Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՆԿ ՀԱՎԱՔԵՔ ԿԱՄ BIENVENUE, MONSIEUR VISCONTE

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Քանի որ Մինսկի խմբի համանախագահ եռյակիՙ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) հերթական տարածաշրջանային այցի ընթացքում որեւէ նոր, լուրջ, անակնկալ բան տեղի չունեցավ եւ համանախագահներըՙ Բաքվում Ալիեւի հետ կարծիքներ փոխանակեցին, Ստեփանակերտումՙ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին, ապաՙ Երեւանում Սերժ Սարգսյանի հետ քննարկեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները, եկեք Ստեֆան Վիսկոնտիից խոսենք:

Նա 54-ամյա տղամարդ է: Եթե իհարկե հետաքրքրական է, համաստեղությամբ կշեռք է: Ծնվել է հոկտեմբերի 4-ին, ինչպես երեւի արդեն հաշվեցիքՙ 1962 թվականի, Փարիզում: Չնայած նրա նախնիները Լիմուզեն եւ Էլզաս-Լոթարինգիա շրջաններից են: Մըսյե Վիսկոնտին հիշում է, որ երբ ինքն ու իր երեք եղբայրները փոքր էին, նրանց հայրը ստիպում էր, որ անպայման գերմաներեն եւ ռուսերեն սովորեն, որպեսզիՙ «ձեր առջեւ բացվի ամբողջ աշխարհը»: Այնպես որ Վիսկոնտին այժմ գերմաներեն ու ռուսերեն գիտի, ավելին, հիանում է ռուսաց լեզվով, սիրում է Պուշկինին եւ անձամբ ծանոթացել է ռուս իշխանուհի Նարիշկինայի հետ, երբ վերջինս արդեն 94 տարեկան էր, իսկ ինքըՙ 14:

Ստեֆան Վիսկոնտին ավարտել է Գործարար վարչարարության ֆրանսիական բարձրագույն դպրոցը եւ դարձել արտաքին գործերի առաջին կարգի խորհրդական: Իր առաջին նշանակմամբՙ Վիսկոնտին դարձել է Վանկուվերում (Կանադա) ֆրանսիական հյուպատոսարանի տնտեսական խորհրդական: Ապա աշխատել է որպեսՙ կրկին տնտեսական խորհրդական որոշ ամերիկյան ընկերություններում: 1994-ից աշխատանքի է անցել Ֆրանսիայի ԱԳՆ-ում, իսկ 1998-ին նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենիՙ դիվանագիտական հարցերով խորհրդական:

2002-ին Վիսկոնտին նշանակվում է Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս: Իսկ 2015-ի մարտի 12-ին Լատվիայում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:

Բացի ռուսերենից, գերմաներենից եւ իհարկե ֆրանսերենից, մըսյե Վիսկոնտին տիրապետում է նաեւ անգլերենին եւ իտալերենին:

Անցյալ շաբաթ նա նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական կողմի համանախագահ, փոխարինելովՙ Պիեր Անդրիոյին, որն անցնող շաբաթ հրաժեշտ էր տալիս տարածաշրջանին եւ ԼՂ հակամարտությանը:

Թուլություններ Ստեփան Վիսկոնտին ունի: Բացի ռուսաց լեզվից, Պուշկինից եւ Ռիգայից, որի ճարտարապետությունը հատկապես ցնցել էր Լատվիայում Ֆրանսիայիՙ արդեն նախկին դեսպանին, Վիսկոնտին սիրում է խոհանոց, մանավանդ երբ ինքն է այնտեղ տնօրինում իրավիճակը: «Մենքՙ ֆրանսիացիներս, ավելի շուտ սովորում ենք ինչ-որ ուտեստ պատրաստել, քան խոսել», ասել է Վիսկոնտեն, ինչը նշանակում է, որ նա ոչ միայն պատրաստել գիտի, այլեւ հումոր ունի: Լավ է: Երկար կդիմանա մեր կողմերում: Այլ հարց է, թե կոնկրետ ո՞ր կողմի «ճարտարապետությունը» նրան ավելի շատ կցնցի: Այս առումով մի վատ նորություն ունեմ. Ռիգայում դեսպան աշխատելու ժամանակ, Վիսկոնտին հաճախ է գնացել Ռիգայի Կենտրոնական շուկա եւ այնտեղից պարտադիր գնել է սաղմոն ձկան խավիար, պաշտում է խավիարը: Բայց այդուհանդերձ, Վիսկոնտիի մասին դեռ չենք կարող խոսել որպես խավիարային դիվանագետի:

Այսքանը, թերեւս: Ամեն դեպքում հույս ունեմ, որ մըսյե Վիսկոնտիին Մինսկի խմբում աշխատելը նույնքան հետաքրքրական կլինի, որքան Արցախում լինելը, նրա ճարտարապետությանը ծանոթանալը եւ տեղի ուտեստները համտեսելը: Մի հուշում մերոնց. երբ Ստեֆան Վիսկոնտին գա Արցախ, իսկ մենք հույս ունենք, որ նա հաճախ կայցելի Արցախ, նրան սունկ տվեք, նախ խավիար ուրիշներն արդեն տված կլինեն, բացի այդ սունկ մըսյե Վիսկոնտին ավելի շատ է սիրում, քան խավիար, ինչպես ինքն է խոստովանելՙ գժվում է (հենց այդպես էլ ասել է): Այնքան շատ, որ երբ իմացել է, որ Լատվիայում առատ սունկ կա, ավելինՙ լատվերենում հատուկ առանձին բայ կա, որը բառացի նշանակում է սունկ հավաքել (seennot), հասկացել է, որ Լատվիան իր երկիրն է:

Այնպես որ, սունկ հավաքեք, հենց հասկացավ, որ Արցախն իր երկիրն է, այն էլ ոչ մեկին չի տա:

Bienvenue, monsieur Visconte.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՆԴՎԻՉԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԿԲԱՑԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԿԲԱՑԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական