Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ Է ԱՆԱՐՅՈՒՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Մ.Խ.

«Մենք որպես իշխանություն ամեն ինչ, բոլոր հնարավոր քայլերն անելու ենք, որ մեր մայրաքաղաքում հայի արյուն չթափվի, խաղաղ հանգուցալուծում լինի»: Այս միտքը հնչեցրել է երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նիստում խոսվել է Երեւանում ՊՊԾ գունդը զինյալների կողմից գրավելու հետեւանքով ստեղծված իրավիճակի անարյուն հանգուցալուծման մասին: Իսկ թե ինչու են լռություն պահպանել Հայաստանի նախագահն ու իշխանության առաջին դեմքերը, ըստ Շարմազանովի` դա պայմանավորված է եղել բանակցությունները չխանգարելու հանգամանքով:

Ի դեպ, երեկ Խորենացու փողոցում հավաքված ցուցարարները, ինչպես եւ մեկ օր առաջ, միջոցներ էին փնտրում` զինյալներին սննդով ապահովելու համար: