Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

GIZ-ի համագործակցությունը հայաստանյան հաստատությունների հետ տարիների աշխատանքային փորձ ունի:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (ԳՄՀԸ) 2014-2017 թթ.-ին իրականացնում է «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» նախագիծը, որի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումըՙ մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով, ինչի երաշխիքը որակյալ եւ հմուտ կադրերի պատրաստումն է: Ուստիեւՙ գործունեությունն ուղղված է եղել մասնավոր հատվածի կողմից պահանջարկ ունեցող մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, ուսուցման նոր եղանակների մշակմանն ու արդիականացմանը, միաժամանակՙ սոցիալական համագործակցության դերի բարձրացմանը: Մեր երկրում առավել կարեւոր եւ հեռանկարային են նկատվել տնտեսության երեք ճյուղերՙ ճշգրիտ ճարտարագիտություն, գինեգործություն եւ տուրիզմ. ծրագրի աշխատանքներն էլ այս ուղղությամբ են տարվել:

2014-ին իրականացվել է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար եւ դասավանդող կազմի չորս վերապատրաստումներ, իսկ վերջին երկու տարիներին փորձարկվեցին էլեկտրոնային դասընթացներ: Էլեկտրոնային ուսուցման հետ միաժամանակ ծրագիրը նպատակ է ունեցել ՄԿՈՒ հաստատությունների եւ գործարարների հետ համագործակցության ստեղծումը, որի համար որպես միջնորդ գործիք հանդիսացել է հեռահար ուսուցումը: Ծրագրի մասնակից հաստատությունների մասնագետների մեծ մասը դասախոսներ էին, նաեւ տնօրեններ, որոնք այս երկու տարիներին ձեռք բերած գիտելիքն ու փորձը կիրառելու են իրենց կրթարաններումՙ փոխելով այնտեղ գործող պարտադիր ուսուցման դասընթացների ձեւաչափը: «Էլեկտրոնային ուսուցման ներմուծմամբ խառը ուսուցումը դառնում է անհրաժեշտություն»,- ասում է ծրագրի փորձագետներից Արուսյակ Աբրահամյանը , որը մինչ այդ մացնակցել եւ անցել էր վերապատրաստման բոլոր փուլերով, նոր որակի գիտելիքներ եւ հմտություն ձեռք բերել:

ՄԿՈՒ Զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Սահրադյանի գնահատմամբ ուսումնական ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, ձեւավորվում են ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումներՙ էականորեն տարբեր ընդունված դասական մեթոդներից, ուսումնասիրվող նյութի որակի եւ մատուցման նոր մակարդակՙ ավելի ճկուն եւ արդիական, ինչպես նաեւ գնահատման եւ ինքնագնահատման այլ մոտեցումներ են պահանջվում:

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Աղվերանում ՄԿՈՒ 14 հաստատությունների համար (Սիսիանի պետական քոլեջ, Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, Երեւանի պետական տեխնոլոգիական, Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջներ, Վայոց ձորի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջներ, Հայաստանի Եվրոպական քոլեջ հիմնադրամ եւ այլն) անցկացվեց աշխատաժողով, ներկայացվեցին էլեկտրոնային ուսուցման որակի գնահատման չափանիշներ եւ գործիքներ: Մասնակիցներին հավատարմագրեր շնորհեցին ՀՀ գիտության եւ կրթության նախարարի խորհրդական ՄԿՈՒ-ումՙ Արտակ Աղբալյանը , ծրագրի հայաստանյան ղեկավարՙ Վիլի Հյուգոն եւ ծրագրի փորձագետՙ Յուլյա Ստակյանը : Վերջինս ակնհայտորեն հուզված էր, լավ աշխատանքը բավարարության հետ ավարտին նաեւ ափսոսանք է ծնում. իհարկե նա հույս ունի աշխատանքային նոր հանդիպումների:

Վիլի Հյուգոն, ներկայացնելով ծրագրի նպատակը եւ ուղղվածությունը, ընդգծեց որակյալ կրթության անհրաժեշտությունըՙ որպես ժամանակակից կյանքի բոլոր ոլորտների զարգացման առաջնապայման, նաեւ այն հանգամանքը, որ կրթության արդյունավետության բարձրացումը ուղղակիորեն կապված է հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման հետ:

Այլ երկրների հաստատությունների հետ ունեցած համագործակցությունից, մասնավորապես Հյուսիսային Աֆրիկայի փորձից ելնելովՙ նա համոզմունք հայտնեց, որ կրթության ապագան էլեկտրոնային ուսուցումն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական