այն էլ այն պարագայում, երբ Կիպրոսի համար փող չկա, Թուրքիան փակ էՙ ռուս զբոսաշրջիկների համար, իսկ Եգիպտոսում անվտանգ չէ:

Մի խոսքով, Ռուսաստանում որոշել են, թե ո՞վ է այդ երկրում ապրող ամենագեղեցիկ հայուհին, ապա կերել են հայկական խորոված (գեղեցկուհիներըՙ պատառաքաղով), հետո «հայ» Ժիրինովսկին խոսել է Ցեղասպանության մասին, բոլոր հայերը ծափահարել են, եղել են հուզվածներ, իսկ ընդհանուր առմամբ հայկական քյաբաբի հոտի մեջ, մուգ-կարմիր եւ, իհարկե հայկական վարդերիՙ գլխապտույտ առաջացնող բույրի հետ տարածված է եղել անհաս կարոտը եւ խորունկ սերըՙ առ հայրենիք:

Ռուսաստանը հայրենիք սիրելու տեղն է, կամ տեղերից մեկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական