Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Մարդն, ով մտնում է բանկ, նպատակ չունենալով ոչ թալանել այն, ոչ մարդ սպանել-վիրավորել, ուրեմն կա՛մ խելագար է, կա՛մ ռոմանտիկ, կա՛մ էլ ռուսաստանաբնակ սնանկացած հայ գործարար: Օրերս մոսկովյան բանկերից մեկը մտած Արամ Պետրոսյանին երբ հարցրել են, թե ինչո՞ւ է մտել բանկ, մի քանի հոգու պատանդ պահել, սպառնալով պայթեցնել բանկը, մարդը պատասխանել է, որ այդպիսով ինքը ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր խնդիրների վրա: Իսկ խնդիրներ Արամ Պետրոսյանն ունի, նա սնանկ է ճանաչվել, հավանաբար վարկային պարտքեր ունի, որոնց տերերը, չնայած մարդը սնանկ է ճանաչվել, բայց հասկանալիորեն պահանջում են գումարները, դե Պետրոսյանն էլ գումար չունի, իսկ այն մարդը, որ գումար չունի, բայց փոխարենը պարտք ունի, ունենում է կա՛մ ռոմանտիկ մտքեր, կա՛մ խելագար մտքեր: Բանկ գրավելը եւ աշխատակիցներից մի քանիսին պատանդ պահելը խելագար գաղափարներ են, անշուշտ:

Բայց այս պատմությունը մի նրբություն ունի: Բժիշկները կարծես թե ոչինչ չեն ասել, թե ի՞նչ է կատարվում մարդու առողջության հետ, երբ նա ունենում է ուշադրության կարիք, բայց կարծում եմ, որ սա 21-րդ դարի թիվ մեկ հիվանդությունն է: Յուրաքանչյուր ըմբոստության, ապստամբության, հեղափոխության կամ դրանք փորձելու հիմքը հենց ուշադրության պակասն է: Կմտնե՞ր արդյոք Արամ Պետրոսյանը մոսկովյան բանկը, եթե որեւէ մեկը հանդիպեր նրան, խոսեր, խնդիրներին լուծում առաջարկեր. իհարկե չէր մտնի… Իսկ կմտնեի՞ն ծռերը Էրեբունու ՊՊԾ գունդ, եթե… Կարծում եմՙ չէին մտնի: Նրանք, իհարկե ասում են, որ ՊՊԾ գունդ են մտել, որովհետեւ «ռեժիմը հողերը տալիս է», որովհետեւ «երկիրը կեղեքվում է», եւ «քանի որ այս իշխանությունները չեն կարողանում այս հարցերը լուծել, ուրեմն պետք է իսկույն հեռանան», բայց իրականում այս պատմության հիմքն էլ ուշադրության պակասն է: Տարիներ շարունակ այս մարդկանցից շատերը բարձրաձայնել են խնդիրներ, որոնց լուծումները չեն գտնվել: Եթե անգամ դրանք խնդիր չեն եղել, եթե անգամ դրանք զրպարտություն են եղել, ոչ ոք չի գնացել այդ մարդկանց մոտ, չի նստել նրանց հետ սեղանի շուրջը եւ չի բացատրել, որՙ եղբայր, լավՙ պարոն, այդպես չէ, ինչպես դու ես ասում, այլՙ այսպես է, չգիտես, դրա համար էլ այդպես ես ասում, հիմա իմացիր եւ այսպես ասա: Չի՛ եղել նման դեպք, մարդկանց, ու ոչ միայն սասնա ծուռ դարձածների բարձրաձայնած խնդիրները որպես կանոն ուշադրության չեն արժանացել եւ չեն արժանանում, իսկ երբ սա քաղաքականություն է դառնում, մարդիկ դառնում են կա՛մ ռոմանտիկ, ինչը լավ է իշխանության համար, քանի որ ռոմանտիկ մարդիկ փողի կարիք չունեն, կա՛մ էլ խելագար, ինչը վատ է իշխանության համար, քանի որ խելագար մարդիկ միշտ իրենց նպատակին հասնելու միջոցներ ունեն եւ դրանց դիմելու համարձակություն:

Սա է ամբողջ պատմությունը, սրանից են սկսվում բոլոր, կամ գրեթե բոլոր մեծ ըմբոստություն-ապստամբությունները, հեղափոխությունները: Ըմբոստները, ապստամբները, հեղափոխականները մինչ այդ քայլին դիմելը խոսել են, հետո բղավել են. նրանց չեն լսել: Հեղափոխությունը չլսելու հետեւանք է, լսելի դառնալու համարձակությունը, դրա վերջին, հուսահատ փորձը, չարդարացված, հանցավոր, բայցՙ հասկանալի, այն միշտ հաջորդում է ռոմանտիկային կամ խելագարությանը: Ամեն մի ըմբոստություն, ապստամբություն կամ հեղափոխություն ռոմանտիկ խելագարություն է, չարդարացված, բայց հասկանալի:

Ուշադիր լսեք, թե մարդիկ ինչ են ասում, բանավիճեք նրանց հետ, բացատրեք, փաստեր ներկայացրեքՙ եթե դրանք կան, եթե չկանՙ ընդունեք նրանց փաստարկները, զրուցեք նրանց հետ. ինչպես բանակցությունների ժամանակ պատերազմ չի լինում, այնպես էլ զրույցների ժամանակ հեղափոխություն չի լինում: Իսկ պատերազմն ու հեղափոխությունը նույն բանն են. երկուսի ժամանակ էլ արյուն է թափվում, որն, ինչպես հետո է հաճախ պարզվում, իզուր էր, մեկի կամ մյուսի, կամ երկուսի համար:

Նախորդ գրառումը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԸ

Հաջորդ գրառումը

ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԵՐԳՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՊԱՐԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԵՐԳՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՊԱՐԵԼ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական