Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԻԴԱՅՈՒ ԴԵՌ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԿԵՐՊԱՐԸ ՄԵՐ ՄԵՋ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

90-ական թվականներին, Արցախյան ազատամարտի բուռն օրերին, երբ միջազգային մամուլի ուշադրությունը սեւեռված էր հայ-ադրբեջանական ճակատների վրա, մեր ֆոտո-թղթակիցներից ոմանք, հեղինակավոր պարբերականների պատվերով, ճակատային լուսանկարներ էին հայթայթում նրանց: Սովորաբար հայկական մեր պատկերացումներին հարազատ լուսանկարներ էին դրանք. թանձր բեղ-մորուքով, բազմատեսակ տարազներով, բերանի անկյունում մխացող սիգարետով, «Քալաշնիքով» հրացանը վեր պարզած, դեմքի խոժոռ ու վախեցնող արտահայտությամբ տղաների նկարներ էին դրանք: Մեզ համար պաշտելի, օտար ընթերցողի համար` կասկածելի պատկերներ: Հորդորներս մեր ֆոտո-թղթակիցներինՙ ավելի մարդկայնական, հնարավորինս կանոնավոր բանակայինի արտաքինով ներկայացնելու մեր մարտիկներինՙ սովորաբար ընդունվում էր տարակուսանքով: Ո՞նց թե, աշխարհը թող իմանա, որ մենք այսպիսի հերոս տղաներ ունենք, որոնք կռվում են հայրենի հողի ազատագրման համար: Հերոսությունը նույնականացվում էր արտաքին վայրենի տեսքի հետ, եւ շատերը ձգտում էին մտնել այդ արտաքինի մեջՙ հերոս երեւալու համար: (Այս պահին հիշեցի Երվանդ Օտյանի «Որ մենք հերոս»ներին, նաեւՙ Չարենցի խմբապետ Շավարշինՙ իր թեք փափախով, սպիտակ ձիու վրա…):

Արտաքին այդ կերպարը, որի արմատներն ունեն շուրջ 150 տարվա հնությունՙ «յարի փոխան զենք» գրկողի, «հերոս մռնչեց, Սուլթան դոդողաց»ի օրերից եկող, կենսունակ է միշտ, նաեւ այսօր:

Այդ կերպարը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ 1992 թ.ին հայտարարվեց Հայոց բանակի ծնունդը եւ հետզհետե սովորական դարձավ կանոնավոր բանակայինի, մաքուր սափրված զինվորի, փողկապավոր սպայի արտաքինը, ներկայությունը: Մեր ժողովրդի մեջ բնավ չխամրեց ազատամարտիկի, ջան ֆիդայու առասպելական կերպարը: Հետագայում լույս տեսած բազմաթիվ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր ավելի եւս շեշտեցին այդ կերպարի գրավչությունը շատ-շատերի համար, որոնց ֆոլկլորային մտածողությունը նպաստեց, որ ազատամարտի բովով անցած եւ իսկապես հայրենասեր ու անձնազոհ այդ տղաներից շատերը ինքնաներշնչվեցին, որ իրենք կարող են ոչ միայն կռիվ ու մարտ, այլեւ պետություն ու… մեզ ղեկավարել:

Շատերս կարող ենք հիշել 90-ականներին Արցախից եւ ճակատային մյուս գծերից Երեւան հասնող սպառնալիքներըՙ «էստեղ գործներս ավարտենք, կիջնենք Էրեւան, եւ բոլորիդ հախիցը կգանք»: Այդ օրերին տարբեր թերթեր, որոնց շարքինՙ նաեւ «Ազգ»ը, գրեցին «վիետնամյան սինդրոմի» մասին: Սակայն բարեբախատաբար կամ դժբախտաբար, այդ սինդրոմը, չարացածության այդ ալիքը փշրվեց հայոց աշխարհում ծավալված հախուռն, անկազմակերպ սեփականաշնորհման շարժման պատին: Ազատամարտիկներից ճարպիկները, զոռբաները ձեռք դրեցին ամեն տեսակ ունեցվածքների, պաշտոնների, արտոնությունների վրա, մինչ «խեղճերն» ու «անճարակները» մնացին տարբեր տեսակի օգնությունների ու «փարոսների» հույսին…

Մեր երկրում առաջացավ մի խավ, նախկին ազատամարտիկների մի կաստա, որ առայսօր իր ձեռքին է պահում պաշտպանության, պետական տարբեր կառույցների, տնտեսության տարբեր ոլորտների տիրապետող դիրքերը, քիչ բացառությամբՙ ապաշնորհ ձեւով, եւ առանց բացառությանՙ հավակնոտ, որ իմ տպավորությամբ գալիս է նրանց ազատամարտիկի անցյալից: Նրանք ամեն բան գիտեն, նույնիսկՙ երկիր ու պետություն ղեկավարել: Չէ՞ որ նրանք արյուն են տվել: Ժողովուրդը միշտ պարտք է նրանց:

Եվ այդ հավակնության դրսեւորումներից մեկին, անշուշտ խիստ ծայրահեղ, մենք ականատես եղանք ՊՊԾ գունդը գրաված զինյալների գործողությունների ընթացքում, երբ կրկին անգամ հառնեց ազատամարտիկի կերպարը, այս անգամ «ներքին թշնամու» դեմ…

***

25 տարին բավական ժամանակ է, որ մեր ժողովուրդը դուրս գա, ձերբազատվի ֆիդայու կերպարի տիրապետությունից: Նոր սերունդ է փորձում մտնել ասպարեզՙ զարգացած, բաց ուղեղով եւ ոչ պակաս հայրենասեր, խիզախ եւ հերոսության ընդունակ: Վկա՛ՙ Քառօրյա պատերազմը: Դիրքերը զիջենք նրանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԴՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, ԲԱՅՑ… ԾՈՒԽ ԿԱ՞ՙ ԱՌԱՆՑ ԿՐԱԿԻ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական