Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ադրբեջանական վայնասունՙ փոխանցված տեղական գրանտակերներին

Հայաստանի անկախության 25-ամյակի շքերթը, բացի մեր բանակի եւ պետության կայացվածության մասին վկայելուց, առանձնահատուկ էր ցուցադրված զինտեխնիկայի առումով եւ դրանով պայմանավորված ուղերձով:

Առանձնահատկությունը, մասնավորապես, հայկական բանակի համալրումն էր ժամանակակից զինտեխնիկայով: «Իսկանդեր» հրթիռային համակարգը գլխավոր հաճելի անակնկալն էր մեզ համար եւ վայնասունի առաջացման պատճառը հարեւան Ադրբեջանում: Փաստը, որ բացի Հայաստանից Ռուսաստանը ոչ մի այլ երկրի չի տրամադրել այդ համակարգը, չնայած բազմաթիվ դիմումների եւ ձեռնտու առաջարկներիՙ այդ թվում Սաուդյան Արաբիայի պես հարուստ երկրի կողմից, առիթ տվեց, որպեսզի մեր թշնամի երկրում վայնասունը փոխարինվի ցանկալին իրականի փոխարեն մատուցվող մեկնաբանություններով, իբր թե դա ոչ թե Հայաստանին է պատկանում, այլ ռուսական ռազմակայանին: Ադրբեջանի այս վարկածը, մեծագույն հաճույքով, որպես փոխանցում վերցրեցին ամերիկյան եւ եվրոպական գրանտակերները, որոնք էլ իրենց հերթին սկսեցին իրենց տխմար «մեկնաբանությունները»ՙ «պռակատով են տվել պառադի համար», «դրանք մերը չեն», «հին զենք են տվել» եւ այլն:

Այդուհանդերձ, նաեւ ռուսական աղբյուրները հաստատեցին, որ այդ հզոր զենքը ՀԱՊԿ շրջանակակներում ներքին գներով տրամադրվել է Հայաստանին եւ այն 200 մլն դոլար ռուսական վարկի շրջականերում չէ: Պարզապես համառոտ տեղեկացնենք, որ «Իսկանդերը» հնարավորություն է տալիս ոչնչացնել հակառակորդի զորքի կուտակումները, ճշգրիտ հարվածներ հասցնել նրա հրամանատարական կետերին, ոչնչացնել նրա հրթիռահրետանային մարտկոցները եւ այդ ամենը մինչեւ 500 կմ հեռավորության վրա (փորձագետները նշում են, որ Հայաստանին տրամադրվել է մոտ 300 կմ հեռավորության վրա խոցելու հնարավորություն ունեցող «Իսկանդեր»): Ընդ որում, նշանակետի ճշգրտությունը տատանվում է 1-2 մետրի սահմաններում: Այսինքն, դրանք, ըստ էության, անվրեպ հրթիռներ են, եւ իսկապես լուրջ զսպիչ գործոն կարող են հանդիսանալ Ադրբեջանի համար:

Բացի «Իսկանդերից», Հանրապետության հրապարակով անցան նաեւ բազմիցս քննարկման առիթ դարձած «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը, որոնք ուներ Ադրբեջանը եւ հիմա ունենք նաեւ մենք, ապա նաեւ «Ինֆաունա» եւ «Հ-325ձ» ռադիոէլեկտրոնային պայքարի, «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը եւ այլն: Սրանք արդեն 200 մլն դոլար վարկի շրջանակներում ստացված զինատեսակներն են, որոնց Հայաստան հասնելու մասին ավելի վաղ նշել էին պաշտպանության ոլորտի պատասխանատուները:

Անկախության 25 ամյակի շքերթի ուղերձն, անշուշտ, առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանինՙ 1. Մենք ունենք զենք, որ դուք չունեք, չնայած ձեր նավթային միլիարդներին, 2. Մենք արդեն ունենք այն զինատեսակները, որոնք դուք ունեիք նախկինում եւ մենք չունեինք, 3. Նոր պատերազմի սկսելու դեպքում այս ամենը կգործադրվի եւ հետեւանքները ձեզ համար ողբալի կարող են լինել, 4. Ռուսաստանը, որքան էլ որ ձեզ զենք վաճառի, մեր ռազմավարական դաշնակիցն է եւ կատարում է իր պարտավորություններըՙ այդ թվում ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման առումով:

Այս շքերթի առանձնահատկությունը շատ ծանր կտանեն նաեւ վերեւում նշված գրանտարկերնեը, որոնց համար հակառուսական արշավը գոյության, ապրուստի միջոց է: Իհարկե, բացահայտ կեղծիքներ տարածելը, ագրեսիվ հռետորաբանությունն ու անհանդուրժողականությունը կշարունակեն մնալ նրանց զինարանում: Պարզապես, վերոնշյալ զարգացումները կդժվարացնեն նրանց այդ սեւ գործը: Ինչ մնում է վերջիններիս քարոզչությանը զոհ դարձած մարդկանց, ապա շատերը կհասկանան, որ Ռուսաստան-Հայաստան դաշինքը իսկապես ռազմավարական է եւ անհրաժեշտ է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանին: Ոմանք արդեն սկսել են դա ընկալել, ինչը նկատվում է անգամ ապատեղեկատվության տարածման պարարտ հող ֆեյսբուքում եւ սոցիալական այլ ցանցերում:

Մարդիկ սկսել են հասկանալ, որ, այո, Ռուսաստանն ունի իր պետական շահերը, որ Ռուսաստանն իր այդ շահերից ելնելով է մեզ էժան գներով ժամանակակից սպառազինություն տրամադրում, իսկ որոշ զինատեսակաների ուշացումով տրամադրումն էլ ավելի շատ մեր պետության ղեկավարների ուշացած աշխատանքի հետեւանք է, որ Հայաստանն էլ ունի իր պետական շահերը եւ հենց այդ շահերն են պահանջում լինել դաշնակից Ռուսաստանին, քանզի այդ դաշինքը մեր ազգային-պետական անվտանգության կարեւորագույն բաղադրիչն է, որ Ռուսաստանն էլ այս տարածաշրջանում իր ներկայությունն է պահպանում Հայաստանի շնորհիվ, որ դաշնակիցների միջեւ կարող են լինել խնդիրներ, որոնք հաղթահարվում են, եթե ջանքեր են գործադրվում շահերի հնարավորինս ներդաշնակեցման ուղղությամբ, որ ի վերջո, այդ ռազմավարական դաշինքը բնական է դարձնում նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի զորախմբի ներկայությունը եւ ռուսական դրոշի ծածանվելը Հայաստանի անկախության 25-ամյակի շքերթին:

Նախորդ գրառումը

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄ, ԲԱՅՑ ՈՉ «ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր, ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՒԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր, ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՒԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական