Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) ճարտարագետները ստեղծել են նոր տիպի պատվաստանյութեր, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կարելի է հեշտությամբ մշակել ի դեպս ամեն տեսակ համաճարակների: Հետազոտողները կարողացել են ստանալ էբոլայի, խոզագրիպի եւ տոքսոպլազմայի հակամարմիններ, որոնց արդունավետությունը հասել է 100 տոկոսի: Այդ մասին պատմվում է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:

Պատվաստանյութը բաղկացած է որպես մատրիցային (տեղեկատվական) ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) հայտնի ծագումնաբանական նյութի մոլեկուլային թելերից: Դրանք կարող են պարունակել տեղեկություններ ամեն տեսակ վիրուսային, մանրէական կամ այլ սպիտակուցի մասին: ՌՆԹ-թելերը զետեղում են վեկտորիՙ այն մոլեկուլի մեջ, որը կենդանի բջիջների համար առաքման համակարգի դեր է կատարում: Դրանցում ՌՆԹ-ն փոխհաղորդման գործընթաց է անցնում, որի արդյունքում սինթեզվում են վարակամերժ համակարգն ակտիվացնող սպիտակուցներ:

Գիտնականների խոսքերովՙ իրենց մոտեցումը կարելի է կիրառել ոչ միայն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելիս, այլեւս պատվաստանյութերի ստեղծման համար, որոնք օրգանիզմին օգնում են ճանաչել եւ ոչնչացնել քաղցկեղային ուռուցքները:

Ավանդական պատվաստանյութերի մեծամասնությունը ներառում է վիրուսների կամ ուրիշ ախտածին նյութերի ոչ ակտիվ ձեւերի: Նման պատրաստուկները մշակվում են երկար ժամանակի ընթացքում, իսկ դրանց մի մասը չափազանց մեծ վտանգ է պարունակում առողջության համար: Ուրիշ պատվաստանյութեր էլ կազմված են մանրէներ սինթեզող սպիտակուցներից, բայց միշտ չէ, որ դրանք առաջացնում են ուժեղ եւ կայուն իմունային հակազդեցություն: Այդ խնդիրը լուծելու համար մասնագետներն օգտագործում են օրգանիզմի պաշտպանական համակարգերի պատասխանն ուժեղացնող նյութերՙ ադյուվանտներ:

ՌՆԹ- պատվաստանյութերը նպաստում են օտարածին սպիտակուցների բազմաթիվ պատճենների հայտնվելուն, որոնք իրենց հերթին հարուցում են վարակամերժության հուժկու ռեակցիա: ՌՆԹ օգտագործելու գաղափարն արդեն 30 տարեկան է, սակայն նուկլեինաթթուների ներդրման գլխավոր խոչընդոտը եղել է առաքման անվտանգ ու արդյունավետ եղանակի որոնումը: Ուստի գիտնականները որոշեցին իբրեւ վեկտոր օգտագործել ճյուղավորված մոլեկուլներիցՙ դենդրիմերներից կառուցված նանոմասնիկներ:

Նոր պատվաստանյութերը կարող են հեշտությամբ կիրառվել ներմկանային ներածման եղանակով: Հենց որ նանոմասնիկները հայտնվում են օրգանիզմում, դրանք խթանում են հակամարմինների եւ T-բջիջների արտադրությունը: Գիտնականների խոսքերովՙ ՌՆԹ-պատվաստանյութերն ավելի անվտանգ են, քան ԴՆԹ-պատվաստանյութերը, քանի որ վերջիններս կարող են ինտեգրվել բջիջների գենոմին եւ հարուցել մուտացիաներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆՙ ՇՈՇԱՓԵԼԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹԵԱՆ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական