Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռամկավար Ազատական կուսակցություն, Վերականգնումի եւ միավորման կենտրոնական վարչություն, Նյու Ջերսի, 25 հունիս, 2016 թ., Թարգմ.` անգլերեն բնագրից

Վերականգնումի եւ միավորման կենտրոնական վարչություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնահատելով հայկական սփյուռքի նոր դինամիկան եւ Հայաստանի Հանրապետության իրականությունը, որտեղ Հայաստանի Ռամկավար կուսակցությունը ամբողջովին ներգրավված է նրա քաղաքական, սոցիալական եւ մշակութային կառույցներում,

Հաշվի առնելով Ռամկավար Ազատական կուսակցության տագնապալի վիճակը Սփյուռքում եւ վերջերս (2015-ին) հիմնված Վերականգնումի եւ միավորման շարժման հանգամանքը, որի միակ նպատակն է միավորել եւ վերակազմավորել կուսակցությունը նոր, արդիական եւ դիմակայուն ազդակներով, որպեսզի հնարավոր լինի շարունակել համահունչ քայլել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական իրականությունների հետ,

Գիտակցելով այն փաստը, որ կուսակցական բազմաթիվ շրջանակներ, ակումբներ եւ շարքային անդամներ, ինչպես նաեւ մտահոգ ու շահագրգիռ անձնավորություններ ուշադիր վերաբերմունք ցուցաբերեցին կուսակցությունը մեկ միասնական դրոշի ներքո արդիականացնելու եւ միավորելու «Վերականգնումի եւ միավորման շարժման» կոչին, ինչը արտահայտվեց Երեւանում կայացած իրարահաջորդ երկու (2015 եւ 2016) համաժողովների ընթացքում,

Հիասթափությամբ նշելով , որ Երեւանում մայիսին կայացած «Կենտրոնական վարչություն» ընտրելու հավաքը կուսակցության սահմանադրության եւ կանոնադրության աղաղակող խախտում էր, որը անօրինական եւ ոչ-ներկայացուցչական է դարձնում այդ հավաքը,

Նաեւ նշելով , որ այդ հավաքի կազմակերպիչները հարատեւորեն անտեսել են Վերականգնումի եւ միավորման շարժման, ինչպես նաեւ հայաստանյան կուսակցության, միավորվելու եւ ներդաշնակ գործունեություն ծավալելու բազմաթիվ կոչերը,

Վերականգնումի եւ միավորման շարժումը Նյու Ջերսիում (ԱՄՆ) 2016 թվի հունիսի 25-ին կայացած հանդիպման ժամանակ որոշում է .

1. – Ծանուցել բոլոր կառավարական, կրոնական եւ հասարակական կառույցներին, եւ հասարակությանը ընդհանրապես, որ հետայսու միավորվելու է Հայաստանում գործող կուսակցության հետ, որպեսզի աջակցի եւ լրացնի նրան,

2. – Այդ նպատակի համար արդեն իսկ նախաձեռնել է գործընթացը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ համապատասխան երկրների եւ կառույցների իրավական պահանջները,

3. – Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հետ համատեղ կազմակերպել համընդհանուր համագումար (ընդհանուր պատգամավորական ժողով) Երեւանում առաջիկա հոկտեմբերին, մշակելու համար համապատասխան մեթոդաբանությունը, վերանայելու համար անցյալի կանոնադրական հոդվածները, կազմակերպելու համար ղեկավարություն, ընտրելուՙ կենտրոնական մի վարչություն, եւ շարժման մեջ դնելու վերականգնումի գործընթացը որոշակի ծրագրով եւ ժամկետով: Որպես անմիջական, գործնական քայլ, Վերականգնումի եւ միավորման շարժումը արդեն իսկ ներկայացուցչական գրասենյակներ է բացել Երեւանում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում:

4. – Անհրաժեշտ մարդկային եւ նյութական միջոցները մոբիլիզացնել վերահրատարակելու համար «Պայքար» պարբերականը, որպես կուսակցության պաշտոնական օրգան:

5. – Հավատարիմ մնալով իր ժողովրդավարական սկզբունքներին եւ ազատական արժեքներին, զբաղեցնել սփյուռքյան քաղաքականության կենտրոնական հարթակը, մնալով հավատարիմ Մայր աթոռին, մշակութային առաքելությանը եւ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում առավել լավ կառավարման սկզբունքներին:

6. – Վերստին հնչեցնել համագործակցելու իր կոչը ավանդական գործընկերներին, կազմակերպություններին եւ կառույցներինՙ հօգուտ համագործակցային ջանքերի եւ հավասարակշռված քաղաքականության ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքումՙ առանց նախապայմանների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ ԳՆԱՑ, Ո՞Վ ՄՆԱՑ

Հաջորդ գրառումը

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ՈՒԵԼՍԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ՈՒԵԼՍԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական