Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍՈՒԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Երկու տարի առաջ «Իսլամական պետության» ջիհադիստների ձեռքն անցած իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը քրդական, թուրքական եւ արաբական ոլորտների կցակետում գտնվող այդ բնակավայրի տեղադրության պատճառով կարող է առավել տեսանելի դարձնել Մերձավոր Արեւելքին առնչվող աշխարհաքաղաքական խնդիրները: Ինչպես National Interest թերթում գրում է մեկնաբան Ուիլյամ Գոեռլեյը , սպասվում է, որ գործողությունը կլինի երկարատեւ ու ծանր: Առաջին շաբաթների ընթացքում քուրդ-իրաքյան ուժերին հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների: Քրդական «փեշմերգա» ջոկատները քաղաքի ծայրամասերում գրավեցին իսլամիստների դիրքերը, քրիստոնեական ստորաբաժանումները ազատագրեցին մի շարք գյուղեր: Նոյեմբերի 1-ին Մոսուլի որոշ մասերում սկսվեցին փողոցային մարտեր: Սա միայն մեկ օրինակ է այն բանի, թե «Իսլամական պետության» դեմ ինչպես են համատեղ ուժերով գործում տարբեր ստորաբաժանումների մարտիկներ: Այն ապացուցում է, որ համագործակցությունը կարող է օգտակար լինել էթնիկական եւ կրոնական հակասություններից բզկտվող երկրում:

Սակայն չարժե աճապարել լավատեսական եզրակացություն անելիս: Ի հայտ են գալիս մի ամբողջ շարք խնդիրներ, եթե նկատի ունենանք, որ Մոսուլի համար կռվող բազմազգ ու բազմադավանանք կոալիցիայի տարրերից յուրաքանչյուրն ունի սեփական նպատակներ ու հավակնություններ: Շիաները, սուննիները, քրիստոնյաները եւ քրդերը թեեւ միասնական են «Իսլամական պետությունը» ոչնչացնելու իրենց ձգտման մեջ, բայց դրանից դուրս քիչ ընդհանրություն ունեն: Իսկ Մոսուլըՙ մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքը, որոշ իմաստով իրենից ներկայացնում է բաղձալի նպատակ, որի նկատմամբ հավակնություններ ունեն մի շարք կողմեր:

Իրավիճակը բարդացնում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պնդում է, թե Անկարան պետք է իրավունք ունենա մասնակցելու Մոսուլի գարվման գործողությանը, ինչպես նաեւ ռազմարշավի ավարտից հետո նստելու բանակցությունների սեղանի շուրջը: Էրդողանը վերջերս նաեւ վերակենդանացրեց անցյալ դարասկզբի Ազգային պակտը, որտեղ նշվում էր, թե Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ոչ միայն Մոսուլի, այլեւ Հալեպի, Իրաքյան Քրդստանի, Հայաստանի մեծ մասի եւ մասամբ Բալկանների նկատմամբ: Էրդողանի այդ քայլը եւ արած հայտարարությունները հարուցեցին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի զայրույթը եւ Վաշինգտոնի մտահոգությունը:

Այսպես կոչված Մեծ Թուրքիայի ստեղծման հեռանկարները ձեռնտու են թուրք գերազգայնականներին, որոնց վրա մասամբ հենվում է Էրդողանը, ինչպես նաեւ վերաշխուժացնում են տարածաշրջանի սամհանագծումների ժամանակներից մնացած վեճերը:

«Իսլամական պետության» եւ դրա «խալիֆաթի» հայնտվելը արդեն իսկ կասկածի տակ առավ Մերձավոր Արեւելքում գոյություն ունեցող պետական համակարգը: Եվ հիմա, իսլամիստ գրոհայինների թուլացման պայմաններում տարածաշրջանային խաղացողները փորձում են լավագույն դիրքերը զբաղեցնել ապագային ընդառաջ: Իսկ այն փաստը, որ Էրդողանը հիշեցրեց Ազգային պակտի մասին, վկայում է, որ կողմերը գիտակցում են սահմանների, քաղաքների, տարածքների անկայուն, հոսուն վիճակը:

Թուրքիան հայտնի է նպաստավոր պայմանների դեպքում իր տարածքներն ընդլայնելու հակումով, սակայն Անկարան միակը չէ, որ ներկայումս փորձում է աշխարհաքաղաքական իրավիճակից օգտվելՙ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ ազդեցություն գործելու համար: Սադամ Հուսեյնի տապալումից ի վեր Իրանը փորձել է ընդլայնել իր ազդեցությունն արաբական աշխարհում: Թարմ օրինակ է իրաքցի քրդերի կողմից Քիրքուքի գրավումը, որին նրանք վաղուց էին ձգտում, մինչդեռ սիրիացի քրդերը, գործելով Սիրիայի ժողովրդավարական ուժերի ջոկատների դրոշի ներքո, ուժեղացրին իրենց վերահսկողությունը Սիրիայի հյուսիսումՙ այնտեղից իսլամիստների արտաքսումից հետո:

Այդ գործողությունները թեեւ կարելի է նախահարձակ եւ ծավալողական համարել, բայց անհրաժեշտ է քննության առնել ռազմավարական տարածքի առումով: Այսօր Մերձավոր Արեւելքում կողմերի միջեւ կապուղիներ գրեթե չկան, տարածաշրջանային կարգուկանոնին գրեթե ոչ ոք չի հավատում, իսկ զենքի շաչեցումը եւ ազգայնական ելույթները անչափ տարածված են: Երկար ժամանակ տարածաշրջանի երկրների հիմնական նպատակները եղել են առավելության որոնումը եւ իրական կամ թվացյալ վտանգի կանխումը: Քանի դեռ բացված չեն կապուղիներ, տարածքներ զավթելու փորձերը եւ դիմակայությունն ընդլայնելու սպառնալիքները կշարունակվեն:

Մոսուլից իսլամիստների արտաքսումը կարեւոր քայլ է, սակայն կայուն խաղաղության հաստատումը պահանջում է ջանքեր եւ քաղաքական հմտություն, որոնց միջոցով պետք է լուծվեն Իրաքի եւ ամբողջ տարածաշրջանի քաղաքական ու դիվանագիտական պառակտվածության խնդիրները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ, ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ՔՐԴԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵՆ, ԱՊԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵՆ, ԱՊԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական