Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐՍԻՑՙ ԲԱԺԱՆՎԱԾ, ԴՐՍԻՑՙ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մինչ Հայաստանը ինքնախարազանման մոլուցքով է տարված ներքնապես, տեկտոնիկ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում եւ այնքան արագ, որ սպառնում են ձեւավորել նոր տարածաշրջանային կառուցվածք հետագա տարիների համար:

Արեւմտյան պատժամիջոցներից ձերբազատված Իրանն ու Արեւմուտքին հակառակվելու մղումներով տարված Թուրքիան հայացքներն ուղղել են Մոսկվային, իսկ նախագահ Պուտինն առիթն օգտագործելով անշուշտ բաց չի թողնելու հնարավորությունը ծաղրելու համար իր երկրի հանդեպ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները:

Այս փոփոխությունների եւ վերադասավորությունների հետեւանքում Հայաստանը լքվում է իր բարեկամների եւ ռազմավարական դաշնակիցների կողմից, մինչ Ադրբեջանը փայլփլող աստղ է դառնում քաղաքական արենայում:

Իրադարձությունների հաջորդականությունը տագնապալի է, խիստ անհանգստացնող: ՌԴ նախագահ Պուտինն ու Իրանի նախագահ Ռուհանին Բաքվում հանդիպում են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ բանակցելու համար տարածաշրջանային զարգացումների շուրջ եւ ամրապնդելու համար դրանք: Հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն է Մոսկվա ժամանում իր քաղաքական դիրքերն ամրացնելու համար հյուսիսային իր հարեւանի հետ, իսկ վերջում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է մեկնում Մոսկվա իրազեկվելու այդ քաղաքական զարգացումների արդյունքների մասին:

Պատմականորեն, Ռուսաստանը, Իրանն ու Օսմանյան Թուրքիան թշնամիներ են եղել եւ կործանարար պատերազմներ են մղել Կովկասի վերահսկողությանը տիրանալու համար: Նրանց թշնամանքն այդ հարցում դեռեւս առկա է ի հեճուկս քաղաքական հաճոյախոսությունների, սակայն համընդհանուր շահերն ստիպում են, որ նրանք, գոնե ժամանակավորապես, մերձենան իրար:

Մինչ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմանինՙ Լեհաստանում տեղադրելով ռազմավարական զինվորական հենակետեր, Մոսկվան փորձում է օգտվել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի թուլացած կապից:

Թուրքիայի ձախողված հեղաշրջումը «Աստծո ուղարկած պարգեւն» էր, ինչպես Էրդողանն ինքն էր բնութագրել: Դա նրան հնարավորություն տվեց, ե՛ւ միջոցը, «մաքրազտելու» զինվորական, դատական եւ կրթական ոլորտներում աշխատողներին եւ պատժելու իրեն անհնազանդ մարդկանց: Նա նույնիսկ փորձում է վերականգել մահապատիժը, որն իր հերթին մահախոսականն է լինելու Եվրոմիությանը անդամակցելու Անկարայի հույսերին:

Մյուս կողմից, Էրդողանն ու թուրքական բոլոր լրատվամիջոցները Մ. Նահանգներին են մեղադրում հեղաշրջման հետեւում կանգնած լինելու համար: Դրա միակ ապացույցը, առայժմ, Ֆեթուլլահ Գյուլենի պարագան է, որն ապրում է Մ. Նահանգներում: Էրդողանը Վաշինգտոնին մատնացույց անելով ասում է. «Պուչիստը (Գյուլենը) ձեր երկրում է, եւ դուք նրան պատսպարում եք, հոգ տանում նրան: Սա փաստ է, եւ դուք չեք կարող խաբել իմ ժողովրդին: Իմ ժողովուրդը գիտի, թե ով է ներգրավված այս դավի մեջ եւ ով է գլխավոր կազմակերպիչը»:

Չնայած Թուրքիան մի շարք հարցերում (Ասադի ապագան, Ղրիմի պարագան եւ Ղարաբաղի հակամարտության) դեռ շատ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն ռուսական ինքնաթիռը խփելու համար Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները զգալի վնաս են հասցրել Թուրքիային եւ նրա տնտեսությանը, եւ այդ իսկ պատճառով վերջինս մերձենում է Ռուսաստանինՙ փորձելով վերակենդանացնել «Թուրքսթրիմի» միջոցով դեպի Եվրոպա գազ մատակարարելու Մոսկվայի ծրագիրը, եւ միեւնույն ժամանակ խափանելու համար Արեւմուտքի հակառուսական ծրագրերը:

Մեկնաբանելով մերձեցումը Բուրակ Բեկդիլը «Gateston Institute»-ի կայքում գրում է. «Հարաբերությունների նորմալացումը, դԺբախտաբար, չի կարող տեղի ունենալ լոկ «ներողություն խնդրելու» սահմաններում: Թուրքիան, լիարժեք նորմալացման համար, պարտավոր է ընդունել սիրիական պատերազմում ռուս-իրանյան-սիրիական ուղեգիծը, որի դեմ է եղել նա հենց սկզբիցՙ 2011 թվականից: Դա նշանակում էՙ ընդունել արտաքին քաղաքականության ոլորտում եւս մի պարտություն Էրդողանի համար եւ հարկադրված շրջադարձ կատարել: Բայց ինչքան Անկարան հեռանա Վաշինգտոնից, այնքան ավելի Ռուսաստանին մերձենալու ցանկություն է զգալու»:

Չնայած Էրդողանը քանդում է երկրի ներսում Աթաթուրքի բարենորոգումների կծիկը, նա շարունակում է առաջ տանել արտաքին քաղաքականության իր փիլիսոփայությունը: Առաջին աշխարհամարտից հետո, երբ արեւմտյան իշխանությունները ծրագրում էին մասնատել Թուրքիան, Աթաթուրքը Լենինին դիմեց «առաջադիմական ազատագրական» պայքար սկսելու (Միլլի կուսակցության հիմնումը) քողի ներքո ռազմամթերք, սնունդ եւ ոսկի ստանալու համար: Նա այդ բոլորը, անշուշտ, օգտագործեց կոտորելու Կիլիկիայի հայերին եւ Զմյուռնիայի հույներին: Տեսնենք, թե պատմությանը քաջատեղյակ Պուտինը ինչքան է առաջ գնալու Էրդողանի հետ իր մերձեցման գործընթացում, որովհետեւ դրանով էլ հետագայում դատելու են նրան:

Չնայած Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը իբր միայն տնտեսական հարցեր էր քննարկելու, ղարաբաղյան հակամարտությունը եւս, վստահաբար, տեղ էր գտել օրակարգում: Արդեն իսկ համաձայնություն է կայացել կառուցելու հյուսիս-հարավ երկաթուղային մի գիծ, շրջանցելով Հայաստանը:

Հայաստանում տեղի ունեցող հուզումներն ու իրարանցումը հետեւանք են ղարաբաղյան բանակցությունների եւ այդ հարցի շուրջ զարգացումների մասին տեղեկատվական պակասի: Կոնկրետ տեղեկությունների պակասի պայմաններում, մարդիկ իրենք են իրենց լուրերն ստեղծում եւ տեսություններ առաջ քաշումՙ հիմնվելով կցկտուր փաստերի կամ ենթադրությունների վրա: Ներկայիս չափազանց շատ են այդ ենթադրությունները, որոնց մի մասի համաձայն Ղարաբաղը ստիպված է լինելու հինգ կամ յոթ շրջաններ հանձնել ազերիներին, որոնք հաստատվելով այդ վայրերում արագորեն բազմանալու են եւ գրավելու ամբողջ Ղարաբաղը: Այդ դեպքում հանրաքվե անցկացնել չի թույլատրվելու անկլավին: Այնուհետեւ ազերիները ոտնձգություններ են սանձազերծելու բուն Հայաստանի նկատմամբ, որն տագնապալի արագությամբ կորցնում է իր ազգաբնակչությունը:

Ենթադրական տեսությունների մյուս մասի համաձայն, ռուսական ռազմաբազայում տեղակայված արդիական զինամթերքը եւ հրետանին ամբողջովին ռուսական վերահսկողության տակ է գտնվում եւ չի օգտագործվելու Հայաստանի վրա որեւէ հարձակման ժամանակ, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը:

Այս եւ նման անհիմն տեսությունների լույսի ներքո էլ անհրաժեշտ է, որ կառավարությունը ավելի թափանցիկ լինի եւ բացահայտի ճշմարտությունը ժողովրդին, ինչքան էլ այն դառը լինի:

Բաքու մեկնելուց առաջ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ զիջումներ պետք է կատարեն եւ վերջնական կարգավորման դեպքում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու, որպեսզի հետագա սերունդներն երկու երկրներում էլ ապրեն խաղաղ պայմաններում: Ասվածը շատ ռեալիստական քաղաքական մոտեցում է, որն անտեսվել է ցարդ:

Հայկական կողմը իր խնդիրների համար պարտավոր է քավության նոխազներ որոնել եւ գտնել: Այդ պատճառով էլ ժողովուրդը վատաբանում է կառավարությանը եւ նախագահին: Ոչ ոք չի կարող ժխտել, որ երկրում առկա է համատարած կաշառակերություն, սակայն մի՞թե ժամանակն է հիմա թուլացնել կառավարությանն ու նախագահին, երբ նոր քաղաքական զարգացումների շեմին ենք:

Հակառուսական զգացմունքները ծայր աստիճանի սրված են Հայաստանում: Դա լա՞վ, թե՞ վատ հակազդեցություն է ունենալու Ռուսաստանում: Վերջերս ազգայնական լիբերալ դեմոկրատ կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին արհամարհական խոսքեր նետեց հայ ժողովրդի հասցեին, հակառակ որ անցյալ տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նա հորդորում էր հայերին ներխուժել Թուրքիա եւ վերատիրանալ պատմական հայրենիքին:

Ճիշտ է, Ժիրինովսկին ճանաչված է որպես ռուսական քաղաքականության «ծաղրածու արքայազնը», սակայն, իր խորության մեջ, նա հավանաբար ճիշտ էր արտահայտում ռուսների իսկական զգացմունքները հայերի նկատմամբ:

Հայաստանը արտաքին աշխարհի կողմից մեկուսացված է, իսկ ներսիցՙ բաժանված: Հայաստանի վերահսկողությունից դուրս գոյություն ունեն որոշ գործոններ, որոնք ազդում են նրա պատմության ընթացքի վրա: Բայց ներքին միասնությունը մի բան է, որ մեր ձեռքերում է: Եթե կարողանանք միավորվել, կկարողանանք նաեւ հաղթահարել արտաքին մեկուսացումը: Սա գուցե մեր վերջին հնարավորությունը լինի ունենալ-պահպանելու համար անկախ պետականությունը:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

Նախորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

200 ԵՎՐՈՅԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

200 ԵՎՐՈՅԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԻՑ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական