Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցի ձեւակերպումը երբեմն ավելի կարեւոր է, քան պատասխանը: Մանավանդ երբ հարցը սովորական չէ, հանրաքվեի է: Օրինակ, եթե մեր երկրում հանրաքվե լինի հետեւյալ հարցովՙ «Ո՞ր կուսակցությանը կցանկանայիք այլեւս չտեսնել իշխանության», եւ եթե հանրաքվեին հանգուցյալները չմասնակցեն, ապա ամենայն հավանականությամբ «կհաղթի» ՀՀԿ-ն, ինչպես միշտ է հաղթում: Բայց եթե հանրաքվեի հարցը լինի հետեւյալըՙ «Ո՞ր կուսակցությանը կցանկանայիք անդամակցել», ապա կրկին կհաղթի ՀՀԿ-ն: Պարադո՞քս է, ամենեւին, համենայնդեպս, եթե անգամ պարադոքս է, ապա մենք ապրում ենք պարադոքսալ իրականության մեջ, որտեղ բոլորը դժգոհ են իշխանությունից, բայց յուրաքանչյուրն ուզում է իշխանության կազմում լինել: Առհասարակ իշխանության կազմում լինելու ցանկությունը նորմալ է, բայց քանի որ այս հոդվածն աննորմալ բաների մասին է, խոսենք սեպտեմբերի 18-ին Հանրապետության որոշ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններից, մանավանդ որ ՏԻՄ ընտրությունների ամենահետաքրքրական մասը դեռ առջեւում է:

Ինչպես գիտենք, այդ ընտրություններում ամեն տեղ չէ, որ ՀՀԿ-ն հաղթեց, չնայած ամեն տեղ ՀՀԿ-ն մասնակցում էր: Օրինակ Ուջանում պարտվեց (ՀՅԴ-ին), Նոր կյանքում պարտվեց (Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին), բայց սրանք իրական պարտություններն են, այնինչ եղել են նաեւ թվացյալ պարտություններ: Մի շարք համայնքներում, որտեղ համայնքապետ է ընտրվել անկուսակցական, իսկ նման դեպքեր անցած ընտրություններում շատ գրանցվեց, օրինակՙ Աշտարակ քաղաքում, արդեն ընտրված համայնքապետերից շատերը, ինչպես տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՙ «համալրել են Հանրապետական կուսակցության շարքերը»: Այսինքն, մարդիկ, դժգոհ լինելով իշխանություններից, գնացել են իրենց գյուղի, քաղաքի ղեկավարի ընտրությանը, փորձելով եւ ճիշտ անելով սկզբի համար տեղական իշխանափոխություն անել, ինչը նրանց մոտ դե յուրե ստացվել է, բայց իրականում, ընտրվածներից շատերը խաբել են իրենց համայնքի բնակիչներինՙ այն պահից, երբ համալրեն են ՀՀԿ-ի շարքերը: Ոչ թե որովհետեւ ՀՀԿ-ն անտանելի վատ կուսակցություն է, այլ քանի որ համայնքն իր պետին ընտրել է մեծ մասամբ առաջնորդվելով այն հանգամանքով, որ վերջինս հանրապետական չէ, անկուսակցական է, եթե իմանարՙ գուցե չընտրեր: Ճիշտ է, ընտրություններից առաջ ՀՀԿ-ից հայտարարեցին, որ որոշ տեղերում ՀՀԿ-ն ոչ թե իր թեկնածուն կունենա, այլ կսատարի անկուսակցական թեկնածուներից մեկին (կրկին ստացվում է, որ թեկնածու ունի), որը, հասկանալի էՙ «լավագույնս կկարողանա ներկայացնել եւ լուծում տալ համայնքի առջեւ ծառացած խնդիրները», եւ տվյալ համայնքներում բնակիչներն, անշուշտ, իրազեկված էին, որ իրենց անկուսակցական թեկնածուն ունի ՀՀԿ-ի աջակցությունը, բայց եղել են եւ շատ են եղել անկուսակցականներ, որոնց ՀՀԿ-ն չի սատարել, բայց որոնք ընտրվելուց հետո անդամակցել են ՀՀԿ-ին:

Սաՙ ինչ վերաբերում է աննորմալ բաներին: Բայց այս պատմությունը մի շատ նորմալ նրբություն ունի: Այն բոլոր շրջաններում, որտեղ ընտրված անկուսակցականը հետագայում անդամակցել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն վախենում է, իսկ քանի որ ՀՀԿ-ն ամենաշատը վախենում է իշխանությունը կորցնելուց, ուրեմն վախեցել են չընտրվելուց: Դրա համար էլ դիմել են անկուսակցականների օգնությանը, նրանց փակ եւ գաղտնի օժանդակություն են ցուցաբերել (գուցե ոչ էական նշանակություն ունեցած), որպեսզի նա հաղթի բաց եւ թափանցիկ ընտրություններում: Ժողովրդավարությո՞ւն է, սկզբունքորեն այո, նորմա՞լ է, որ ՀՀԿ-ն վախենում է չընտրվելուց, բնականաբար այո: Իսկ նորմա՞լ է, որ ՀՀԿ-նՙ Գյումրու գլխավորությամբ մեր մի շարք քաղաք-գյուղերում ամաչում է սեփական անունից… Մի շտապեք պատասխանել այո, քանի որ հաջորդը պետք է հարցնեմ, թե ո՞ր կուսակցությանը կցանկանայիք անդամակցել…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՒՔ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԿԱՑԱ՞Ք

Հաջորդ գրառումը

«ՍԱՌԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՏԱՔ ՀԱՅԱՑՔԸ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՍԱՌԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՏԱՔ ՀԱՅԱՑՔԸ ՂԱՐԱԲԱՂԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական