Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԻՀԱԴԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՎԵՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Թուրքական գերիշխանության ձգտումների եւ անհանդուրժողականությանը զուգահեռՙ իսլամիստների հռչակած ջիհադը երբեմնի խաղաղ, հզոր, բնիկ ազգություններին դարձնում է մահացած համայնքներ: «Մենք պատանդ ենք Թուրքիայում», նշել է Ստամբուլում ապրող մի հայ կին, ով նկարագրում էր թուրքական պետության եւ հասարակության հետ հայկական փոքրամասնության ճնշող հարաբերությունները: «Ճիշտ է, մեզ դեռեւս թույլատրվում է աղոթել մեր եկեղեցիներում եւ վճարել մեր դպրոցների պահպանման համար: Բայց մեր իրավունքները դրանցով ավարտվում են», շարունակել է նա:

Ըստ «Ակօս» թերթի, անհանդուրժողականության վերջին դրսեւորումը տեղի է ունեցել արեւելյան Թուրքիայի Թուզլուչա (Կողբ-Իգդիր) երբեմնի հայկական քաղաքում, որտեղից հանվել են մուտքի եւ ելքի մոտ տեղադրված հայերեն «բարի գալուստ» եւ «բարի երթ» գրությունները, տեղի տալով որոշ անհատ ազերիների եւ թուրքերի բացասական արձագանքներին: Գրությունները անցյալ սեպտեմբերին էին տեղադրվել չորսՙ թուրքերեն, քրդերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով: Այդ ժամանակ հայերեն գրության ընդգրկումը ցուցանակում հետեւյալ ձեւով է բացատրել շրջանի համաքաղաքապետՙ «Ժողովրդական շրջաններ» քրդամետ կուսակցությունից Մեհմետ Գյուլտեկինը :

«Թուրքական հանրապետության հռչակումից առաջ Թուզլուչան հայերով բնակեցված տարածք էր: Այնտեղ հայկական գերեզմանատուն կա: Շատ անուններ հայկական են: Հայերն ապրել են այնտեղ եւ մեծ ջանքեր գործադրել քաղաքը կառուցելու համար: Նրանք պատմական անցյալ ունեն այնտեղ, եւ մենք որպես հարգանք ընգրկեցինք նաեւ հայերեն գրությունը»:

Բայց այդ երկու բառերը զայրույթ առաջացրին տեղացիների, հատկապես ազերիների շրջանում: Սա վառ վկայությունն է այն բանի, որ ֆիզիկական ցեղասպանությունից եւ բնակավայրի բռնազավթումից 100 տարի անց Թուրքիայում դեռեւս շարունակվում է հայկական մշակութային արժեքների «ցեղասպանությունը»ՙ ոչնչացումը:

Եվրոմիության հարցերի անկախ փորձագետ Նիկոլաս Դավիթյանը գրում է. «Թուրքիայում ապրող հայերի բնաջնջումից տարիներ անց, երկրի փոքրիկ հայկական համայնքը շարունակում է մնալ քաղաքական հիմնարկների եւ լրատվամիջոցների «սնուցած» թիրախը: Նրանք ենթարկվում են խտրականության խստագույն միջոցների, որոնց նպատակն է նրանց կյանքն անտանելի դարձնել Թուրքիայում»:

Հայերեն գրությունների վերացումից հետո «Թուրքիա-Ադրբեջան բարեկամական ասոցիացիայի դաշնությունը» շնորհակալական նամակ է հղել քաղաքապետարանին, որում գոհունակություն է հայտնել, որ Իգդիրում ապրող ազերիների բողոքի ձայնը լսելի է դարձել: «Անհիմն հայկական ստերի դեմ պայքարող ասոցիացիայի» Մարմարայի շրջանային նախագահությունը նույնպես, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հանվել են գրությունները:

Իգդիրի այդ տարածքը մաս է կազմում Մեծ Հայքի Այրարատ նահանգում գտնվող Մասյացոտն գավառի, որ հռչակված է իր որդան կարմիր ներկով: Ըստ պրոֆ. Սիմոն Փայասլյանի, «1915-ի վերջերին մոտ 170 հազար տարագիր հայեր անցել են Իգդիրից Էջմիածին տանող ճանապարհը, որը 19 մղոն է: Մինչեւ 1917 թիվը Իգդիրը ռուսական կայսրության մաս է կազմել: Եղել է փոքրիկ գյուղ, որի բնակիչների նախնիները հիմնականում գաղթել են 1828-ին Պարսկաստանի Խոյ եւ Սալմաստ գավառներից, մասամբ նաեւ Բայազետից: Զբաղվել են երկրագործությամբ, խաղողագործությամբ, բամբակագործությամբ, արհեստներով եւ առեւտրով: Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվելուց հետո, 1920-ին թուրքական զորքերը գրավել են այն: Այժմ այնտեղ ապրում են ազերիներ, քուրդեր եւ թուրքեր: Հայեր այլեւս չեն բնակվում: Ըստ պաշտոնական կայքերի, 2 հին հայկական եկեղեցիների ավերակներն են մնացել միայն: Թուրքերն այնտեղ կառուցել են (1999-ին) մի հուշահամալիրՙ նվիրված «հայերի կողմից կոտորված թուրքերի հիշատակին»: Թուրք մտավորական Բիլգին Այաթան ժամանակին քննադատել է կառույցըՙ անվանելով այն «ագրեսիվ, թշնամական եւ խիստ ազգայնական» դրսեւորում: «Թուրքիան եւ հայկական ուրվականը: Ցեղասպանության հետքերով» գրքում բացատրված է նման հուշարձան կառուցելու իմաստը. «Իգդիրի հուշարձանը թուրք կառավարության ժխտողական քաղաքականության ծայրագույն «ծաղրանկարն» է, որով փորձ է արվում խեղաթյուրել պատմությունը եւ զոհերին մեղավոր դարձնել: Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը, որով կառավարությունը փառաբանում է կոտորածները կազմակերպողներին եւ իրագործողներին: Այսօր երկրում ամենուրեք նրանց անուններով բազմաթիվ փողոցների, մարզադահլիճների եւ օդանավակայանների կարելի է հանդիպել: Նրանցից ոչ մեկը չի ստացել իր պատշաճ պատիժը: Իսկ Իգդիրում հայկական հետքի նշույլն ընդամենը այդ 2 ավերված եկեղեցիներն են եւ սրբապղծված գերեզմանատունը: Մինչդեռ ջիհադիստ ազգայնականները տոնում են իրենց «հաղթանակը», որ կարողացան ցուցատախտակի վրայից հանել հայկական գրությունները:

Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԵՎ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

Հաջորդ գրառումը

ՇՈՅԳՈՒՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԳՆԱՑԵԼ ԲԱՔՈՒ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇՈՅԳՈՒՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԳՆԱՑԵԼ ԲԱՔՈՒ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական