Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Իսլամական պետությունը» ստեղծել է հատուկ ջոկատայինների բրիգադ, որի նպատակը ահաբեկությունների իրականացումն է Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիային Կովկասում: Վրաստանն այդ բրիգադի հետաքրքրություների ոլորտում է որպես տարանցիկ երկիր, որով կանցնեն գրոհայինները: Սակայն Վրաստանի տարածքում եւս ահաբեկությունները չեն բացառվում: Այդ մասին տեղեկացրել է վրացական «Ռեզոնանսի» թերթը:

Այդ հրատարակության տվյալներովՙ ԻՊ նորաստեղծ կառույցի թվակազմը 600-700 է, ըստ որում բրիգադի կազմում գլխավորապես օտարերկրյա քաղաքացիներ են, որպեսզի «հետագայում նրանք հեշտությամբ կարողանան տեղափոխվել տարբեր երկրներ»: Ստորաբաժանումը անձամբ հսկում է «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալներից մեկըՙ «եվրոպական ահաբեկչական ջիհադի» ոգեշնչող սիրիացի Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին:

Ռազմական վերլուծաբան, հակաահաբեկչական պայքարի փորձագետ Վախթանգ Մայիսայան հիշյալ թերթի թղթակցին ասել է, որ ալ-Ադնանին իր օգնականներին արդեն հանձնարարել է կազմել վերլուծական զեկույցներ, մշակել հիբրիդային պատերազմի վարման ռազմավարություն: Մանրամասնությունները, ինչպես նաեւ ռազմավարության իրականացման, գրոհայինների տեղափոխման ձեւերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Ի դեպ, հունիսի 20-ին Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը խոստովանեց, որ հունիսի 5-ին Ակտոբայում զենքի խանութների եւ զորամասերի վրա հարձակված ծայրահեղականները գործել էին հենց ալ-Ադնանիի հրահանգով:

Մեկ ուրիշ հրապարակման մեջ «Ռեզոնանսին» գրում է, որ «Վրաստանի տարբեր շրջաններում արդեն գործում են «Իսլամական պետության» խմբավորումներ, որոնք տվյալ փուլում զբաղվում են բնակչության գաղափարախոսական մշակմամբ: Կովկասագետ Մամուկա Արեշիգեն մեր թերթին հայտարարել է, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում «խալիֆաթը» ակտիվացրել է իր գործակալներին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Վրաստանում: Եվ վերջին չորս ամիսներին նրանք դրսեւորել են առանձնակի ակտիվություն»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ վրացական բանակում ծառայում են ԻՊ գրոհայիններ. իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցում Վրաստանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Դավիթ Նեմաձեն պատմել էր, թե ինքն ինչպես է ծանոթացել նման մարտիկներից մեկիՙ Պանկիսի կիրճում հայտնված մի չեչենի հետ:

Այս տարվա հունվարի 26-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը» Վրաստանում Պանկիսի կիրճն օգտագործում է որպես վարժաճամբար: Համանման հաղորդում էր արել սիրիական բանակի գեներալ Ուալիդ Աբազը : Նրա խոսքերովՙ ԻՊ-ն շահագրգռված է Վրաստանի չեչեն գրոհայինների ներգրավմամբ, քանի որ վերջիններս մարտական գործողությունների փորձ ունեն:

Միայն պաշտոնական տվյալների համաձայն, ներկայումս Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» մարտիկների շարքերում կռվում են վրացական անձնագրով մոտ 100 գրոհայիններ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը Պանկիսի կիրճից էՙ շրջան, որի վերահսկողությունը դժվար է ինչպես Վրաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար: Մնացյալները Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից են:

Свободная пресса գործակալությունը մեջբերում է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի խոսքերը, որոնց համաձայնՙ իրոք առկա են Վրաստանի տարբեր շրջաններում ԻՊ գործունեությունը հաստատող փաստեր: Դա վերաբերում է Պանկիսի կիրճին, Աջարիային, որտեղ վերջերս կտրուկ աճել է մահմեդական բնակչության թիվը, ինչպես նաեւ համահավաք ադրբեջանական բնակչություն ունեցող Քվեմո-Քարթլիի շրջանին: Այնտեղ իրոք կապեր են հաստատված «Իսլամական պետության» եւ բազմաթիվ այլ արմատական կազմակերպությունների հետ, որոնց կազմում կան կովկասցիներ:

Եթե Մերձավոր Արեւելքում ստեղծվի ջիհադիստների համար աննպաստ իրադրություն, ապա իսլամական ահաբեկչական ինտերնիացիոնալը ստիպված կլինի ուրիշ տեղ գտնել: Բնականաբար, արմատականները կընտրեն այնպիսի պետություններ, որտեղ դյուրությամբ կտարածեն իրենց գաղափարները, որտեղ մեծ է սոցիալական անհավասարությունը եւ բավական թույլ են անվտանգության ուժերը: Նման պետությունների շարքում են Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները:

Վրաստանում գրոհայինները կարող են ոչ միայն հաստատվել, այլեւ գործել: Ամերիկացիները շատ բան արեցին, որպեսզի Վրաստանը դարձնեն սիրիական «չափավոր» ընդդիմության վարժական կենտրոն, որի մարտիկները Սիրիայում անմիջապես հայտնվում էին ԻՊ եւ այլ արմատական խմբավորումների շարքերում:

Այս կապակցությամբ վրացիները մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն, քանզի պետությունը բավական ծանր վիճակում է, եւ անվտանգության թեման ծառացած է ամենայն սրությամբ: Եթե իսլամիստներն իրոք որոշել են Վրաստանն օգտագործել ոչ միայն իբրեւ տարանցիկ միջանցք, այլեւ իբրեւ սեփական տարածք (ինչը հաստատում են ռուսաստանցի մի շարք արեւելագետներ), ապա չափազանց դժվար կլինի դիմակայել նրանց: Ի դեպ, իսլամիստները Կովկասը ներառում են այսպես կոչված «խալիֆաթի» կազմի մեջ:

Գրոհայինները հեշտությամբ կարող են թափանցել Վրաստանի տարածք: Սահմանային վերահսկողությունը ավելի շուտ խորհրդանշական բնույթ է կրում: Արմատականները Վրաստան կարող են մուտք գործել ինչպես անձնագրերով, այնպես էլ անօրինական կերպով սահմանը հատելով ուղեկալներից դուրս: Դա հնարավոր է մանավանդ հատուկ ծառայությունների օգնության պայմաններում:

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-ի միջնորդությամբ 2000-ականների սկզբներին ռուս-վրացական սահմանի չեչենական հատվածով Վրաստան անցան հազարավոր չեչեն գաղթականներ, որոնց մեջ կային նաեւ Ռուսլան Գելսեւի բազմաթիվ գորհայիններ: Այն ժամանակ էդուարդ Շեւարդնաձեի կառավարությունը պնդեց, թե Պանկիսի կիրճում գաղթականների մեջ գրոհայիններ չկան, եւ որ Մոսկվան անտեղի է Թբիլիսիին մեղադրում չեչեն անջատականներին հովանավորելու մեջ: Թուրքերի հետ համագործակցությունը շարունակվեց նաեւ Մխեիլ Սաակաշվիլու օրոք: Վրաստանի ներկայիս ղեկավարությունն ավելի զգուշավոր դիրք է բռնել, բայց գրոհայինների հետ նախկին կապերը պահպանվել են, եւ հիմա վրացիներին մնում է քաղել իրենց նախկին ղեկավարների արտաքին քաղաքականության պտուղները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՂԱ՞ Է ԳԱԼԻՍ ԷՐԴՈՂԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ, ՔԻՇՆԵՎԻ, ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՎԻՃԱԿԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ, ՔԻՇՆԵՎԻ, ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՎԻՃԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական