Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ… ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ»

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրու անօթեւան եւ ծայրահեղ կարիքի մեջ ապրող ընտանիքների աջակցությանն ուղղված հետեւողական աշխատանքով հայտնի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության հետագա գործունեությունը վտանգված է: Պատճառը նրան վերջերս ներկայացված անարդարացի ու նաեւ կազմակերպության հնարավորությունների առումով անիրական հարկային պահանջն է: Խնդիրը կապված է կենտրոնի միջոցով անօթեւանների համար բարեգործական հիմունքներով գնված ու նրանց նվիրված բնակարանների հետ:

Ի թիվս իրականացվող այլ աշխատանքների, «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ վերջին մի քանի տարիների ընթացքում հիմնականում արտերկրի մեր հայրենակից հովանավորների, կազմակերպությունների կողմից Գյումրիում գնվել ու ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքների նվիրվել են բնակարաններ: Միայն այս տարի տնակների անմարդկային կենցաղային պայմաններին հրաժեշտ տվել եւ այդ կերպ բնակարանի տեր է դարձել արդեն 18 ընտանիքՙ ընդհանուր հաշվով մոտ 40 մանկահասակ երեխաներով:

Իսկ քանի որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ կենտրոնի միջնորդությամբ բնակարան նվեր ստացած ընտանիքը, երեւի նյութական կարիքից դրդված, հետո վաճառել է այն, անօթեւան ընտանիքներին օգնելու պատրաստակամություն հայտնած որոշ հովանավորներ այս տարի պայման են դրել, որ իրենց միջոցներով գնվելիք բնակարանները մինչեւ 15 տարի ժամկետով համարվեն «Շիրակ կենտրոնի» սեփականությունը, իսկ անօթեւան բազմազավակ ընտանիքներին տրվեն անհատույց օգտագործմանՙ այդ ժամկետը լրանալուց հետո բնակարանները տվյալ ընտանիքներին որպես սեփականություն նվիրելու պայմանով: Այդ պայմանով այս տարի ձեռք բերվել եւ անհատույց օգտագործման է տրամադրվել նախ 8, իսկ վերջին օրերինՙ եւս 2 բնակարան: Ինչպես նշեց «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը , կազմակերպությունը, բնականաբար, այս բարեգործական ծրագրից ոչ մի լումա եկամուտ չի ստացել եւ չէր էլ կարող ստանալ, բնակարանները ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել հովանավորների անմիջական մասնակցությամբ, բնակարանների գները որոշվել են նրանց երկկողմանի բանակցությունների միջոցով, շուկայական ամենանվազագույն արժեքներով: Հապացույց դրա, կնքվել են նաեւ բնակարանների անհատույց օգտագործման ու հետագա տնօրինման վերաբերյալ նոտարական վավերացմամբ պայմանագրեր, կադաստրի պետական մարմնի կողմից բնակիչներին տրվել են համապատասխան վկայականներ: Ավելին, կենտրոնն ինքը որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել եւ կատարել նոտարական ու կադաստրային ձեւակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները, ինչպես նաեւ բնակարան ստացած բոլոր անապահով ընտանիքների տնակների քանդման, տարածքների ազատման եւ աղբից մաքրման աշխատանքները, տնակների քանդումից առաջացած փայտանյութն էլ որպես վառելափայտ բաժանել դեռեւս տնակներում բնակվող անապահով ընտանիքների:

Բայց ահա մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններովՙ ֆիզիկական անձանցից ձեռք բերած բնակարանների համար կազմակերպությունից պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ: Ընդհանուր հաշվարկով խոսքը մոտ 5 մլն դրամի հարկի մասին է… Հասարակական կազմակերպությունը բարեգործական ճանապարհով ձեռք բերված եւ անօթեւան ընտանիքներին նվիրված, ինչպես նաեւ առաջիկա մեկ տարում նախատեսվող եւս մեկ տասնյակ նման բնակարանների ծրագիրը բարեգործական ճանաչելու ու եկամտային հարկ վճարելու պարտականությունից ազատելու խնդրանքով դիմել է հանրապետության հարկային եւ այլ պետական մարմինների, սակայն ստացել բացասական պատասխաններ: Պետեկամուտների կոմիտեից ստացված գրության համաձայն, պահանջվող հարկից բացի նաեւ ուշացման համար տույժեր ու տուգանքներ են սպասվում: Կոմիտեի նախագահի տեղակալի ստորագրությամբ գրությունում նույնիսկ տեղեկացվում է, թե նշված եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվող 10 բնակարաններիՙ ֆիզիկական անձանցից ձեռք բերման մասով կազմակերպության մոտ կառաջանա եկամտահարկի պարտավորություն, անկախ այն հանգամանքիցՙ այդ բնակարանների ձեռք բերման եւ անհատույց օգտագործման տրամադրման ծրագիրը կորակվի բարեգործական, թե՞ ոչ: Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են…

Ըստ Վահան Թումասյանի, ուրեմն այստեղ նաեւ օրենքի բացի խնդիրը կա: Եվ այս խնդիրը վերջին հաշվով միայն իրենցը չէ: «Շիրակ կենտրոնը», իր գործունեության 10 տարիների ընթացքում առաջին անգամ օրերս հարկադրված դրամահավաք հայտարարելով (որովհետեւ արդեն տույժերն ու տուգանքները կսկսեն գործել), միաժամանակ խնդրին արմատական լուծում գտնելու խնդրանքով պաշտոնական նամակ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետին:

Սկզբունքային հարցն այստեղ, թվում է, այն էՙ պետությունը բարեգործություն կատարողին կխոչընդոտի՞, թե՞ կկանգնի նրա կողքին ու կաջակցի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական