Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՆԴՈՆԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ, ՔԻՇՆԵՎԻ, ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՎԻՃԱԿԸ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են դառնալ Եվրասիայի ուժային կենտրոններ

ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը պատմական ուղենիշ է ուժերի նոր զուգակշռությամբ, որի հետեւանքները առայժմ հաշվարկվում են զուտ տեսականորեն: Ինչ վերաբերում է խնդրի գործնական կողմին, դրա էությունը եվրոպական հեռանկարի անհետացումն է Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի համար, որոնց վիճակված է երկար ժամանակ խրված մնալ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ընկած «ազդեցության գոտում»: Ըստ որում, արեւելք ասելով նկատի է առնվում նախ եւ առաջ Ռուսաստանը: Այս իմաստով առայժմ դյուրին չէ որոշել իրադարձությունների հետագաՙ կարճաժամկետ կամ երկարաժամկետ զարգացումները: Կարճաժամկետ հեռանկարում Բրյուսելը կփորձի Եվրոպային առաջարկել զարգացման ուրիշ մոդել, խորհել սեփական ներքին խնդիրների լուծման, այլ ոչ թե ԵՄ ընդլայնման եւ խնդրահարույց երրորդ երկրների ներգրավման մասին:

Համբուրգ քաղաքի համալսարանի փորձագետ Թոմաս Շտրաուբհաարը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում պնդում է արել, թե ԵՄ ուղեգծի այդ փոփոխության նպատակն է «ապահովել առաջին հերթին թիկունքի անվտանգությունը, կանխել եվրոպական ուրիշ երկրների հեռանալը ԵՄ-ից»: Նույնիսկ ամերիկացի հայտնի ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Ադուլը Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրոմիության տրոհումը համարում է «փաստորեն անշրջելի»: Վերջերս Շվեյցարիան հետ էր վերցրել ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը, իսկ ավելի վաղ նույն կերպ էր վարվել նաեւ Իսլանդիան:

Սակայն Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի պարագայում, որոնց համար եվրոպական նախագիծը պատմականորեն համեմատաբար նոր է, դա նշանակում է գլխավոր ու վերջնական արտաքին քաղաքական ուղեգծի ձախողում: Ինչ վերաբերում է Թուրքիային, այստեղ իրավիճակն ուրիշ է: Երկիրը գրեթե 30 տարի փորձում է դառնալ ԵՄ անդամ, բայց անդամակցության բանակցությունները մերթ առաջընթաց են արձանագրում, մերթ էլ կանգ են առնում զանազան պատրվակներով: Ինչպես նշում է ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը , Անկարան ըստ էության հասկացել եւ հասկանում է, որ Բրյուսելն իրեն երբեք չի ընդունի: Թուրքերը երբեւէ մտադիր չեն եղել ԵՄ-ին փոխանցելու իրենց ազգային ինքնիշխանության մի մասը, թեեւ երկրում քաղաքական որոշ ուժեր հանուն ժողովրդավարության ընդլայնման առաջ են քաշել նման խնդիր: Սակայն նախագահական Արդարության եւ զարգացման կուսակցությունը Եվրոմիության հետ «խաղը» օգտագործել է որոշակի արտաքին քաղաքական նպատակների հասնելու համար, չնայած Անկարան անվերջ հայտարարում էր, թե «Եվրոպան կկարողանար հանուն իր շահերի Թուրքիային օգտագործել Մերձավոր Արեւելքում»:

Ստամբուլի համալսարանի Քաղաքականության կենտրոնի աշխատակից Չենգիզ Աքթարի կարծիքովՙ «վերջերս Անկարա-Բրյուսել երկխոսությունը սկսել է հիշեցնել զավեշտախաղ»: Երբ ի հայտ եկավ փախստականների խնդիրը, Թուրքիան սկզբում հայտարարեց ԵՄ-ին իր անդամակցության գործընթացը արագացնելու անհրաժեշտության մասին, իսկ հետո պահանջեց ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի հաստատում, չնայած որ երկրի 80 մլն բնակիչներից հազիվ 8-10 միլիոնն ունի արտասահմանյան անձնագիր: Ըստ Աքթարի, Էրդողանը փախստականների հարցում հարվածի տակ դրեց Եվրոմիությանը, վերջինիս ստուգման ենթարկելով ըստ սեփական նորմերի, սկզբունքների ու չափանիշների: Ավելին, այժմ Անկարան սպառնում է եւս մեկ հարված հասցնել Բրյուսելին: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երկրում կարող է անցկացվել հանրաքվե Եվրոմիությանն անդամակցելու կամ դեռ 1963 թ. Թուրքիայի տված անդամակցության դիմումը հետ վերցնելու նպատակահարմարության վերաբերյալ: Էրդողանը ԵՄ ղեկավարությանը հորդորել է մտածել, թե ինչ կպատահի, եթե Թուրքիան բացի սահմանները, եւ փախստականները խուժեն Եվրոպա: Նա ավելացրել է, որ «ԵՄ-ը չի ուզում Թուրքիային ընդունել իր շարքերը երկրի մահմեդական լինելու պատճառով, ինչը խտրականություն է»:

Բրիտանական «Գարդիան» ազդեցիկ թերթի կարծիքովՙ Էրդողանն այդ ձեւով փորձում է սեփական քաղաքացիների աչքին վարկաբեկել այսպես կոչված արեւմտյան ժողովրդավարությունը, որը Թուրքիայում հաճախ ներկայացվում էր որպես ընդօրինակման արժանի տիպար: Թուրքիան սկսել է Եվրոպան բաժանել «քրիստոնեական» եւ «իսլամական» մասերի, ազդարարելով իր եվրոպամետ գծի ճշգրտումը կամ փոփոխումը, միգրացիոն քաղաքականության մեջ նեղը գցելով Եվրոմիությանը: «Եթե ԵՄ-ը չփոխի իր վարքը, ապա կլինեն երկրների դուրս գալու նաեւ ուրիշ դեպքեր, եւ ի՞նչ կանի Բրյուսելը, եթե Թուրքիան բացի սահմանները, եւ փախստականները խուժեն Եվրոպա», սպառնացել է Էրդողանը :

Տարասովի կարծիքովՙ Բրյուսելը դժվար թե փոփոխի Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը, նույնիսկՙ երկրում ԵՄ անդամակցության հանրաքվեի անցկացման դեպքում, քանզի ամենքը հասկանում են, որ եվրոպացիներն անկարող են ինտեգրել Թուրքիան: Սրան գումարվում են այն երկյուղները, որ Եվրոմիությունն անմիջականորեն սահմանակից կդառնար պատերազմող երկրներ Սիրիային եւ Իրաքին, ինչպես նաեւ «Իսլամական պետությանը» ենթակա տարածքներին: Եվրոպացի փորձագետներից մեկը հավելում է նաեւ այն վտանգը, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը «եվրոպական երկրների երկու կողմերի ու խմբերի միջեւ կդառնար ավելի շուտ վերքերի եւս մեկ աղբյուր, քան ռազմավարական հարաբերությունների ամրապնդում»: Եվ ի՞նչ տեղի կունենա այն դեպքում, եթե Եվրոմիությունը, կորցնելով Թուրքիան որպես մերձավորարեւելյան գլխավոր հենակետ, զրկվի տարածաշրջանում արդյունավետ քաղաքականություն վարելու եւ մահմեդական պետություններում ըստ եվրոպական չափանիշների բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորությունից: Բայց խնդիրը նաեւ այն է, թե Թուրքիան առանց եվրոպական թիկունքի որքան հեռու կարող է գնալ իր արտաքին ազդեցության ընդլայնման ուղիով, եւ նա մտադի՞ր է արդյոք պարփակվել քաղաքական ու տնտեսական լիազորությունների ներքին վերաբաշխման հարցերի շրջանակում, թեեւ շատ նշաններ վկայում են նրա արտաքին քաղաքականության եւ անվտանգության ինքնուրույնությունը անգլո-սաքսոնական դաշնակիցների շահերից դուրս:

Նախագահ Էրդողանն արդեն դժգոհություն է արտահայտել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների առնչությամբ, հայտարարելով, որ արտաքին քաղաքականության ասպարեզում եւս Թուրքիայի ակնկալիքները չարդարացան: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ու խորացման հույս է հայտնել:

Նույնը (բայց այլ պատճառներով) վերաբերում է հետխորհրդային տարածքում գտնվող Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին: Բրյուսելից ակնկալված համատեղ աշխարհաքաղաքական ռազմավարության առաջարկը չհնչեց: Չի բացառվում, որ ապագայում Եվրոպան ստիպված լինի (ինչպես 1930-ականներին) գործ ունենալ արդեն գերմանակենտրոն, իսկ Ռուսաստանըՙ եվրասիական նախագծերի հետ: Այնպես որ, ինչպես Brexit-ից առաջ ԵՄ-ին անդամակցելու փորձեր արած երկրների, այնպես էլ Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացներ նախաձեռնած պետությունների համար մոտենում է այն պահը, երբ հարկ կլինի հստակեցնել երկարաժամկետ ռազմավարական գերակայությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԻՐԱՆ ԹՌՉՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿԻՐԱՆ ԹՌՉՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցներն ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար. Արամ քահանա Միրզոյան

20/08/2025

Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցներն ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ո՛չ պարտության,...

ԿարդալDetails

Փաշինյանի ուղերձում կարմիր  թելով նկատելի էր շանտաժի լեզուն՝ վախեցնելու Արցախ վերադառնալու մասին մտածող մարդկանց. Մետաքսե Հակոբյան

20/08/2025

Կարծում եք՝ ՔՊ-ն չգիտե՞ր այդ ձայնագրությունների իրական բովանդակության մասիn. այս գործը  փուչիկ ա, որն արդեն տրաքել ա. Դանիելյան  

20/08/2025

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական