Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ՓԱԶԸԼԸ Է՛Լ ԱՎԵԼԻ Է ԽՃՃՎՈՒՄ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ շաբաթ օրը Այնթապում (Ղազիանթապ) քրդական հարսանեկան արարողության սահմռկեցուցիչ ընդհատումից ընդամենը 4 օր հետո, չորեքշաբթի լույս առավոտյան, թուրքական ռազմական ուժերը, օդային ու հրետանային սաստիկ ռմբակոծության ուղեկցությամբ ներխուժեցին Հյուսիսայնի Սիրիաՙ Եփրատ գետի ափին գտնվող Ջարաբլուս քաղաք եւ մահիկաձեւ գծով միացան սահմանամերձ Ազազ բնակավայրին, որն արդեն գտնվում էր այսպես կոչված «Սիրիական ազատ բանակ» թուրքամետ ուժերի վերահսկողության տակ: Նույն օրն իսկ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ ռազմական գործողության թիրախը «ԻՊ»ն է, որը ստանձնել էր 54 հոգու կյանք խլած Այնթապի սպանդի պատասխանատվությունը:

Համաշխարհային պատմութունը բազմաթիվ օրինակներ է տվել, երբ կառավարությունները տարբեր բռնարարքները օգտագործել են ի շահ իրենցՙ նախապես ծրագրած գործողությունները իրականացնելու եւ արդարացնելու համար: Իսկ ԻՊ-ի դեմ պայքարը այս օրերին խիստ մոդայիկ է, եւ Անկարան, որն արդեն շուրջ 5 տարի սնում եւ սատարում է նրան, այժմ որպես մեքանիզմ օգտվում է նույն այդ մոդայիցՙ ռազմական ուղղակի միջամտության որպես շարժառիթՙ սուրիական թատերաբեմ կրկին դուրս գալու համար:

Իրականում ԻՊ-ը, ռուսական եւ կոալիցիոն ռազմաօդային ուժերի հարվածների տակ, վերջին շրջանում խիստ տկարացած վիճակ ունի եւ նրա ուժերը օրըստօրե կծկվում են մի կողմից սիրիական բանակի եւ մյուս կողմից Սիրիայի քրդական ուժերի առաջխաղացման պայմաններում:

Հենց վերջիններին էլ Էրդողանը վերոհիշյալ հայտարարության ժամանակ չմոռացավ նշելՙ ԻՊ-ի կողքին: Քրդական ուժերի առաջխաղացումը Անկարայի թիվ 1 մտահոգությունն է կազմում արդեն տեւական ժամանակ, եւ հարավային իր սահմաններին կիպ կպած, ինչպես Ջարաբլուսում, նրանց ներկայությունը մեծ սպառնալիք է համարում իր երկրի համար, որն արդեն ունի «սեփական» քրդերի կնճռոտ խնդիրը: Հենց այդ պատճառով էլ թուրքական կառավարական աղբյուրները գոհունակությամբ ընդունեցին երեքշաբթի օրը սիրիական քրդերին ուղղված Մ. Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի արած նախազգուշացումը Անկարայում, թե Վաշինգտոնն այլեւս չի սատարի նրանցՙ եթե իսկույն եւեթ չվերադառնան Եփրատի արեւմտյան ափ եւ ավելի ներքեւՙ դեպի իրենց ելման դիրքերը, մինչեւ Հասաքե եւ Քամիշլի:

Այսուամենայնիվ, միջազգային ռազմաքաղաքական մեկնաբանները Անկարայի հանկարծահաս այս քայլի մեջ, այլ պատճառների շարքում, նշում են մեկ այլՙ կարեւորագույն խնդիր: Նրանց կարծիքով մոտենում է Սիրիայի մեծագույն քաղաքիՙ Հալեպի վճռական ճակատամարտը, եւ Էրդողանը ցանկանում է ամեն գնով իր խոսքը ունենալ դրանում: Նրանք, այդ վերլուծաբանները, հիշեցնում են 2-րդ աշխարհամարտի ավարտին ռուսական եւ արեւմտյան դաշնակից ուժերի խելահեղ մրցակցությունը Բեռլինի համար, որին, ինչպես ծանոթ է, հաջորդեց շուրջ 40 տարի տեւած Ցուրտ պատերազմը…

Այս բոլորի մեջ, սակայն, գլխավոր անհայտը Ռուսաստանի դիրքն է, կամ դիրքորոշումը: Իմ տպավորությամբ, սիրային հարցերում նախագահ Պուտինի բախտը չի բերում: Հազիվ 2-րդ անգամ իր սիրեցյալիՙ Էրդողանի հետ ողջագուրվելուց հետո, վերջինս ամերիկացիների աջակցությամբ կրկին «դաշունահարում է նրան մեջքից», ինչպես փետրվարին, երբ թուրքերը խոցեցին նրա ռազմօդանավը: Այժմ ի՞նչ է լինելու նրա հակազդեցությունը: Կամ, գուցե, ոչ մի հակազդեցություն էլ չի՞ լինելու: Գուցե նախօրոք իր համաձայնությունը տվե՞լ էր Էրդողանին: Այդ պարագայում կստացվի, որ Պուտինն ինքն է դավաճանում իր հնագույն բարեկամինՙ նախագահ Հաֆեզ Ասադին:

Բոլոր պարագաներում տխրագույն ճակատագիր է վիճակված տառապակոծ Սիրիային ու նրա դժբախտ ժողովրդին: Սիրիական փազըլը ավելի է խճճվում ժամանակավոր սիրահարների եւ հավիտենական դավաճանների մթնոլորտում:

Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ՉԺՀ-ԻՆ ԿՕԳՆԻ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՀԱՐՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆՙ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆՙ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական