Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴՅՈՔ «ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք» Է ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Սպառազինվել եւ երկխոսության կոչ անել

Վարշավայի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն հաստատեց Եվրոպայի արեւելքում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու մտադրությունը, որպեսզի հանգստացնի իր արեւելաեվրոպական անդամներին, եւ միեւնույն ժամանակ երկխոսության կոչ արեց Ռուսաստանին: «Le Figaro» ազդեցիկ օրաթերթի հատուկ թղթակից Ալեն Բառլյուեն հուլիսի 10-ի համարում արձանագրում է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ըստ էության չի համարում «սպառնալիք», սակայն խուսափում է դա հավաստել գագաթաժողովի վերջնական հայտարարության մեջ: Դաշինքում այդ մոտեցմանը դեմ են միայն Բալթյան երկրները եւ Լեհաստանը: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների միջեւ խոր տարաձայնություններ կան Մոսկվայի հետ դաշինքի հարաբերությունների առնչությամբ:

Հարակից հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի անդամները հավաստում են հավաքական պաշտպանության խարիսխներ հանդիսացող «միասնությունն» ու «համերաշխությունը», ինչպես նաեւ իրենց «հիմնարար պատասխանատվությունը»: Անվտանգությանը սպառնացող գլխավոր մարտահրավերների թվում են Ռուսաստանի դերը Ուկրաինայի ճգնաժամի մեջ եւ «Ղրիմի բռնակցումը», որոնք փաստաթղթում դիվանագիտորեն նշվում են լոկ որպես «Եվրոպայի կանոնների վրա հիմնված կարգին վնասող» երեւույթներ: Ավելին, ոչ թե խոսվում է արտաքին սպառնալիքի մասին, այլ ասվում է, որ «ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ որեւէ երկրի համար»: Այս ձեւակերպումը, անշուշտ, փոխզիջման արդյունք է, նշում է թերթը:

Այս գծի հետեւորդներից է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը կողմ է միաժամանակ «ուժեղ պաշտպանությանը եւ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսությանը»: «Մենք ՆԱՏՕ-ի որեւիցե անդամի նկատմամբ որեւէ անմիջական սպառնալիք չենք տեսնում», ընդգծում է նա: Ստոլտենբերգը նաեւ ասում է, որ ներկայումս «սառը պատերազմի» իրավիճակ գոյություն չունի:

Ռուսաստանը «ո՛չ սպառնալիք է, ո՛չ էլ հակառակորդ»

Վարշավայում որոշվեց ուժեղացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայի արեւելքում: Չորս գումարտակ (շուրջ 4000 զինծառայող) ռոտացիոն կարգով կտեղաբաշխվի Բալթյան երկրներում եւ Լեհաստանում: Թերթի տվյալներով, Ֆրանսիան ֆրանս-գերմանական բրիգադի շրջանակներում 2017 թ. Էստոնիա կուղարկի մեկ վաշտ (150 մարդ) եւ մեկ ուրիշ վաշտՙ Լիտվա (2018 թ.): Նաեւ որոշվեց երկու տարվա ընդմիջումից հետոՙ հուլիսի 13-ին անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի դեսպանների հանդիպում:

Ի հակադրություն Բալթյան երկրների եւ Լեհաստանի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վարշավա ժամանելուն պես ընդգծեց, որ Ռուսաստանը «ո՛չ սպառնալիք է, ո՛չ էլ հակառակորդ», այլ «գործընկեր է, որը, ճիշտ է, երբեմն կարող է ուժ գործադրել», ինչպես Ուկրաինայում: Սակայն մամլո ասուլիում նա արտահայտվեց գագաթաժողովի ոգով, ասելով, թե «վճռականությունն է հնարավոր դարձնում երկխոսությունը, իսկ վերջինս թույլ է տալիս գտնել լուծումներ»: Իսկ նախօրեին գագաթաժողովում ունեցած ելույթում Օլանդը հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն բնավ կոչված չէ ազդելու Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա»: Այդպիսով Ֆրանսիան միացել էր Գերմանիայի եւ Իտալիայի չափավորական դիրքորոշմանը:

«Մնալ ուշադիր եւ զգոն»

«Le Figaro»-ն Ռուսաստանի բնութագրման կապակցությամբ մեջբերում է նաեւ Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Թոմա Գոմարի տեսակետը: Տվյալ դեպքում որեւէ երկրի բնութագրման համար Գոման կարեւոր է համարում այն հանգամանքը, թե երկիրը կայունության, թե՞ անկայունության աղբյուր է: Գոման որպես փորձագետ մասնակցում էր Վարշավայի գագաթաժողովին: «Ռուսաստանը գործընկեր է, քանի որ առանց նրա հնարավոր չէ կարգավորել համապարփակ մեծ թեմաները, ինչպիսիք են Իրանը եւ Սիրիան: Բայց միեւնույն ժամանակ նա հակառակորդ է, քանի որ այդ երկիրը որդեգրում է նախահարձակ (ինչպես Ուկրաինայում) եւ ներխուժական (ինչպես եվրոպական որոշ մայրաքաղաքներում) դիրքորոշում», ասում է Գոման եւ եզրակացնում. «Այսպիսով, անորոշություն ստեղծելու իր կարողության պատճառով Ռուսաստանը միաժամանակ գործընկեր է եւ հակառակորդ, որին դեմ հանդիման հարկավոր է մնալ ուշադիր եւ զգոն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՊԱՏԵՐԱԶՄ

Հաջորդ գրառումը

ՄԻԱՎՈՐՈՂՆ ԱԶԳԱՆՈՒՆՆ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԱՎՈՐՈՂՆ ԱԶԳԱՆՈՒՆՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական