Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է, ԻՍՐԱՅԵ՛Լ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Հուլիսի 5-ին Իսրայելի Քնեսեթում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը:

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը, քննարկելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը, որոշում էր կայացրել այն մտցնել խորհրդարանի լիագումար նիստի օրակարգՙ քվեարկության առաջարկով: Սակայն այս տարվա մայիսի 31-ին Քնեսեթի նախագահի խնդրանքով քվեարկությունը հետաձգվեց հուլիսի 5-ին:

Նշենք նաեւ, որ Քնեսեթում հարցի քվեարկության օրը տեղի հայությունը պատրաստվում է զորակցական հանրահավաք կազմակերպել խորհրդարանի առջեւ: Միեւնույն ժամանակ օրերս Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կնքված համաձայնագրով վերականգնվել են այս երկու երկրների միջեւ տեւական ժամանակ սառեցված հարաբերությունները:

Այդուհանդերձ Ցեղասպանության ճանաչման բանաձեւի կողմնակից «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալոնը հայտարարել է, որ այս անգամ իրենք չեն գնալու զիջման եւ անգամ չեն համաձայնելու, որպեսզի Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագծի քվեարկությունը Քնեսեթը կրկին հետաձգի:

Դժվար է ասել ինչ որոշում կընդունի «միակ ցեղասպանությունը» վերապրած հրեաների խորհրդարանը, բայց արդեն փաստ է, որ այդ «միակ ցեղասպանությունն» իրականացրած Գերմանիան բոլորովին վերջերս ընդունեց, որ տեղի է ունեցել այլ ցեղասպանություն եւսՙ հայերինը:

Ջոն Էվանսը, Բաքուն եւ Ֆրանց Վալտեր Շտայնմայերը

Երեւանում ԱՄՆ նախկին դեսպանՙ Ջոն Էվանսը, ով հատկապես հայտնի է Հայոց ցեղասպանությանը Հայոց ցեղասպանություն անվանելով, Արցախում է: Ինչպես հայտնել է ամերիկացի դիվանագետը ինքը շատ էր ուզում ապրիլյան սրացումներից հետո անպայման լինել Արցախում եւ սիրով ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ Կարո Արմենիՙ Արցախ այցելելու հրավերը: «Արցախպրեսսին» տված հարցազրույցում դեսպան նշել է. «Կարծում եմ ժամանակն է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ այնտեղ ներկայացնի իր շահերը»:

Դեսպան Էվանսին ոչ թե այս հայտարարության, այլՙ առանց Ադրբեջանի թույլտվությանՙ Արցախ այցելելու համար Ադրբեջանն արդեն ընդգրկել է իր «սեւ ցուցակում», բայց այ Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանց Վալտեր Շտայնմայերին հազիվ թե ընդգրկեն: Շտայնմայերը հանդիպել է Բակո Սահակյանին եւ այդ հանդիպումից հետո ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը լրագրողներին հայտարարել է, որՙ «Անհնար է բանակցություններում առաջընթաց ունենալ առանց Արցախի մասնակցության վերականգնման: Եւ ԵԱՀԿ-ն, որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում նաեւ նրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»:

Մի բան է մութ մնում. ինչո՞ւ է Բաքուն իր սեւ ցուցակում ընգրկել Ջոն Էվանսին, որը չի հանդիպել Արցախի նախագահին, բայց չի ընդգրկել Ֆրանց Վալտեր Շտայնմայերին, ով հանդիպել է Արցախի նախագահին: Տրամաբանում ենք, որ Բակո Սահակյանին Բաքուն «թույլ է տալիս» հանդիպել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԿԱՀԻՐԵԻ «ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԽԱՆՈՒԹԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՀԻՐԵԻ «ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԽԱՆՈՒԹԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական