Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՏԱՀԱՆԵԼՈՎ ԿՈՆՅԱԿԸ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՈՒՆ»

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵԿԳ տնօրենը հայտնեց խաղողի այս տարվա մթերման գինը, անդրադարձավ կոնյակի արտահանմանը եւ այս ոլորտում ստեղծված նոր կացությանը

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջիկա օրերին սկսելու է խաղողի մթերումը: Այս մասին մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնեց ձեռնարկության գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը : Թեեւ լրագրողների հետ հանդիպման առիթը հայկական կոնյակի առաջատար ընկերության կողմից նորՙ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված կոնյակի ներկայացումն էր, բայց ընկերության տնօրենի հետ զրույցը մեր տնտեսության եւ հատկապես արդյունաբերության կարեւոր ճյուղերից մեկիՙ կոնյակագործության ներկա կացության, ներքին եւ արտաքին շուկաներում ԵԿԳ արտադրանքի սպառման ուղղությամբ տարվող աշխատանքների եւ առաջացած խնդիրների, խաղողագործների հետ հարաբերությունների, խաղողի մթերման գների մասին էր:

Առաջին եւ կարեւոր նորությունը, որին սպասում են Երեւանի կոնյակի գործարանի հետ պայմանագիր կնքած հազարավոր խաղողագործները, մթերման գործընթացի սկիզբն էր: Իգոր Առաքելյանը հայտնեց, որ խաղողի մթերումը ձեռնարկությունը սկսելու է սեպտեմբերի 15-ինՙ Արմավիրի մթերման կետում, սեպտեմբերի 16-ինՙ Այգավանում, սեպտեմբերի 19-20-ին Բերդումՙ Տավուշի մարզում: Մթերման գինն այս տարի լինելու է 130 դրամ, մթերվելու է 32 հազար տոննա խաղող: Այդ նպատակով ընկերությունը 4,5 մլրդ դրամ է հատկացրել մթերման համար: Վճարումները խաղող մթերողներին տեղի կունենան 3-4 օրվա ընթացքում, վստահեցրեց Ի. Առաքելյանը:

Տեղեկացնելով, որ անցյալ տարի խաղողի մթերման գինը 150 դրամ է կազմել, իսկ մթերվել էր 39 հազար տոննա, ԵԿԳ-ի գործադիր տնօրենը անդրադարձավ այն կացությանը, որ ստեղծվել է կոնյակի սպառման շուկաներում:

Իգոր Առաքելյանի տեղեկացմամբ, հայկական կոնյակի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: ԵԿԳ-ի արտադրանքի ավելի քան 90 տոկոսը արտահանվում է արտերկիր, որիցՙ դեպի Ռուսաստանՙ 70-80 տոկոսը: «Արարատ» ապրանքանիշով կոնյակը Ռուսաստանում վաճառվող նույն գնային եւ որակի դաշտում վաճառվող առաջին 5 կոնյակների թվում է: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հայկական կոնյակի արտահանումը նվազել է, բայց ԵԿԳ-ն պահպանել է իր ծավալները եւ անգամ 1,5 տոկոսով աճ ունեցել: Միաժամանակ, նկատի ունենալով ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը, դոլարային առումով եկամուտները նվազել են: Ընկերության շահութաբերությունն, ընդհանուր առմամբ, կրկնակի նվազել է:

Այդուհանդերձ, ընկերությունն ամեն ինչ անում է, որ պահպանի շուկան նոր ստեղծված պայմաններումՙ մարկետինգային քաղաքականության, գնային քաղաքականության միջոցով, բարձրաճաշակ եւ բարձրարվեստ միջոցառումների եւ մշակութային հաստատությունների հովանավորության ծրագրերով: «Արտահանելով կոնյակը, մենք պետք է շարունակենք արտահանել Հայաստանը որպես անուն», շեշտեց Իգոր Առաքելյանը, ասելով, որ այդ ամենը թեեւ որոշակիորեն ազդում են կոնյակի ինքնարժեքի վրա, բայց առանց դրանց հնարավոր չի լինի պահպանել շուկան եւ «Արարատ» կոնյակիՙ որպես բարձրակարգ խմիչքի վարկանիշը:

ԵԿԳ-ի տնօրենի խոսքերով, միջազգային շուկայում պայմանների փոփոխությունը նշանակում է, որ դրանք փոխվում են բոլորի համար: Եթե ձեռնարկության շահութաբերությունը ընկել է, ապա այդ բեռի մի մասը ընկնելու է նաեւ խաղողագործների վրա: ԵԿԳ-ն ամեն ինչ անում է, որպեսզի կատարի խաղողագործների հետ ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Համաձայն դրանց, ձեռնարկությունը պարտավորվել է, որ մթերման նվազագույն գինը 130 դրամը կլինի, ինչը եւ ապահովվելու է: Ինչ վերաբերում է այս տարվա մթերման ավելի քիչ ծավալներին, ապա դա պայմանավորված է հումքը պահելու տեղ չունենալով:

Իգոր Առաքելյանը կարեւորեց խաղողի ինքնարժեքի իջեցմանն ուղղված քայլերը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի բնակլիմայական պայմանները բարձրացնում են մեր խաղողի ինքնարժեքը: ԵԿԳ-ն իր կողմից քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբՙ բուժանյութերը վաղօրոք տրամադրելով ֆերմերներին, աջակցելով խաղողագործական կոոպերատիվներին եւ այլն: Ըստ ձեռնարկության տնօրենի, ամեն տարի անհրաժեշտ ներդրումներ են կատարվում նաեւ գործարանի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման համար: Այսինքն, բիզնեսի տեսանկյունից արվում է հնարավորը բարձրորակ արտադրանք տալու եւ գինը պահպանելու համար: Այս տարվա համար էլ ակնկալվում է, որ ԵԿԳ-ն արտադրության եւ արտահանման ծավալների 2-3 տոկոս աճ կունենա: Քայլեր են կատարվում արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբՙ դեպի ԱՄՆ, եվրոպական երկրներ: Կարեւորելով Չինաստանի պես կարեւոր շուկա դուրս գալու անհրաժեշտությունը, Իգոր Առաքելյանը նշեց, որ այդտեղ բարդություններ կանՙ կապված հայկական կոնյակին բնակչության անծանոթ լինելու հետ:

Ամեն դեպքում, առաջատար դիրքերը պահպանելու ուղղությամբ ջանքերը շարունակվելու են: Ընդգծելով, որ հայկական կոնյակը տասնամյակների, դարերի խորքից եկած ավանդույթներ ունի, պահպանվել է չնայած այդ ընթացքում տեղի ունեցած վայրիվերումներին, դժվար ժամանակներին, Իգոր Առաքելյանը վստահություն հայտնեց, որ ձեռնարկությունն այսօրվա դժվարությունները նույնպես կհաղթահարի, շարունակելով աշխարհին հանրաճանաչ դարձնել Հայաստանի պատմությունը, Արարատն ու հայկական կոնյակը:

Նախորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃՈՒՄ Է, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸՙ ՆՎԱԶՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՏՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃՈՒՄ Է, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸՙ ՆՎԱԶՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՏՈՒՄԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական