Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՂԻԿ ՋԵՐԵՋՅԱՆԻ «ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր

IX դարի երկրորդ կեսին սկսված հայոց վերազարթոնքն աստիճանաբար վերաճեց ազգային-ազատագրական պայքարի, որն անցել է զարգացման մի քանի փուլեր. ա) հայրենիքից դուրս գործող անհատ մտավորականների գործունեության արդյունքում ձեւավորվեց լուսավորյալ նոր սերունդ, որը երկնեց ազատագրական պայքարի գաղափարախոսությունը, բ) տեղի ունեցավ դեպի Երկիր այդ գաղափարախոսության տեղափոխումՙ Ազգային սահմանադրության համար մղվող պայքարի տեսքով, գ) ավելի ուշ երկրի տարբեր մասերում ձեւավորվեցին նաեւ ազատագրական խմբակներն ու քաղաքական կուսակցությունները: Ազատագրական պայքարի խանձարուր Ազգային սահմանադրության համար սկսված շարժումն աստիճանաբար ծավալվեց եւ դրսեւորվեց նաեւ զինված` ֆիդայական պայքարի տեսքով: Աստիճանաբար ծավալվելով` այն իր մեջ ներառավ Արեւմտյան Հայաստանի բոլոր գավառներն ու Օսմանյան կայսրության հայաշատ տարածքները: Հաճախ դիպվածի կամ որեւէ անարդար իրադարձության արդյունքում առաջացած այդ հատվածական պոռթկումների մասնակիցներն հետագայում համախմբվում էին, քննարկում ու ծրագրում իրենց անելիքները: Արդյունքում անհատական կամ միմյանցից առանձին-առանձին գործող խմբերն սկսեցին համագործակցել, իսկ կուսակցությունների ասպարեզ իջնելուց հետո` նաեւ կենտրոններից ղեկավարվել:

XIX դարի 80-ական թթ. սկսված եւ աստիճանաբար թափ հավաքող ֆիդայական պայքարին մասնակցում կամ սատարում էր ժողովրդի զգալի մասը, ինչի արդյունքում այն միտում ուներ վերածվելու համաժողովրդական շարժման, սակայն իրադարձությունների ոչ նպաստավոր զարգացումների արդյունքում` չդառնալով այդպիսին, 1907-1908 թթ. այն աստիճանաբար մարեց: Այդ պայքար-շարժումն իր բնույթով պարտիզանական էր` նման XV-XIX դարերում օսմանյան նվաճողների դեմ բալկանյան ժողովուրդների հայդուկային պայքարին: «Հեղափոխություն» անվանված արեւմտահայ ազգային-ազատագրական շարժումը, որն իր հորձանուտի մեջ ներառավ հայության բոլոր հատվածները, իր գոյության իրավունքն աշխարհից պահանջելու առումով յուրակերպ փորձաքար դարձավ ողջ հայության համար: Այդ շարժման փայլուն էջերից մեկը հանդիսացող ֆիդայական պայքարն ուներ սոցիալական բովանդակություն եւ իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների եւ բռնակալների դեմ: Իսկ իբրեւ ճնշող եւ բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին` ցեղապետերն ու թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաեւ հայ մատնիչների դեմ:

Ֆիդայական պայքարը նպաստեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը եւ հանգեցրեց ինքնապաշտպանության կազմակերպման գաղափարին: Սրբազան այդ պայքարի ընթացքում բազմաթիվ խիզախ վրիժառուներ նահատակվեցին եւ իրենց սխրանքներով անմահացան: Սակայն նրանք ապացուցեցին, որ ավելի լավ է պատվով ու հերոսաբար նահատակվել, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյություն:

Հայ ժողովրդի հերոսական այդ պայքարի մասին ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում զգալի քանակությամբ ուսումնասիրություններ են գրվել: Համոզված եմ, որ դեռ շատ է գրվելու, քանի որ շարժման ռազմավարության, մարտավարության, մասնակիցների քանակի, սոցիալական կազմի, նրանց մղած տարբեր տրամաչափերի կռիվների, զենք-զինատեսակների, մատակարարման, ժողովրդի վերաբերմունքի եւ շատ այլ հարցեր դեռեւս կարոտ են ամբողջական լուսաբանման, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ առկա տարակարծությունների հստակեցման:

***

Եղիկ Ջերեջյանի (2) հայ ժողովրդի ազգաին-ազատագրական շարժման ամենհերոսական ու դրամատիկ էջիՙ ֆիդայական պայքարի դյուցազն Համբարձում Պոյաջյանին նվիրված սույն ուսումնասիրությունը ասվածի առհատչյան է: Հ. Պոյաջյանը (Մեծն Մուրադ) այն անձն էր, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի ազատագրական պայքարին: Մարդ, ում անունն ու գործը ուսանելի դպրոց է, անվեհեր մաքառումի եւ անկոտրում կամքի արտահայտություն: Միջահասակ, սեւ փոքրիկ մորուքով, սեւ գեղեցիկ աչքերով, շատ մեղմ հայեացքով ու մեղմ ձայնով, բայց միշտ ոգեւորված խոսող Մուրադը մի քանի տարի անցել է թուրքական բանտերի եւ աքսորի քավարանով, դատապարտվել 101 տարով բանտարգելության, մահապատժի, սակայն երբեք չի զղջացել ու չի ընկրկել անմարդկային կտտանքներից եւ ամեն անգամ պատվով է դուրս եկել այդ փորձություններից: 1890 թ. Գում Գափուի ցույցի գործուն մասնակիցը, 1894 թ. Սասունի ապստամբապետն ու ղեկավարը, ում մասին նյութեր են հրապարակել այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք էին «New York Times», «Journal Times», «New York World», «The Boston Globe» եւ ուրիշներ, երբեք չտարվեց կուսակցամոլությամբ եւ մշտապես եղավ ու մնաց համագործակցության, համերաշխության եւ կայուն միասնության ջատագով:

Բարեխիղճ ուսումնասիրող է հեղինակը: Էջ առ էջ թերթելով եւ ընթերցողի ուշադրությանը ներկայացնելով Մուրադի 55-ամյա կյանքի պատմությունըՙ Ջերեջյանը բծախնդիր մոտեցմամբ եւ գիտական պատշաճության եւ անկողմնակալության բոլոր տարրերի պահպանումով է ներկայացնում իր հերոսինՙ առանց տուրք տալու մեզանում ոչ հազվադեպ հանդիպող կուսակցականությանը: Աշխատանքն առանձնանում է նաեւ փաստահարուստ հենքով: Առանց ընդգծելու դրանք հայթայթելու դժվարություններն ու կատարած տքնաջան աշխատանքը, հեղինակը դրանք վկայակոչում է քննախույզ հետազոտողին վայել կեցվածքով ու նրբորեն: Հաճախ որեւէ խնդրահարույց հարց պարզաբանում է այնքան սահուն, որ եթե համաձայն էլ չէ որեւէ հեղինակի հայտնած տեսակետին, ապա դա անում է իսկական մտավորականին վայել ազնվական վեհանձնությամբ:

Նորություններով հարուստ այս ուսումնասիրությունն առանձնանում է նաեւ ոչ միայն մեծաքանակ, այլեւ բազմաշերտ աղբյուրային հենքով: Հեղինակը պրոֆեսիոնալին վայել եւ սրտացավ աշխատանքով կարողացել է վարպետորեն համադրել հայաստանյան եւ սփյուռքյան տարբեր արխիվների նյութերը, թեմային առնչվող տպագիր սկզբնաղբյուրներն ու մամուլը: Նկատելի է, որ յուրաքանչյուր փաստի, վկայության կամ հուշագրությանՙ հեղինակը վերաբերվել է բծախնդիր քննական մոտեցմամբ, որի արդյունքում նրան հաջողվել է ձերբազատվել Մուրադի հերոսական կերպարի լուսապսակի ազդեցությունից եւ վեր հանել նրա իրական, մարդկային կերպարը: Ներկայացնել այն տառապալից եւ հերոսական կենսագրությունը, որի գիտակցական 37 տարիներից 13-ն անցել են թուրքական գեհենում:

Համոզիչ եւ փաստարկված է հեղինակի խոսքը. փախստական, աքսորական թե թափառաշրջիկ, խորունկ հավատով եւ անմնացորդ նվիրումով, հպարտ եւ ՙվեհերոտ կարծուելու չափ համեստ՚ Մուրադն իր ողջ կյանքը նվիրաբերեց սեփական ժողովրդի փրկության սրբազան գործինՙ դառնալով հայ իրականության մեջ այն փոքրաթիվ հերոսներից, որոնք կենդանության ժամանակ գնահատվեցին ու մեծարվեցին: Եզակիներից, ով երիտասարդ տարիքում արդեն արժանացավ ժողովրդի անմնացորդ սիրուն, «առասպելական ըլլալու աստիճան հերոս»-ի լուսապսակ-բնորոշմանը: Հիրավի, Մուրադի ապրած կյանքը ուսանելի շատ կողմեր ունի, դրանով սերունդներ են դաստիարակվել: Իսկ մեր օրերում, երբ մատաղ սերնդին իրական հերոսներ են անհրաժեշտ, երբ ազգիս նետված են շատ մարտահրավերներ, դրանց դիմակայելու եւ հաղթանակած դուրս գալու համար այսպիսի աշխատությունները թե՛ գիտական, թե՛ կիրառական տեսակետից խիստ անհրաժեշտ են: Այնպես որ, ճիշտ տեղին ու ժամանակին է կատարված այս աշխատանքը, որի համար պատմաբանիս դիրքերից շնորհակալություն եմ հայտնում այս լավ ու շնորհակալ աշխատանքի համար, որն անկասկած կլրացնի ֆիդայական պայքարի մասին հաջողված ուսումնասիրությունների շարքը: Իսկ որպես ընկեր ու բարեկամ, հեղինակին մաղթում եմ հետագայում եւս արգասաբեր գործունեություն եւ, ինչպես սփյուռքում է ընդունված է այսպիսի դեպքերում ասելՙ վարձքդ կատար:

10-18.09.2016 Երեւան

(1) Ճէրէճեան Եղիկ, Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան), ՀՐԱՍԻՐՏՆԵՐԸ Մատենաշար-թիւ 1, Երեւան, 2016, 248 էջ:

(2) Ճերեճյանը հեղինակ է «Արիւնոտ Գայերթի Վկաներ» (1989), «Հայկական Ցեղասպանութիւնը Ճիչ Մըն է Մարդկութեան Խղճին Դէմ» (1995 արաբերէն), «Փանթուրանիզմը» (1998), «Պանդուխտ» (1999), «1912-ի Օսմանեան Երեսփոխանական Ընտրութիւնները Եւ Արեւմտահայութիւնը» (2007), «Յաւերժի Ճամբու Կերտիչներէն» (2014):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական