Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈԳՈՒՆ ԲԱՆ Է՞ ԵՂԵԼ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հանրային հեռուստաընկերությունը, ավելի ճիշտՙ Առաջին ալիքը սկսում է իր նոր եթերաշրջանը, որը հոբելյանական 60-րդն է: Ինչպես տեղեկանում ենք Առաջին ալիքի տարածած հաղորդագրությունից, Առաջին-ի եթերում լինելու են նոր հաղորդումներ եւ հին հաղորդումների թարմացումներ, բայց ինչպես հասկանում ենք Առաջին-ի տարածած հաղորդագրությունիցՙ լինելու են ավելի շատ հին հաղորդումների թարմացումներ, քան նոր հաղորդումներ: Ինչեւէ: Դրանցից մեկը կոչվելու էՙ «Իմ բանակը»: Ծրագիրը Առաջին ալիքը ներկայացնելու է ՊՆ-ի աջակցությամբ եւ այն լինելու է ֆիլմաշար, որի նպատակն է, ուշադրություն, «հանրությանը ներկայացնել հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը»: Ճիշտ է, ֆիլմաշարի ներկայացման տեքստում կարդում ենք նաեւ, որ այնտեղ ներկայացվելու են նաեւ «զինվորական ամենատարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները», բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ամենեւին էլ կարեւոր չէ, քանի որ այնտեղ որտեղ խոսում են «հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքի մասին», այլ թեմայի շուրջ բոլոր խոսակցությունները դառնում են անկարեւոր, թշնամու նորանոր եւ ժամանակակից սպառազինությունների պես:

Այնպես որ պատրաստվեք, որ շուտով Առաջին ալիքը, անկեղծ ասած չգիտեմ ում օգնությամբ, ում խոսքերով եւ ինչպես է ներկայացնելու հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, եւ մենք անշուշտ հասկանալու ենք, թե այդ ինչպես է, որ հայ զինվորի ոգու կերտվածքը տարբերվում էՙ դաշնակիցՙ ռուս, բելառուս, ղազախ, տաջիկ եւ ղրղզ զինվորների ոգու կերտվածքից: Միասին բացահայտելու ենք, ավելի ճիշտՙ Առաջինը, եթե հաղորդում է ներկայացնում, արդեն բացահայտել է, եւ հիմա արդեն մեզ է ներկայացնելու…

Տարօրինակ պատահականությամբ նույն օրերին, երբ պարզ դարձավ, որ Առաջին ալիքը նման հաղորդում-ֆիլմաշար է պատրաստել ներկայացնելու, բացվեց Վենետիկի հերթական կինոփառատոնը: Ի դեպ, այն ի տարբերություն Հանրայինի եթերաշրջանիՙ 73-րդն է եւ ուղիղ 13 տարով մեծ է Առաջին ալիքի եթերաշրջանից, այսինքն ավելի շատ բան է տեսել եւ շատերին է տեսել: Այդ թվում համաշխարհային կինոյի աստղ Մել Գիբսոնին, ով ներկայացել էր Վենետիկ… որպես ռեժիսորՙ բերելով իր վերջերս ավարտած «Խղճի մտոք» (Hacksaw Ridge) նոր ֆիլմը: Ֆիլմը, որը բուռն ընդունելության է արժանացել Վենետիկում, պատմում է ամերիկյան բանակի շարքային զինվոր Դեսամոնդ Թ. Դոսսի մասին (պատմությունն իրական է): Նա ելնելով իր կրոնական համոզմունքներիցՙ հրաժարվում է զենք կրել եւ սպանել թշնամիներին ու տեղափոխվում է զինվորական հատուկ հոսպիտալՙ բուժվելու… Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի առաջիկա նոյեմբերին եւ անկեղծ ասած ես առաջիկա նոյեմբերին ավելի մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան, քան Առաջինի հոբելյանական եթերաշրջանին: Բանն այն է, որ նոյեմբերին ես հնարավորինս մոտիկից ծանոթանալու եմ մի բանակայինի, եթե ոչ պետական խնդրի, որի առջեւ մեր երկիրն էլ այսօր կանգնած է, եւ որը, հատկապես որի լուծումն ինձ միշտ հետաքրքրել է: Վստահ եմ, որ ոչ միայն ինձ է հետաքրքրում, թե ինչ է պետք անել այն տղաների հետ, ովքեր ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, հրաժարվում են զենք կրել եւ թշնամուն սպանելՙ պատերազմի ժամանակ: Պե՞տք է արդյոք նրանց հետ ինչ-որ բան անել… Մինչդեռ Առաջինի նոր եթերաշրջանում մեզ պատմելու են հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքի մասին: Բայց մի՞թե մենք այս առումով խնդիր ունենք, արդյոք հայ զինվորի ոգու առանձնահատկությունը մեր Զինված ուժերի այն միակ առանձնահատկությունը չէ՞, որի շնորհիվ հաղթել ենք կամ չենք պարտվել: Ախ, պետք է խոսել ոչ միայն խնդիրների մասին, այլեւՙ պաթոսո՞վ. շատ լավ, այդ պարագայում հավելեմ, որ «Իմ բանակը» «հայ զինվորի ոգու ծալքերը բացահայտող նոր ծրագիրը ներառված է Առաջին ալիքի» «Հայրենասիրական հաղորդումներ» բաժնում… Բաժինն էլ հավանաբար պետ ունի, շատ հայրենասեր մի անձնավորություն, որը մեքենայում, հատկապես երեկոյան ժամերին սիրում է լսել Առնո Բաբաջանյանիՙ «Գեղեցկության թագուհին» ադրբեջանցի Մուսլիմ Մագոմաեւի կատարմամբ: Կամՙ «Նոկտյուրնը»… Տանն էլ հավանաբար աշխատում է իր նոր գիտական թեզի վրա, որով Հայ զինվորի ոգու տեսությունը արմատապես կտրվում է հոգեբանությունիցՙ դառնալով առանձին գիտությունՙ իր դոկտորներով, պրոֆեսորներով, անշո՛ւշտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՏՐՈՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՊԵՏՔ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական