Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ. ԷՐԴՈՂԱՆԸ ՄՆԱՑ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

22/07/2016
- 22 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում կատարված զինվորական հեղաշրջման փորձը ի հայտ բերեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Առաջին հարցն այն է, թե առհասարակ ի՞նչ էր դա: «Թուրք զինվորականները հեղաշրջումների հարուստ փորձ ունեն, բայց այս մեկը նման չէ լիարժեք հեղաշրջման: Եվ բանը միայն խռովարարների զորքերի սակավությունը չէ. ամենքը հիանալի գիտեին, որ առաջին հերթին հարկավոր էր առեւանգել հենց Էրդողանին: Ներկայիս նախագահի կերպարն անչափ հակասական է, այնպես որ նրան խաղից հանելը կարող էր կշեռքի նժարը թեքել Էրդողանի հակառակորդների կողմը: Մինչդեռ ստացվեց ինչ-որ անորոշ արդյունք», հայտարարել է թուրքագետ, Արեւելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների եւ հանրային դիվանագիտության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ավատկովը «Էքսպերտ օնլայն» կայքին տված հարցազրույցում: Հավելենք, որ հեղաշրջման փորձի ձախողումից հետո կատարվեցին հազարավոր ընդդիմադիրների ձերբակալություններ:

Հաջորդ հարցն այն է, թե ով էր հեղաշրջման կազմակերպիչը: Էրդողանը հենց սկզբից «գտել է» մեղավորին. դա առավել հարգված մահմեդական աստվածաբաններից մեկն էՙ Ֆեթուլլահ Գյուլենը: Ներկայումս Փենսիլվանիայում (ԱՄՆ) ապրող Գյուլենը անցյալում Էրդողանի կարեւորագույն զինակիցներից էր, իսկ այժմ նրա անհաշտ հակառակորդներից է: Գյուլենին դուր չի գալիս Անկարայի կոշտ եւ չափազանց հարձակողական քաղաքականությունը, որը երկրին զրկում է մեղմ ուժի մի շարք հնարավորություններից: Սակայն միայն Գյուլենը չէ, որ դժգոհ է այդ քաղաքականությունից: Վերջին տարիներին Էրդողանը ձեռք է բերել անչափ շատ թշնամիների ինչպես երկրի ներսում (մտավորականությունը, բանակի մի մասը, աշխարհիկ ժողովրդավարները), այնպես էլ դրսում, փչացնելով հարաբերությունները փաստորեն բոլոր հարեւանների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ:

Հիշյալ հարցերի պատասխանները թուրքական ԶԼՄ-ներում փնտրելն անօգուտ է. այնտեղ դեռ հեղաշրջման փորձից առաջ էլ տիրում էր դաժան գրաքննություն (Էրդողանին հաջողվել էր բանտարկություններով, սպառնալիքներով եւ դատական հետապնդումներով վերահսկողության տակ առնել «չորրորդ իշխանությանը»), իսկ հիմա առավել եւս բոլորը կգրեն միայն կառավարող կուսակցությանը եւ նախագահին հաճո տեքստեր: Արեւմուտքի ԶԼՄ-ները եւս առայժմ գլուխ չեն հանել իրավիճակից: Առաջին լուրջ հետեւությունները հնարավոր կլինի անել Էրդողանի եւ մյուս կարեւոր գործիչների կոնկրետ քայլերից հետո: Խոսքը մասնավորապես վերջին ամիսներին նախագահական թիմից հեռացած գործիչների, օրինակՙ Ահմեդ Դավութօղլուի մասին է:

Սակայն արդեն իսկ կարելի է անել որոշ հետեւություններ: Մասնավորապես հնարավոր է նշել, թե ով շահեց եւ ով տանուլ տվեց այդ խռովության ընթացքում:

Իսկ հիմաՙ ճշմարտությունը

«Էքսպերտ օնլայնի» վերլուծաբան Գեւորգ Միրզայանը նշում է, որ ներքին խաղացողների մեջ հաղթողը, անկասկած, անձամբ նախագահ Էրդողանն է: Հեղաշրջման հետ կապված դեպքերը ցույց տվեցին, որ հասարակության կրոնական եւ պրոլետարական մասերը պաշտպանում են նախագահին: Էրդողանի խոսքին ականջալուր քարոզիչները մարդկանց կոչ արեցին դուրս գալ փողոցներ, եւ բազմահազարանոց ամբոխները հեղեղեցին խոշոր քաղաքների փողոցները: «Մտավորականները որեւէ մեկի վրա չէին կրակի, իսկ այդ մարդիկ կրակեցին: Քաղաքացիական անձինք տանկից դուրս քաշեցին մի թուրք զինվորի եւ գլխատեցին նրան: Դա չտեսնված դեպք է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ», ասում է Վլադիմիր Ավատկովը: Զարմանալի չէ, որ այդ իրադարձություններից հետո նախագահ Էրդողանը գործելու լիակատար ազատություն ստացավ:

Հեղաշրջման փորձին հաջորդած միայն առաջին չորս օրերին ձերբակալվեց յոթուկես հազար մարդ (այդ թվում տասնյակ գեներալներ, հարյուրավոր դատավորներ ու դատախազներ): Էրդողանը ոչ միայն հաշվեհարդար սկսեց ընդդիմության ներկայացուցիչների դեմ, այլեւ էլ ավելի ամրապնդեց իր միահեծան իշխանությունը: Ընդդիմադիր ուժերը տանուլ տվեցին: Նախագահի ամենավճռական հակառակորդները բանտարկված են: Երկրում խոսում են մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է արտաքին ուժերին, գլխավոր տուժողը ԱՄՆ-ն է, որի մատը խառն է հուլիսի լույս 16-ի իրադարձություններին: ԱՄՆ ղեկավարությունը վաղուց ձգտում է ազատվել անհնազանդ եւ արմատական թուրք նախագահից: Անկախ ամեն ինչից, Էրդողանը մեղավոր է համարում ԱՄՆ-ում ապրող Գյուլենին եւ պահանջում է արտահանձնել նրան: Եթե հեղաշրջման փորձը Գյուլենն է կազմակերպել, ապա ԿՀՎ-ն պարզապես չէր կարող անտեղյակ լինել: Պետքարտուղար Ջոն Քերրին արդեն ակնարկել է, որ արտահանձնում չի լինելու: Սա նշանակում է, որ քրդական հարցում առկա թուրք-ամերիկյան հակամարտությանը միախառնվում է նաեւ Գյուլենի հարցը: Եթե առաջինը (ըստ Անկարայի) տարածքային ամբողջականության խնդիր է, ապա երկրորդը կապված է վարչակարգի գոյատեւման հետ:

ԱՄՆ-Թուրքիա հակամարտության խորացման պայմաններում շահողը Մոսկվան է: «Էքսպերտ օնլայնի» կարծիքովՙ Էրդողանը ստիպված է ոչ միայն մերձենալ Ռուսաստանի հետ, այլեւ հանուն դրա լուրջ զիջումներ անել Սիրիայի, Հայաստանի, Ղրիմի հարցերում: Այդ ամենը պետք է կարգավորվի բանակցությունների ընթացքում:

Թուրքերն արդեն իսկ փորձում են չեզոքացնել այդ մերձեցմանը խանգարող բոլոր խոչընդոտները: Պատահական չէր Անկարայի քաղաքապետի այն հայտարարությունը, որ ռուսական «Սու-24»-ը խոցած թուրք օդաչուն մասնակցել է խռովությանը, այսինքն ճշմարտությունն այժմ հայտնի է: Իբր մեղավորը ոչ թե Էրդողանն է, այլ Գյուլենի կազմակերպությունը, որի անդամն է օդաչուն: Էրդողանին բնավ ձեռնտու չէր Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը, բայց նա ի վերջո իր վրա վերցրեց միջադեպի պատասխանատվությունը: Այլապես ամենքը կկարծեին, թե Էրդողանը չի վերահսկում երկրի իրադրությունը: Այժմ սխալներն ուղղելու ժամանակն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ ԿՓՐԿԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ

Հաջորդ գրառումը

ԵԶՐԱՓԱԿՎԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԶՐԱՓԱԿՎԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական