Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԻՆՆ ՎԱՆԱԿԱՆԸ ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգլերենից թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Նվարդ Չալիկյանը (panorama.am-ից) գրում է ֆինն վանական, աստվածաբանության դասախոս, հայր Սերաֆիմ Սեպյալյայի մասին, ով երկար տարիներ ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայկական մշակույթը, հեղինակ է հայկական արվեստին նվիրված 500 էջանոց մի հատորի եւ այժմ մեկ ուրիշ գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին: Հայաստանը նա համարում է իր հոգեւոր հայրենիքը եւ նշում է, որ այն մերձավոր-արեւելյան մշակույթների վերջին պատվարն է, որտեղ դեռ պահպանված են քրիստոնեության հին ավանդույթները:

Այն հարցին, թե ինչպե՞ս է ֆինն ուղափառ վանականը հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի եւ հայերի նկատմամբ, նա պատասխանել է. «Ես սկսեցի հետաքրքրվել Հայաստանով նախքան ուղղափառությանը հարելը»: Երկար պատմություն է: 1990-ականներին, երբ դեռ ուսանող էի, ցանկանում էի քրիստոնյա դառնալ, բայց չգիտեի քրիստոնեության ո՞ր ուղղությանը հետեւել: Հելսինկիում տասնյակ հարանվանություններ կան: Այցելել եմ բոլորին: Ուղղափառ եկեղեցին վերջինն էր իմ ցուցակում: Դրանից առաջ ես արդեն այցելել էի Ստամբուլի հայկական եկեղեցին: Այդ ժամանակ ուսումնասիրում էի արեւելյան գիտությունները եւ սեմական լեզուները Հելսինկիում, միաժամանակ բազմաթիվ գրքեր կարդալով քրիստոնեության պատմության վերաբերյալ: Հետո մեկնեցի Երուսաղեմ մի տարով եւ ծանոթացա ասորիների, ղպտիների, եթովպիացնիերի եւ հայերի փորձառությունների հետ: Այնտեղ հայկական թաղամասում ապրեցի մի հայի տան կտուրում: Սկսեցի ակադեմիական հետաքրքրություններս բավարարել, ֆիններեն թարգմանելով արամեերենից հոգեւոր գրականության նմուշներ: Հետո ուղղափառությունն ընդունեցի եւ որոշ ժամանակ անց դարձա վանական: Խիստ ծանրաբեռնված տարիներ էին, տասնչորսժամյա եկեղեցական աշխատանք օրական եւ երեկոներն էլ դոկտորական նախապատրաստական ուսումաասիրություններ: Հետո անակնկալորեն աշխատանքի անցա համալսարանում եւ սկսեցի իրականացնել Հայաստանի եւ հայերի նկատմամբ ունեցած իմ երազանքները: Դուդուկի մեղեդին, Սայաթ Նովան, շարականները, ժողովրդական պարերը, Վասպուրականի մանրանկարչությունը, Արցախի գորգերը… այդ ամենը ինձ համար գերագույն գեղեցկության հատյնություններ էին, որոնց ուրիշ ոչ մի տեղ չէի հանդիպել: Դրանք եզակի էին եւ ապաստան գտան իմ հոգում: Խորը ցավ եմ զգում ամեն անգամ, երբ լսում եմ, որ Երեւանում արեւմտյան ինչ-որ անհեթեթություն գրավել է այս թանկագին գոհարների տեղը: Տեղյակ եմ անշուշտ հայաստանյան խնդիրներին, բայց խնդիրներ կան բոլոր երկրներում»:


Ն.Չ.- Դուք նաեւ ուսումնասիրել եք Հայոց ցեղասպանությունը եւ հետեղեռնյան շրջանի հայկական արվեստը: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ս.Ս.- Այո, հետազոտել եմ մշակութային ժառանգությունը ցեղասպանությունից հետո եւ գտնում եմ, որ նկարչությունը, գրականությունը, կինոարվեստը եւ ընդհանրապես ամբողջ հայկական ինքնությունը մեծապես ազդված է ցեղասպանությունից եւ դրա ժխտումից: Ինչքան խորն եմ թափանցում, այնքան ցավալի է դառնում այն: Ցեղասպանություն եզրույթը մեր օրերում շատ է տեղի-անտեղի օգտագործվում: Երբ Մերձավոր Արեւելքում մի քանի հազար մարդ է սպանվում, քաղաքագետներն անմիջապես ցեղասպանություն են պիտակում կատարվածը: Իրական ցեղասպանության դեպքում, մահացածների քանակը երկրորդական է: Ինձ համար ցեղասպանությունը նախեւառաջ «գոյաբանական» հասկացություն է, այսինքն կանոնակարգված հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը գոյություն ունի, բոլոր մակարդակներում եւ ժամանակներումՙ անցյալ, ներկա թե ապագա: Հայերի անցյալը կոտորվեց եւ շարունակում է կոտորվել Թուրքիայի կողմից: Ներկան խլվեց 1,5 միլիոն հայերից, որոնք բնաջնջվեցին, իսկ ապագան, կյանքի ամբողջ հետագա ուղինՙ խաթարվեց: Սա է ցեղասպանության իսկական իմաստը, իմանալ, որ հազարամյակների ավանդույթները, աղոթքները, ժողովրդական երգերն ու գորգագործությունը մեկ օրից մյուսը փոշիացան: Այժմ աշխատում եմ իմ երրորդ գրքի վրա, որը նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նպատակ ունեմ ներկայացնել Արեւմտյան Հայաստանի գյուղական կյանքը իր առօրյայով, տոնախմբություններով, եւ այլն: Հիմնվելու եմ ականատեսների հիշողությունների վրա: Ես երբեք քաղաքականության կամ դիվանագետների մասին չեմ գրում: Դրանք համարում եմ «լուսանցքային», երկրորդական: Ինձ համար կարեւորը մարդիկ են եւ նրանց հոգեւոր աշխարհը:

Ն.Չ.- Դուք հեղինակն եք 500 էջանոց մի գործիՙ «Արարատից արեւելք» խորագրով, որ հայ մշակույթի, պատմության եւ կրոնի մասին է: Կներկայացնե՞ք այն եւ արդյոք թարգամանվելո՞ւ է անգլերնի կամ այլ լեզուների:

Ս.Ս.- Մոտ տասնհինգ տարի սպասեցի, որ մեկնումեկը ֆիններեն գիրք գրի հայերի մասին: Երբ ոչ ոք մատը մատին չխփեց, հասկացա, որ ես պետք է անեմ այդ գործը: Գիրքը հայկական մշակույթի պատմությունն է հիմնված հայոց պատմության տասներկու ամենակարեւոր գլուխների վրա: Փորձել եմ այնպես գրել, որ իշխանության համար մղվող հարաբերությունների եւ պայքարների չոր նկարագրություն չլինի, այլ հայտնաբերի պատմական առումով հայի ինքնությունը, այն թե ինչպես Ավարայրն ու Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին եւ Ազնավուրը անբաժանելի մասն են կազմում հայոց ինքնությանը: Գիրքը ֆինն ընթերցողի համար է, եւ արդեն հարյուրավոր ֆիններ Հայաստան են այցելել իրենց ձեռքում ունենալով այդ «աղյուսը», իմ գիրքը: Նրանց ասելովՙ այն, ինչ տեսնում են Հայաստանում, առավել հասկանալի է դարձնում գիրքը: Կարծում եմ նպաստել եմ ինչ-որ չափով իմ հայրենակիցների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն: Ընկերներիցս շատերն են այցելել Հայաստան եւ ասում ենՙ ինչքան շատ են այցելում, այնքան ավելի «խենթացած» վերադառնում են Ֆինլանդիա: Նրանք խորապես սիրահարվում են ձեր երկրին: Գրքի թարգմանության վերաբերյալ խոսք չկա առայժմ:

Ն.Չ.- Հրաշալի է նման ֆինն բարեկամներ ունենալը: Ե՞րբ եք պատրաստվում հաջորդ անգամ լինել Հայաստանում:

Ս.Ս.- Դե, տարեկան երկու անգամ խումբ եմ բերում Ֆինլանդիայից Հայաստան: Հոկտեմբերին հավանաբար այցելենք Հյուսիսային Հայաստան: Հույս ունեմ, որ ծննդյան տոները կանցկացնեմ Հայաստանում: Երկար ժամանակ հեռու մնալ չեմ կարողանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՄԵՐԺԵՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԻՏԻ ԳԱՄ – ԳԱԼՈՒ ԵՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԻՏԻ ԳԱՄ - ԳԱԼՈՒ ԵՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական...

ԿարդալDetails

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական