Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

16/09/2016
- 16 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսը: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետներիՙ Հայաստանից եւ արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորիՙ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով միմյանց հետ կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ՄԱԷ մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հայաստանի ներկայացուցիչներն են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը եւ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, իսկ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արա Չալաբյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի ավագ փոխնախագահ Անգելա Վիցանին հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարեւորությունըՙ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:

«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարեւորությունը թափանցիկ եւ արդյունավետ բիզնես-կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում: Ներքին աուդիտը նախեւառաջ բիզնես կոչվող կենդանի օրգանիզմում տարբեր համակարգերի առողջությանը սպառնացող ռիսկերի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այն նաեւ ուղղված է ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին, ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ ընկերության ռազմավարությանն անհամապատասխանության դեպքերի բացահայտմանը: Մրցակցային բիզնես միջավայրում գործող ընկերությունների համար ներքին աուդիտն անհրաժեշտ ռազմավարական գործիք էՙ մրցակցային առավելություն ձեռք բերելու եւ այն պահպանելու հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրով իր ելույթում:

Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարեւոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաեւ կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ եւ կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանածՙ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական