Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՄՈՆԸՙ ՎԱՐՉԱՊԵՏ, ՊՈՂՈՍԸՙ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հաջորդ խորհրդարանական ընտրություններն արդեն կայացել են

Իսկ եթե Հանրապետականը հաղթի՞: Նկատի չունեմ Թրամփը, մանավանդ որ նրա հնարավոր հաղթանակը ԱՄՆ հանրապետականներից շատերն իրենց պարտությունն են որպես գրանցելու: Այլ նկատի ունեմՙ մերոնց, մերը: Եթե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի, ի՞նչ է լինելու: Սերժ Սարգսյանը անցնող շաբաթ Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե ինչ է լինելու, երբ ՀՀԿ-ն չհաղթի: «Դա կնշանակի, որ քաղաքականության մեջ ես անելիք չունեմ եւ ես կհեռանամ քաղաքականությունից», միեւնույն ժամանակ նա վստահեցրել է, որ «ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններում կհաղթի՛»:

Հաղթելը, հասկանում ենք, ՀՀԿ-ի պարագայում ուրիշ բան է, ՕԵԿ-ի կամ Հայկական վերածնունդի պարագայումՙ այլ: Եթե վերջինիս համար 5 պատգամավորական տեղը հաջորդ խորհրդարանում արդեն հաղթանակ է, ապա այդքան տեղըՙ ՀՀԿ-ի համար խայտառակ պարտություն է: Վերջինիս համար ընտրություններում հաղթելը խորհրդարանական մեծամասնություն կազմելն է, ինչպես Սահմանադրությունում է գրվածՙ կայուն: Սա շատ կարեւոր է, քանի որ փաստորեն Հանրապետության նախագահը, ընտրություններից մեկ տարի առաջ միջազգային լրատվամիջոցին վստահեցնում է, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է: Թե ի՞նչ է լինելու դրանից հետո, ավելի կոնկրետՙ ինքն ի՞նչ է անելու, Սերժ Սարգսյանը չի ասել, մինչդեռ դա ամենահետաքրքրական բանն է, մանավանդ, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը հետաքրքրական չէ, քանի որ սովորական է: Ավելի ուշ, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հայտարարեց, թե եկեք դանդաղ շտապենք եւ թե ինքը հիմա կոռեկտ չի համարում ասել, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը հաջորդ ընտրություններից հետո, քանի որ Սերժ Սարգսյանը գործող նախագահն է ու դեռ պաշտոնավարման համար երկու տարի ունի:

Հիշեցնեմ, որ նախագահ Սարգսյանն ավելի վաղ, սահմանադրական հանրաքվեից առաջ, հայտարարել էր, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին: Այսինքն երկիրը չի ղեկավարելու, հիմա նա հայտարարում է, որ քաղաքականությունից հեռանալու է, եթե ՀՀԿ-ն չհաղթի հաջորդ ընտրություններում: Չէ, հակասություն չկա, Սարգսյանը կարող է ոչ վարչապետ աշխատել, ոչ էլ ԱԺ նախագահ, ոչ էլ խորհրդարանի նախագահ, բայց ՀՀԿ-ի հաղթանակից հետո վերընտրվել ՀՀԿ-ի նախագահ: Այսինքն ինքը որոշի, թե ո՞վ է ղեկավարելու երկիրը, դե ո՞վ է լինելու հանրապետական վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլն: Ղեկավարի ղեկավար, արքայից արքա: Հանգիստ, առանց պատասխանատվության, Նժդեհի նկարով առանձնասենյակում, կուզիՙ փողկապով աշխատանքի կգնա, կուզիՙ փողկապ չի կապի այդ օրը, ու բոլորը կգան իր մոտ «խնդրվելու»: Ինքն էլ կընտրիՙ Սիմոնը վարչապետ, Պողոսըՙ ԱԺ նախագահ…

Այսպես չի՞ լինելու: Հնարավոր է, բայց ինչպե՞ս է լինելու, քաղաքականության մեջ մնալը, իշխանություն լինելը, բայց ղեկավար պաշտոն չկրելը, բա էլ ինչպե՞ս է լինում: Հո ՀՀԿ-ական պատգամավոր չի՞ ընտրվելու Սերժ Սարգսյանը, կամ մարզպետ, առավել եւսՙ գյուղապետ…

Այնպես որ Հանրապետականը կարողացավ այնպես անել, որ մենք ավելի հետաքրքրությամբ սպասենք ՀՀԿ-ի հաղթանակին, քան պարտությանը: Ասենքՙ զուտ հետաքրքրության համար հաջորդ ընտրություններում գնանք եւ ընտրենք ՀՀԿ-ին, քանի որ չգիտենք, թե Սերժ Սարգսյանը հետո ինչ է անելու: Սա ավելի հետաքրքրական է մեզանից շատերի համար, քան այն, թե հետո ի՞նչ է լինելու…

Այսինքն գիտենք, թե հետո ինչ է լինելու, բայց չգիտենք, թե Սերժ Սարգսյանն ինչ է անելու, ով Ռոյթերս գործակալությանը, փաստորեն, խոստովանել է, որ ինքը իր քաղաքական գործունեությունը տեսնում է բացառապես իշխանության կազմում եւ եթե ՀՀԿ-ն նորից իշխանություն չձեւավորեց, ինքը կհեռանաՙ քաղաքականությունից:

Ինչո՞ւ, կարեւոր չէ, ո՞ւրՙ առավել եւս, երկրի՞ց էլՙ չի բացառվում: Բայց այս ամենը կարեւոր չէ: Բանն այն է, որ կարեւոր չէ, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե եթե ՀՀԿ-ն չհաղթի, ինքը հեռանալու է, կարեւորն այն է, որ Սերժ Սարգսյանը ընտրություններից մեկ տարի առաջ ասել է, որ ՀՀԿ-ն հաղթելու է: Բա էլ ինչո՞ւ ենք ընտրություն կազմակերպում, միեւնույն է, եթե ընտրությունները որոշիչ են, ապա մեզ թույլ չէին տա մասնակցել քվեարկությանը:

Սատանան հուշում է, որ ասեմՙ Իյա, իրո՞ք, բայց Սերժ Սարգսյանն ավելի լավ բան է հուշումՙ «Տենց եք անում էլի, որ խիյարը թարս է բուսնում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՔ ՕՐ, ՈՐ ՑՆՑԵՑ ԱՇԽԱՐՀԸ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՊ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՊ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Հրապարակախոսություն

Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք». Վահե Հովհաննիսյան

20/08/2025

Մակրոնն ասում է, որ «Ռուսաստանի խոսքին չի կարելի հավատալ, այն գիշատիչ է Եվրոպայի մատույցներում, և Ուկրաինային պետք է տրվեն անվտանգության...

ԿարդալDetails

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

20/08/2025

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին կոշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ռասայական ատելության շարունակվող դրսևորումներին. հայտարարություն

20/08/2025

Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ պահպանվում են. Վարդան Ոսկանյան

19/08/2025

2022 թվականին հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, որից հետո սկսվեց աննախադեպ շանտաժ ԵՄ կողմից

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական