Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԿՈՐԾԱՆՎԱԾԸ: ՋՈՒՂԱՅԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Դարերի ընթացքում Ցեղասպանության, բռնությունների եւ վայրագությունների որպես հետեւանք, հայերս մարդկային անմեղ զոհեր տալուց բացի կորցրել ենք ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլեւ անփոխարինելի թանկագին մշակութային հարստությունները: 21-րդ դարի ընձեռած տեխնիկական հնարավորությունները, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու աշխատակիցներից Արամ Արքունի, հույսեր են ներշնչում, որ դրանց գոնե մի մասը վերականգնվի, թեկուզ թվային, վիրտուալ ոլորտում: Պրոֆ. Հարոլդ Շորթը մաս է կազմում ուսումնասիրող-հետազոտողների մասնագիտական մի խմբի, որը փորձում է վերականգնել անցյալը, սկսելով ազերի բարբարոսների ձեռքով ոչնչացված Ջուղայի խաչքարերի գերեզմանատնից: Ուոթերթաունում Արքունը հանդիպել է ժամանակավորապես այնտեղ գտնվող պրոֆ. Շորթին, ով որոշ տեղեկություններ է հաղորդել «Ջուղայի գերեզմանատան խաչքարերի եւ հուշարձանների եռաչափ (3D) թվային վերականգնման ծրագրի» վերաբերյալ:

Ծրագիրը նախաձեռնել է խմբի համատնօրեն, ավստրալիացի արվեստագետ, լուսանկարիչ եւ մտավորական դոկտ. Ջուդիթ Կրիսպինը , ով Կանբերայում (Ավստրալիա) «Մենինգ Կլարք Հաուս» ցուցահանդեսների եւ մշակութային միջոցառումների կենտրոնն է կառավարում: Իր գործունեության ընթացքում նա տեղեկացել է Հայոց ցեղասպանության եւ Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման մասին: Վրդովված տեղի ունեցածից եւ ցնցված խաչքարերի լուսանկարների գեղեցկությամբՙ նա հանդիպումներ է ունեցել Վիգեն Բաբկենյանի եւ Սիդնեյի հայոց հոգւոր առաջնորդի հետՙ առաջարկելով նոր տեխնոլոգիաների օժանդակությամբ վերականգնել գերեզմանատունը: Հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ Ավստրալիայի պետական գրադարանն ու կաթոլիկական համալսարանը, որի ռեկտորի տեղակալը պրոֆ. Շորթին է առաջարկել մասնակցելու ծրագրի իրականացմանը որպես թվային գիտությունների մասնագետի: Համալսարանը նաեւ իր «սոցիալական արդարության» եւ «կրոնի եւ քննադատական հետազոտությունների» ինստիտուտների գրասենյակները հատկացրել է ծրագրի իրականացման գործընթացներին:

Պրոֆ. Շորթը մինչեւ 2010 թվի սեպտեմբերին թոշակի անցնելը գլխավորել է Լոնդոնի «Քինգզ քոլեջի» թվային գիտությունների բաժինը: Նա ծրագրի տեխնիկական կողմի պատասխանատուն է լինելու, մինչդեռ Կրիսպինը համակարգելու է անհրաժեշտ պատմական եւ մշակութային ուսումնասիրությունները: Ծրագիրը բավականին ծախսաշատ է: Շորթի հաշվարկներով մոտ 6 միլիոն դոլարի գումար է անհրաժեշտ, որի ձեռք բերման համար աշխատանքներ են ծավալվում Մ. Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի կառավարական եւ կորպորատիվ հաստատություններում: Բայց Շորթի կարծիքով հայ բարեգործներ էլ պետք է իրենց մասնակցությունը բերեն: Ծրագիրը, նրա կարծիքով, իրագործելի է հատկապես հմուտ նախիջեւանագետ, պատմաբան եւ վավերագրող Արգամ Այվազյանի կատարած հսկայական աշխատանքիՙ հեղինակային լուսանկարների եւ հրատարակած արժեքավոր աշխատությունների շնորհիվ, որոնք ծրագրի նյութերի 90 տոկոսն են կազմում: Խմբի աշխատակիցները 2013-2016 թթ. Հայաստան կատարած իրենց այցելությունների ընթացքում մի շարք անգամներ հանդիպել են Արգամ Այվազյանի հետ, քննարկել ծրագրի հետ կապված խնդիրները:

2013-ին մասնագիտական խմբի Հայաստան կատարած ճանաչողական շրջագայության արդյունքում Մենինգ Կլարք Հաուսի կողմից հրատարակվել է «Վերագտնելով կորած հայկական մի գերեզմանատուն» («Recovering a Lost Armenian Cemetery») խորագրով էլեկտրոնային մի հատոր, լուսանկարներով հարուստ: 2014-ին եւ 2015 կատարված շրջագայությունների ժամանակ հավելյալ նյութեր են հավաքվել, որոնք մեծապես նպաստելու են ծրագրի իրականացմանը: Այն միջճյուղային է, դրանում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, լուսանկարիչներ, ձայնային եւ թվային գիտությունների տեխնիկական մասնագետներ: Ծրագրի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Երեւանումՙ Պետհամալսարանի պատմության ֆակուլտետում, 2015 թվի ապրիլի 22-ին Ջուդիթ Կրիսպինի մասնակցությամբ: Նախատեսված է սեպտեմբերի վերջերին կոնֆերանս-շնորհանդես կազմակերպել Հռոմում, ապա նաեւ ԱՄՆ-ում: Նախատեսվում է Ավստրալիայի պետական գրադարանում ստեղծել հայկական համայնքի արխիվային մի բաժին, որտեղ ֆիզիկական եւ թվային տարբերակով փաստաթղթեր են ի պահ տրվելու: Նախատեսվում է նաեւ ստեղծել երկու մշտական գործող ցուցահանդեսներ համապատասխան բարձրորակ սարքավորումներով, որոնք եռաչափ (3D) ծրագրի միջոցով մարդկանց հնարավորություն են տալու զգալու, որ շրջագայում են գերեզմանատան խաչքարերի նրբանցքներով: Նրանք նաեւ մի կոճակ սեղմելով տեղեկություններ են ստանալու տվյալ խաչքարի պատմության վերաբերյալ: Մշտական ցուցահանդեսներից մեկը գործելու է Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, մյուսըՙ Չեթսվուդում (Սիդնեյի մոտակայքում), որտեղ մեծ թվով հայեր են ապրում: Ըստ Շորթի, նման ծրագիր նախապես իրագործվել է Աֆղանստանում թալիբների կողմից ոչնչացված Բամիանի հովտի բուդդայկան հսկա արձանների նկատմամբ:

Նկար 1. Հատված գերեզմանատնից (1981, հեղ.ՙ Ա. Այվազյան)]

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԼԷՊԻ «ԳԱՆՁԱՍԱՐ»Ը ԱՐԺԱՆԻ Է ԱՄԷՆ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՒ ՅԱՐԳԱՆՔԻ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԹԱՇԿԻՆԱԿԸ ԿԱՄ ԴԱՍՏԱՌԱԿ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԹԱՇԿԻՆԱԿԸ ԿԱՄ ԴԱՍՏԱՌԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական