Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԻՐՅԱՆ ՈԳԻՆ…

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կրիտիկական պահերին իսկապես անճանաչելի է մեր ժողովուրդը. կարող է անօրինակ սխրանքների գնալ իր տունը, գյուղը, երկիրը պաշտպանելիսՙ զարմացնելով ամենահմուտ ռազմագետին անգամ, կարող է նաեւ ինքնակործանման գնալ այնպիսի ոգեւորությամբ, որ զարմանքը կշարժի յուրաքանչյուր հասարակագետի ու հոգեբանի: Իսկապես անկանխատեսելի, անքննելի է Նաիրյան Ոգին, ինչպես Չարենցն է պնդում:

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ այդ Ոգին ցույց տվեց իր երկու դեմքերըՙ հերոսականը եւ անկումայինը: Որքան ոգեւորիչ էր առաջինը, այնքան հուսահատեցնող է երկրորդը, ռոմանտիկական իր պոռթկումներով հանդերձ: Որքան վարակիչ ու հաղորդական էին ապրիլի սկզբի օրերը, որոնք ընդոծին միասնականության մղեցին բոլորին, այնքան կույր ատելությամբ են մոլեգնում ներկա օրերը, որոնք ծավալվում են Պատմահոր փողոցի վրա եւ շուրջը: Ատելությունՙ ոչ միայն ոստիկանի ու անվտանգության աշխատակիցների նկատմամբ – ինչը, գիտենք, ժառանգվել է դեռեւս սովետական շրջանից – այլեւ ընդդեմ հանրապետության նախագահի եւ ընդհանրապես իշխանությունների, ինչը, նույնպես, նոր երեւույթ չէ բնավ, ոչ էլ մեզ համար անսովոր: Սարսափելին, սակայն, ատելությունն է ընդհանրապես այլ կարծիքի, այլակարծության նկատմամբ:

Կարո՞ղ եք փողոցում, խանութում կամ այլուր որեւէ մեկին ասել, որ «զինված տղաները (երբեմն նույնիսկ այս մեղմասացությունն անգամ ատելությամբ է դիմավորվում, կարծես այդ տղաների ձեռքին ու մեջքին մանկական խաղալիք զենքեր են), ախր, գոնե իրենց բուժողներին պատանդ չվերցնեին», ապա հնչում է զայրացած պատասխանըՙ «բա ի՞նչ անեն տղեքը դրանց դեմ, որ մեր կյանքը կերել են»: Եվ սկսվում է ատելավառ բողոքի մի ամբողջ շղթաՙ իրապես գոյություն ունեցող անարդարություններից, կոռուպցիայից մինչեւ… հողերի հանձնում: Եվ սաՙ լավագույն դեպքում: Որովհետեւ կա ընդդիմախոսի դեմքին շպրտված ընթացիկ պիտակավորումը նաեւՙ «դու Սերժիկի մարդն ես»:

Իսկապես դժվար է խոսել, տարհամոզել, հակաճառել «խելագարված ամբոխներին», որոնք ուզում-պահանջում են ամեն ինչ քանդել-փոխել հենց հիմա, այսօր, այս պահին, որովհետեւ… էլ չեն ուզում խաբվել: Առանց հասկանալու, ավելի ճիշտՙ առանց հասկանալ փորձելու, որ խաբվելու են կրկին, խաբվում են հենց այս պահին, հենց այսօր, հենց հիմա՛:

Գուցե ես գույները շատ խտացրեցի:

Հենց երեկ ունեցա երկու այցելու, մեկը միջին տարիքի մի տղամարդՙ Ռաֆայել Տեր-Ավետիսյան, մյուսըՙ 96-ամյա մի տիկինՙ Էլիզա անունով, կոկիկ, սպիտակ հագնված հրաշք մայրիկ: Տղամարդը սեղանիս դրեց բազմացրած չափածո գրությունների մի ամբողջ տրցակՙ գրված այս օրերին, որոնցից ամենավերջինի վրա գրված էՙ «Խելագարվե՛նք… քի՛չ է- էլի՛ սպանենք… Շատ չեն վիրավորներըՙ երկկողմանի գժվե՛նքՙ անխնա, անհեռատես կրակենք… Պառակտվելովՙ խայ-տա-ռակ-վենք»: Նա խնդրեց թերթում հրատարակել խաղաղության եւ սթափության կոչերով լեցուն այդ գրությունները, որոնցից ընտրեցի հուլիսի 27-ին գրվածը: Իսկ Էլիզա մայրիկը, որ երեւի կարծում էր, որ ես Սերժ Սարգսյանի մոտ ամենօր ելումուտ ունեմ, խնդրեց, որ հանրապետության նախագահին ասեմ, որ «հայրաբար վերաբերվի տղաներին ու իր ժողովրդին», ինչը եւ անում եմ, հրապարակավ:

Կարիք կա՞ ասելու, որ երեկվա զույգ այցելությունները մռայլ այս օրերում հույսի նշույլներ էին: Թերեւս տկար առկայծումներ միայն:

Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:

Նախորդ գրառումը

ՓԱԿԵՆՔ ՎԱՐԱԳՈՅՐՆԵՐԸ. ՄԱՀԱՑԱՒ ԴԱՎԻԹ ԷՎԵՐԵԿԼԵԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԿՈՉ ԵԳԻՊՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆՙ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՌԱԿՈՂՄ ԿՈՆՖԼԻԿՏՙ ԵՐԿԿՈՂՄ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՄԲ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական