Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՇՆԵՐԸ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Վերջապես հասկացա, թե ինչու չեմ սիրում կատուներին: Բանն այն է, որ ես չեմ ճանաչում այնպիսի կատու, անգամ փիսիկ, նույնիսկ փիսո, թեկուզ ամբողջովին սպիտակ եւ կապույտ աչքերով, որն անտարբեր կանցնի աղբամանի մոտով: Փոխարենը ճանաչում եմ մոտավորապես 68 կատուների, որոնք ապրում են աղբամաններում, «որքան շատ աղբՙ այնքան ավելի տաք» սկզբունքով, «որքան շատ աղբ, այնքան ավելի շատ կեր» ուրախությամբ:

Բացի այդ չկա մի կատու, որը մուկ չսիրի, իսկ «մուկասիրությունն» ինձ համար հարված է գոտկատեղից ցածր: Մի խոսքովՙ այս պատմությունը կատուների մասին չէ:

Շները լրիվ ուրիշ բան են: Նրանք մարդու ընկերն են: Հատկապես չաո-չաո ցեղատեսակը, կամ քոքեր-սփանյոլներն ինձ համար ավելի ընկեր են, քան մյուսները: Գերմանական հովվաշուն չեմ սիրում, դա գերմանական միակ բանն է, որը չեմ սիրում, դա եւ գերմանական կինեմատոգրաֆը: Պուտինի շանն էլ եմ սիրում, ցեղատեսակը լավ չեմ հիշում, բայց այս պարագայում նրա ցեղատեսակը թերեւս հետեւյալն էՙ «Պուտինի շուն», նրանից ծնվածներն էլ կլինենՙ «Պուտինի շատ ձագեր», նրանցից ծնվածներըՙ «Պուտինի շատ թոռներ»…Մի խոսքով. Աստված պահպանի Պուտինի շանը, ինչպես Անգլիայի թագուհուն: Վստահ եմ, որ նա չի վիրավորվի այս համեմատությունից, քանի որ ինքը եւս իսկական դոգեր է պահում, նրանց անվանում ենՙ «թագավորական շներ», իմ կարծիքով նրանք ամենաերջանիկ շներն են բոլոր շների մեջ, անգամ Պուտինի շնից ավելի երջանիկ են, իմ կարծիքով: Ու խնդիրն այն չէ, որ ավելի լավ են սնվում (հազիվ թե Պուտինի շունն ավելի վատ սնվի, քան Բրիտանիայի թագուհու շները), պարզապես «բրիտանացիներն» ավելի երջանիկ շներ են, քանի որ իրենց անվանում են «թագավորական շներ», ապրում են Լոնդոնում, եթե չեմ սխալվումՙ երկրպագում են «Արսենալ»-ին, բայց առանձնապես չեն սիրում մարզիչՙ Արսեն Վենգերին, որովհետեւ նա այլազգի է, ֆրանսիացի:

Փոխարենը ֆրանսիացիներըՙ իմ տպավորությամբ շուն սիրում են, կոնկրետ թագավորականներին չգիտեմ, հազիվ թե, դե որովհետեւ նրանք այլազգի են, անգլիացի, բայց իրենց շներին սիրում են: Այլ հարց են շոտլանդացիները. նրանք պատմական հայտնի փաստ էՙ շուն չեն սիրում, քանի որ շուն անվանում են անգլիացիներին: Շոտլանդացիներն առանձնապես կատու էլ չեն սիրում, սակայն անկախություն են սիրում, սակայն միայն սիրում են:

Այ հայերս, ինչպես գիտենք, ե՛ւ անկախություն ենք սիրում, ե՛ւ անկախ ենք, ե՛ւ շուն ենք սիրում, ե՛ւ հավատարիմ ենքՙ կրոնին եւ պետությանը չէ, Ռուսաստանին ու անձամբ Պուտինին չէ, ամուսիններին եւ կանանց չէ, կուսակցություններին չէ, Վանո Սիրադեղյանի ժամանակՙ խաշ պատրաստելու արարողությանը, հիմաՙ դրան էլ չէ. հիմա խաշը չեն պատրաստում, հիմա խաշը վաճառում են, այ վաճառելուն էլ հենց հավատարիմ ենք: Գիտե՞ք դա ոնց է լինում, այսինքնՙ վաճառելուն հավատարիմ լինելը: Ենթադրենք դուք ապրում եք թշվառ անտեր հայրենիքում, իսկ ինչպես գիտենքՙ հայրենիքը մինչեւ ազատ անկախ դառնալը թշվառ անտեր էր, գոնե իտալացի աղջկա երգում, եւ քանի որ էլ չեք ուզում ապրել թշվառ անտեր հայրենիքում, բայց ուզում եք ապրել հայրենիքում, գնում եք արտասահման, սկզբումՙ Արեւմուտք եւ ասումՙ «Բարեւ ձեզ, ես թշվառ անտեր երկրի քաղաքացի եմ, ու չնայած իմ երկիրը թշվառ անտեր է, բայց հպարտ եւ ազատատենչ է, ու քանի որ ազատությունը ձեր արժեհամակարգի հենասյունն է, խնդրում եմ օգնեք, որպեսզի ձեր իսկ արժեհամակարգը լայն տարածում ստանա իմ երկրում, ինչը վերջ կդնի իմ երկրի թշվառությանն ու անտերությանը»:

Հնարավոր է օգնեն, ավելի շատ հնարավոր է, որ չօգնեն, եւ դուք, ինչպես ասում ենՙ «վերջին վարյանտ»ՙ գնաք Ռուսաստան: Այստեղ ասում եք հետեւյալ տեքստը. «Բարեւ ձեզ, ես հայ եմ»: Եթե ազդեցություն չի թողնում, իսկ ամենայն հավանակությամբ ազդեցություն չի թողնի, ապա շարունակում եքՙ «Մենք շրջապատված ենք թշնամիներով, Ռուսաստանի եւ ռուս մեծ ժողովրդի թշնամիներով, ընդ որում ե՛ւ աջից, ե՛ւ ձախից: Նրանք մեզ շրջափակել եւ սպառնում են մերՙ հայերիսՙ ռուս մեծ ժողովրդի դաշնակիցներիս անվտանգությունը, խնդրում ենք գաք ու օգնեք մեզ ապահովելու մեր անվտանգությունը, ինչը վերջ կտա մեր թշվառությանը եւ մանավանդՙ անտերությանը»: Ռուսները միանգամից դրական պատասխան են տալիս, ավելինՙ մինչ դուք ավարտին եք հասցնում այս նախադասությունը, նրանք արդեն Նոյեմբերյանի մոտ են լինում, առանց բելառուսների, ղազախների, տաջիկների, ղրղզների, անշուշտ:

Իհարկե դուք այս ամենը հանուն հայրենիքի եք անում եւ այն ամենեւին էլ չեք վաճառում, այլ ընդամենը օգնություն եք խնդրում, բայց երբ իր գոյության ամեն դարում մի ժողովուրդ պարբերաբար օգնություն է խնդրում, քանի որ ներսում ոչինչ անել հնարավոր չէ, ներսում եւ ներսով, եւ քանի որ օտար պետությունից օգնություն խնդրելը եւ ստանալը կախման մեջ հայտնվել է նշանակում, ապա այս ամենը կոչվում է հայրենիքի վաճառք, ակամայից, չուզենալով, այս փաստը չընդունելով, բայցՙ վաճառք: Հիմա, մեր պատմության ո՞ր դարում մենք այս գործով զբաղված չենք եղել, հետեւաբար, երբ հիմա էլ ենք սրանով զբաղված, ինչի՞ն ենք ուրեմն հավատարիմ…

Ու քանի որ քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ, միջպետական հարաբերություններում, պատմության ճանապարհներում վաճառքից բացի այլ բաների հավատարմություն չի լինում, ես շնորհակալություն եմ հայտնում… մարդու հավատարիմ ընկերներինՙ շներին, հատկապես Կոպենհագենի շներին: Ի հավելումնՙ Դանիայի մայրաքաղաքը ես այնքան շատ եմ սիրում, որ շնորհակալություն եմ հայտնում անգամ Կոպենհագենի կատուներին:

Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԽՆԴՐՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԻՐԱՆԸ ԿՍՊԱՍԻ՞

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԻՐԱՆԸ ԿՍՊԱՍԻ՞

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական