Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԴՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԱՆՍԱԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՆ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

2016-09-02 12:00

Այսօրՙ սեպտեմբերի 2- ի առավոտյան գերմանական հեռուստատեսության երկու ալիքներըՙ ARD եւ ZDF հաղորդեցին, թե այսօր Բրատիսլավայում, ԵՄ արտգործնախարարների հավաքին ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտին է հանձնարարված արտահայտել Գերմանիայի կառավարության տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այն է հրաժարվել հունիսի 2- ին Բունդեսթագի որդեգրած ճանաչման ուղուց, ընդառաջ գնալով Թուրքիայիՙ օրեր առաջ ընդգծված կոշտ պայմանինՙ կարտոնի գերմանացիների մուտքը Ինջիրլիք, եթե ԳԴՀ կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Գերմանական միակ աղբյուրը, որ հրապարակել է այս տեղեկատվությունը առցանց «Շպիգել»-ն է։ Ավելի ուշ այս միակ աղբյուրին հղում անելով լուրն աշխույժ, ավելի շուտ զարմացականՙ հարցական վերնագրով տարածեցին գերմանական մյուս լրատվամիջոցները։ «Մերկելն ընդառաջում է Թուրքիային» կարդում ենք տեղեկատվության մեջ։ Ըստ «Շպիգելի» լրատվության, ԳԴՀ արտգործնախարարությունը եւ կանցլերի գրասենյակը համաձայնել են, որ կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտն է պատասխանելու լրագրողների հարցերին եւ կառավարության անունից հրաժարվելու է ընդունել հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւը։

Այն, որ Զայբերտն այս առիթով հայտարարություն է անելու եւ հաստատելու կառավարության մշտակա կեցվածքըՙ այն էՙ Հայոց ցեղասպանության հարաբերականացում, «ցեղասպանություն» բառեզրը փոխարինելով «կոտորած»-ով, կամ որ Հայոց ցեղասպանության Բունդեսթագի հունիսի 2- ի ճանաչումը պատմությանն է վերաբերում եւ որեւէ ձեւով չի անդրադառնում ներկայի վրա, քաղաքական փաստաթուղթ է եւ իրավական հետեւանքներ չի ենթադրում, կարծես անհանդուրժող վերաբերմունք է ձեւավորում գերմանական լրատվադաշտում, հետեւաբար նաեւՙ հասարակության ընդվզումն էլ սպասելի է։ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման օրըՙ հունիսի 2- ի նիստին, բաց քվեարկությանը ըստ էության ոչ կանցլեր Մերկելը, ոչ արտգործնախարար Շթայնմայերը, ոչ էլ փոխկանցլեր Գաբրիելը չեն մասնակցել։

Նախատեսված է, որ Զայբերտը վերոհիշյալ հարցի վերաբերյալ հրապարակավ կարծիք է հայտնելու մոտավորապես ժամը 13- ին։ Այսօր երեկոյան կանդրադառնանք ԳԴՀ կառավարության խոսնակի հայտարարությանը։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Նախորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17

Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՁԵՎՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՆՈՐԻՆ ԷԼ ԴԵՌ ԽԱԲՍ ԵՆ ՏԱԼԻՍ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՁԵՎՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՆՈՐԻՆ ԷԼ ԴԵՌ ԽԱԲՍ ԵՆ ՏԱԼԻՍ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական