Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃՈՒՄ Է, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸՙ ՆՎԱԶՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՏՈՒՄԸ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

2016-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները երկնիշՙ 16,5 տոկոս աճ են արձանագրել, կազմելով 969 մլն դոլար: 2015-ի նույն ժամանահատվածում արտահանումը կազմել էր գրեթե 832 մլն դոլար: Գումարային առումով այս տարվա առաջին 7 ամիսներին արտահանումն ավելացել է 137 մլն դոլարով: Ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 4,4 տոկոսով կամ 79 մլն դոլարով: Արդյունքում, 2016-ի հունվար-հուլիսին արտահանում-ներմուծում բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 720 մլն դոլար, ինչը բացասական առեւտրային հաշվեկշռի կտրուկ կրճատում է: Դարձյալ համեմատություն անցկացնենք 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, երբ արտաքին առեւտրի բացասական տարբերությունը հօգուտ ներմուծման 936 մլն դոլար էր: Այսինքն, այս տարվա առաջին 7 ամիսներին, ըստ արձանագրված տվյալների, Հայաստանից մոտ 216 մլն դոլար ավելի քիչ գումար է երկրից դուրս արտահոսել:

Առեւտրային բացասական հաշվեկշռի նվազումը նշանակում է, որ արտահանման եւ ներմուծման ծավալները մոտենում են միմյանց: Այժմ ներմուծումը մոտ 57 տոկոսով է ավելի արտահանումից: Նման ցուցանիշ Հայաստանում մինչ այժմ չէր արձանագրվել, ավելինՙ տարիներ շարունակ ներմուծումը երկու-երեք անգամ գերազանցում էր արտահանմանը:

Արտահանման աճի թերեւս ամենադրական հանգամանքը արտահանման կառուցվածքի փոփոխությունն էՙ ավելացել են պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները: Այսպես, պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը 7 ամիսների ընթացքում ավելացել է 27,2 տոկոսով կամ շուրջ 44 մլն դոլարով, կազմելով 206 մլն դոլար: Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրերի արտահանման ծավալները կազմել են 204 մլն դոլար տարվա 7 ամիսներին արձանագրած էականՙ 78,7 տոկոս կամ 90 մլն դոլար աճի շնորհիվ: Այս ցուցանիշը հիմնականում ոսկերչական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների աճի արդյունք է:

Երրորդ զգալի աճ արձանագրած պատրաստի արտադրանքի ճյուղը մանածագործական իրերի արտադրությունն էՙ 76,3 տոկոսով կամ մոտ 23 մլն դոլարով: Արտահանումն այստեղ հասել է 54 մլն դոլարի: 39,7 տոկոով կամ մոտ 11 մլն դոլարով ավելացել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը: Սարքերի եւ ապարատների արտահանումն աճել է 35,4 տոկոսով կամ 5 մլն դոլարով:

Միաժամանակ, մոտ 20 մլն դոլարով կամ 7,4 տոկոսով նվազել է մեր արդյունաբերության խոշոր ճյուղիՙ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը, կազմելով 258 մլն դոլար: Արտահանվող խոշոր ապրանքախմբերից նվազել են միայն ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներըՙ 22 մլն դոլարով կամ 15,1 տոկոսով:

Ինչ վերաբերում է ըստ երկրների արտահանման ցուցանիշներին, ապա շարունակել է աճել դեպի մեր ավանդական շուկաՙ Ռուսաստան արտահանման ծավալները: Հունվար-հուլիսին դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 71,8 կամ մոտ 82 մլն դոլարով: Մեր արտահանման մեջ Ռուսաստանը զբաղեցնում է ամբողջի 20,3 տոկոսը: Երկրորդ տեղում արտահանումն է դեպի Բուլղարիաՙ ընդհանուրի 9,5 տոկոսը կամ մոտ 91 մլն դոլարՙ աճը 2,1 տոկոսով կամ 46 մլն դոլարով: Երրորդ տեղում Վրաստանն էՙ արտահանման ընդհանուր ծավալների 8,9 տոկոս կամ 86 մլն դոլար: Դեպի մեր հարեւան երկիր արտահանման ծավալներն այս տարվա 7 ամիսներին ավելացել են 49,5 տոկոսով կամ 29 մլն դոլարով:

Այլ երկրներից զգալիորեն ավելացել են արտահանումը դեպի Միացյալ Արաբական Էմիրություններՙ 5,1 անգամ կամ մոտ 16 մլն դոլարով, դեպի Իրաքՙ 11,4 տոկոսով կամ 8 մլն դոլարով եւ այլն: Կան երկրներ, որտեղ մեր արտահանման ծավալները անգամներով են ավելացել, բայց գումարային առումով դրանք փոքր են մնում: Կան նաեւ երկրներ, որտեղ մեր արտահանման ծավալները անցյալ տարի զգալի աճ էին ունեցել, բայց հիմա նվազում են արձանագրում: Այս առումով հատկապես ցավալի է դեպի Չինաստան արտահանման ծավալների նվազումը:

Այպիսով, կարող ենք արձանագրել, որ արտաքին առեւտրի ցուցանիշներում նկատվում են արտահանման ծավալների աճ, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի նվազումՙ արտահանման եւ ներմուծման ծավալների միմյանց մոտեցում, պատրաստի արտադրատեսակների արտահանման աճ: Սրանք միանշանակ դրական երեւույթներ են: Որքա՞ն կշարունակվի արտահանման նման տեմպերով աճըՙ դժվար է ասել, նկատի ունենալով դրա վրա ազդող ներքին եւ արտաքին խոչընդոտները: Սակայն, եթե մինչեւ տարեվերջ տեմպը պահպանվի, ապա արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 1,7 մլրդ դոլար: Խնդիրը արտահանման նման տեմպի պահպանումն է նաեւ առաջիկա տարիներինՙ 4-5 տարի հետո 3 մլրդ դոլարի արտահանման ծավալներին հասնելու համար: Այդ դեպքում արդեն կարող ենք խոսել մեր տնտեսության եւ մասնավորապես արդյունաբերության մեջ արձանագրված արմատական շրջադարձի մասին, որը զարգացման որակական նոր փուլ կլինի Հայաստանի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐՏԱՀԱՆԵԼՈՎ ԿՈՆՅԱԿԸ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական