Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՌԱԿՈՂՄ ԿՈՆՖԼԻԿՏՙ ԵՐԿԿՈՂՄ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՄԲ

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը զինված հարձակման ենթարկելը նախադեպը չունեցող իրադարձություն էր: Մի երկիր, որի բնակչության 96 տոկոսից ավելին էթնիկ հայեր ենՙ միատարր բնակչություն, երկիր, որտեղ նույնքան տոկոսով գերիշխում է մեկ կրոն եւ մեկ լեզու, բողոքի նման արտահայտությունը դուրս է օրինաչափություններից: Զինված խմբի քայլը հոգեբանական վերլուծության ենթարկելովՙ մասնագետները կարծիք են հայտնումՙ այդ գործողությունն ապրիլյան դեպքերի շարունակությունն է, ավելինՙ վերջին երկու տասնամյակներում իշխանությունների սխալ, անարդար կառավարման դեմ ապարդյուն բողոքների կուլմինացիան: Կուլմինացիայի արտահայտման ձեւն անընդունելի է, բայց մինչեւ այժմ իշխանությունների կիրառած ուժին ուժով էլ պատասխան է տրվում:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը , հետեւելով զինված տղաներիՙ ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրսեւորած վարքագծին, նկատել է, որ նրանք հոգեբանական բարդ իրավիճակում են գտնվել, նույնիսկ միմյանց նկատմամբ են լարված եղել: Տղաներն անգամ իրենց խոսքում որոշ բառեր ու բառակապակցություններ են արտահայտել, որոնք ցույց են տվել նրանց ընդհանուր տրամադրվածությունը, այն էՙ իրենք նահատակներ են:

«Հերոսությունը կոչում չէ, ոչ էլ ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում. հերոսությունը մի քայլ է, արարք, որ կատարվում է տվյալ պահին: Իրենց գաղափարն իրականացնելու համար այդ տղաներն ի սկզբանե պատրաստ են եղել ինքնազոհության: Այլ ճանապարհ չեն տեսել ու գնացել են այդ քայլինՙ փորձելով խնդիրը լուծել ուժով ու բռնությամբ: Նրանք շատ լավ գիտակցել են, որ դա հումանիստական արարք չէ: Միգուցե նրանց գաղափարներն արդար են, մղումներնՙ ազնիվ ու հայրենասիրական, բայց գործողություններն ագրեսիվ են: Բնականաբար, պատկերացրել են ու պատրաստ եղել, որ իրենց նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը նույնպես ագրեսիվ է լինելու»,- մեկնաբանում է Միհրդատ Մադաթյանը:

Խորենացի փողոցում բողոքի ցույցերի մասնակից հասարակությունը նույնպես հոգեբանական ծանր վիճակում է: Ամենացավալին այն է, որ երեք կողմերից եւ ոչ մեկը լիդեր չունիՙ ո՛չ «Սասնա ծռերը», ո՛չ ցուցարարները, ո՛չ էլ նույնիսկ իշխանությունները: Լիդերի բացակայության պատճառով էլ կողմերի միջեւ բանակցություն, երկխոսություն տեղի չի ունենում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ զինված խմբի գրեթե բոլոր անդամներն առանձին-առանձին հարցազրույցներ էին տալիս, այնինչ պետք է մամուլի առջեւՙ որպես մեկ հավաքական կերպար, հանդես գար նրանցից մեկըՙ լիդերը: Եվ այդ դեպքում կհասկացվեր, որ խումբը խոսում եւ գործում է իբրեւ մեկ ամբողջություն, ունի մեկ միասնական, համախմբված դիրքորոշում, նպատակ եւ առաջնորդվում է բոլորի կողմից ընտրված լիդերի հրահանգներով ու խոսքով: Լիդեր չունենալովՙ հավանականությունը մեծանում է, որ խմբի ներսում տարաձայնություններ կառաջանան, կձեւավորվի պառակտում ու ներքին լարվածություն: Տղաները ոստիկանական երրորդ մեքենան են այրել: Իրենք լավ գիտենՙ թեկուզ հինգերորդն ու տասներորդն այրեն, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու: Մեքենա հրկիզելու անունը հուսահատություն է:

Լիդերի բացակայությունը բացասական հետեւանքների կհանգեցնի նաեւ ցուցարաների թեւում: Օրինաչափություն էՙ այն շարժումը, որը լիդեր չունի, դատապարտված է քայքայման, այն չի կարող շարունակվել: «Եթե չձեւավորվի լիդեր, ապա ոչ միայն երկխոսություն տեղի չի ունենա, այլեւ շարժումը կվերածվի քաոսի»,- ստեղծված իրավիճակի հավանական շարունակությունն այսպես է տեսնում հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Ցավն այն է, որ ցուցարարները լիդերի կարգավիճակում որեւէ մեկին չեն հանդուրժում ու չեն ընդունում: Ով փորձում է ստանձնել այդ դերը, ժողովուրդն ընդդիմանում ու վտարում է իր շարքերից: Այս խնդիրը եւս խորքային պատճառներ ունի: Ինչպես ասում են, ժողովրդի տառապանքը փորձ ունի: Դեռեւս 90-ականներից հասարակությունը վկան ու ականատեսն է եղել, թե ինչպես են ցուցարարների գլուխ անցած լիդերները հետո ժողովրդին դավաճանում, ծախվում, այդ պահին բոցաշունչ ելույթներ ունենում, կարճ ժամանակ անց պաշտոններ ստանում, ու եթե անգամ ոմանք առերես շարունակում են պահպանել ընդդիմադիր կեցվաքը, ապա իրականում իշխանությունների հետ նույն ծափն են զարկում: Հասարակությունը ոչ մեկին այլեւս չի վստահում, չի հավատում ոչ մեկի մղումներին ու խոսքերին: Վախենում է հերթական հուսախաբությունից ու հիասթափությունից, այդ պատճառով էլ անգամ ակամայից լիդերի դեր ստանձնածներին արագ իջեցնում է ամբիոններից: Սակայն հասարակական բողոքի ալիքները եւս դատապարտված են փլուզման, եթե լիդեր չունենան: Հոգեբաններն առավել զարմացած են, որ մինչեւ հիմա իշխանությունների խոսքը ներկայացնող մեկը չկա նույնիսկ, այսինքնՙ իշխանական լիդեր: Չկան բանակցողները, չկա առաջարկ, չկա եւ լուծում, հետեւաբար, լարվածությունն ավելի ու ավելի կսրվի: Իսկ լուծում տվողն իշխանություններն են, ուրիշ ոչ ոք:

Միհրդատ Մադաթյանի համար առավել զարմանալի է, թե ինչու մինչեւ հիմա տեսադաշտում չեն երեւացել միջնորդները, օրինակ Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական ծառայության մասնագետները, որոնց գործը հենց նմանատիպ կոնֆլիկները հարթելը, կողմերի հետ բանակցելն ու նրանց հանդարտեցնելն է:

Հոգեբանական մեկ այլ բարդ իրավիճակում են դեմ հանդիման կանգնած հասարակությունն ու ոստիկանները: Վերջին օրերին հաճախ են կրկնվում, թե ոստիկանները եւս մեր ժողովրդի ներկայացուցչներն են, մեզ նման հայ են, մեր որդիներն են: Հակառակ այս հորդորներին ու կոչերինՙ անջրպետ է ստեղծվել ժողովրդի ու ոստիկանության միջեւ: Անջրպետը միշտ է եղել, բայց վերջին մի քանի տարիներին այն ավելի է խորացել: Հոգեբանական այս խնդրի պատճառն այն է, որ ժողովուրդն ի դեմս ոստիկաններիՙ տեսնում է իշխանություններին, այդ պատճառով էլ հայհոյում, քարկոծում է ոստիկաններին: Ոստիկաններն իշխանություների կամքն ու հրամանները կատարողներն են, որոնց գործողությունները հաճախ չեն բխում ժողովրդի շահերից, ցանկություններից ու գաղափարներից: Ոստիկանին քարկոծելով ու հայհոյելովՙ հասարակությունն իր զայրույթն ու բողոքն է արտահայտում իշխանությունների նկատմամբ: Հոգեբանական տերմինոլոգիայովՙ առաջացել է երրորդացված կոնֆլիկտ. ժողովուրդը ոստիկանին ընկալում է որպես իշխանություն, ու քանի որ մեծ, կուտակված, կոկրդին հասած ցանկություն ունի իշխանությունների առաջ արտահայտվելու, բայց իշխանություններն անհասանելի են, ուստի իր ցասումն ու զայրույթը պարպում է ոստիկանների գլխին:

Ոստիկանին հայհոյելու ու քարկոծելու անունն էլ է հուսահատություն :

Մնաց երրորդ կողմը, որի հուսահատվելու պատճառները հասարակ մահկանացուներիս առնվազն հայտնի չեն:

Նախորդ գրառումը

ԿՈՉ ԵԳԻՊՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆՙ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՆՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՆՔ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական