Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 17-ին կայացավ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային հարցը ՀՊՄՀ-ի նոր ռեկտորի ընտրությունն էր:

Նախքան քվեարկությունը, ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, խորհրդի անդամ Կամո Վարդանյանը ներկայացրեց միակ թեկնածու Ռուբեն Միրզախանյանի կենսագրությունը, գիտական անցած ուղին, մանկավարժական, հասարակական-քաղաքական գործունեությունըՙ պրոֆեսորադասախոսական կազմի անունից վստահեցնելով, որ նա իր մարդկային ունակություններով եւ մասնագիտական կարողություններով համապատասխանում է բուհի ռեկտորի պաշտոնում վերընտրվելուն:

Ընտրության կարգի համաձայն, ռեկտորի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց բուհի ռազմավարական ծրագրի ուղղությունները, մասնավորապեսՙ ուսման որակի բարելավում, բուհի միջազգայնացում եւ գիտահետազոտական ուղղությունների զարգացում: Սրանք այն կարեւորագույն ուղղություններն են, որոնց լուծումը ռեկտորի կարծիքով անհրաժեշտություն է եւ հրատապ:

«Առաջավոր յուրաքանչյուր փորձի կրկնօրինակում ապարդյուն է եւ վտանգավոր, եթե հարմարեցված չէ կրթական ազգային առանձնահատկություններին»,- նշեց ռեկտորն ու Հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց վերջին տարիներին բուհում կիրառվող գիտելիքների ստուգման, որակավորման քննությունների անցկացման ձեւերն ու ուսուցման գործընթացի նոր մեթոդները:

Անդրադառնալով բուհում գիտահետազոտական ուղղությունը եւս զարգացնելունՙ ռեկտորն ընդգծեցՙ անելու են ամեն ինչ, որ դասախոսն ուսանողներին դիտարկի որպես կրտսեր գործընկեր եւ նրանց մեջ փնտրի իրեն փոխարինողներին: Ռեկտորն իր խոսքում կարեւորեց նաեւ բուհ-դպրոց կապի բարելավումըՙ ընդգծելով, որ համալսարանը պետք է ուղղակիորեն կապ ունենա դպրոցական ծրագրերի հետ. «Ինչպիսին կլինի դպրոցը, այնպիսին կլինի պետությունը»:

Խորհրդի անդամները ելույթի վերաբերյալ ռեկտորին ուղղեցին հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին բուհի ռազմավարական ծրագրի եւ պետության կրթական ազգային ծրագրի համապատասխանությանը, լսարանային ֆոնդի պակասին եւ այլն:

Խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը համալսարանում աշխատել է տարբեր ռեկտորների ղեկավարության ներքո, սակայն խոստովանում էՙ Ռուբեն Միրզախանյանը նոր որակ հաղորդեց համալսարանին: Պրոֆեսորը միեւնույն ժամանակ ընդգծեցՙ գիտահետազոտական ինստիտուտների հետ կապը քիչ է, ինչը շատ կարեւոր է բոլոր մասնագիտությունների գծով գիտագործնական զարգացման համար:

«23 տարի էՙ իմ կյանքը կապվել է այս բուհի հետ. ուսանող, ասպիրանտ, ապա դասախոսՙ մինչ օրս: Այս ընթացքում ՀՊՄՀ-ն շատ բան է տեսել, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում բուհի նախկին ռեկտորներին եւս: Սա Մեսրոպ Մաշտոցի ժառանգորդների բուհն է, ուստի պետք է հասնել նրան, որ մանկավարժի մասնագիտությունը լինի ամենապահանջվածը. դրանից է կախված մեր պետության ապագան»,- նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, դասախոս Էդուարդ Շարմազանովը ՙ հավելելով, որ լավ գիտելիք ունեցողը դեռ մանկավարժ չէ. ուսուցիչը պետք է վերապատրաստվի ամեն տարիՙ համընթաց քայլելով նոր ժամանակներին եւ արժեքային համակարգին:

ԿԳ փոխնախարար, բուհի Հոգաբարձուների խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանը եւս բարձր գնահատեց վերջին տարիներին բուհում կատարված, ինչպես նաեւ ռեկտորի թեկնածու Ռուբեն Միրզախանյանի աշխատանքը եւ հանդես եկավ մի քանի առաջարկներով, մասնավորապեսՙ ՀՊՄՀ-ում բացել Զինվորական պատրաստվածության ամբիոն:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր ելույթում ընդգծեց մշակութային ամենատարբեր ձեռնարկներում, ծրագրերում եւ միջոցառումներում բուհի ակտիվ մասնակցությունըՙ առաջարկելով մանկավարժական ուղղվածությունն առավել կրկնապատկել հատկապես գրադարանագիտություն, թանգարանագիտություն մասնագիտություններում, որոնց վերաբերյալ մասնագետներ պատրաստում է բացառապես Մանկավարժական համալսարանը:

Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ավետիք Գեւորգյանը ուսանողների եւ Ուսանողական խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Ռուբեն Միրզախանյանին իր պաշտոնավարման տարիներին ուսանողակենտրոն քաղաքականություն վարելու համարՙ վստահեցնելով, որ հենց այդ ընթացքում է բուհը ներքին եւ արտաքին հարթակներում ունեցել բազում ձեռքբերումներ եւ նվաճումներ:

Կարգի համաձայնՙ խորհրդի անդամները ընտրեցին գաղտնի քվեարկությամբ. 3 անդամներից կազմված հաշվիչ հանձնաժողովը, ամփոփելով արդյունքները, հայտարարեցՙ 19 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով 5 տարի ժամկետով ՀՊՄՀ-ի ռեկտոր ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

Նորընտիր ռեկտորը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար եւ խոստացավՙ գիտակցելով մանկավարժական խոշորագույն հաստատության առջեւ դրված պատասխանատվությունըՙ արդարացնել նրանց սպասումները:

Խորհրդի նիստի ընթացիկ հարցերի օրակարգում Ռուբեն Միրզախանյանը Խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանին, անդամներին ներկայացրեց մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի եւ կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետում կառուցվածքային փոփոխությունները, Գարեգին Նժդեհի 20 հասցեում գտնվող բուհի մասնաշենքի շինարարության եւ հիմնանորոգման վերաբերյալ եւ այլ հարցեր:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Ռուբեն Միրզախանյանին ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ:

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորում է ընկեր Ռուբեն Միրզախանյանին եւ մաղթում արդյունավետ պաշտոնավարում:

«Ազգ»ի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին:

Նախորդ գրառումը

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՆԱՄԱԿԻՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

ԸՍԵԼ ԿԱՅ, ԸՍԵ՛Լ ԱԼ ԿԱՅ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԸՍԵԼ ԿԱՅ, ԸՍԵ՛Լ ԱԼ ԿԱՅ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական