Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՄԻՆՉԵՎ 2017-Ը ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՈՒՏՔԱԳՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Ա. Մ.

Մինչեւ 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանՙ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում: Կառավարության կողմից երեկ ընդունված այս որոշմամբ, կենսաթոշակի անցնելիս այլեւ անհրաժեշտ չի լինի տեղեկանքներ ներկայացնել սոցիալական ծառայություն: