Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ 1715-ԱՄՅԱ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

1967 թվականն էր: Ամառային արձակուրդներին Երեւանից Օդեսայի վրայով Բեյրութ էինք վերադառնում ուսանող ընկերների մի մեծ խմբով: Մեր նավը, կարծեմ «Արմենիան» էր, հանգրվանել էր հերթական նավահանգստումՙ Ստամբուլում: Ընդամենը 4 ժամ ունեինք քաղաքում շրջագայելու: Մեր ընկերուհիների ցանկությամբ անցնում էինք ծովահայաց շուկայով: Կաշվե բաճկոններ վաճառող մի խանութի առջեւ կանգ առանք: Խանութպանը բարձրահասակ, խոշոր սեւ ու «տաքուկ» աչքերով մի մարդ էր. անշուշտ թե հայ էր: Մոտեցանք, հայերենով բարեւ ասացինք: Մարդը տարօրինակ նայեց մեզ ու չպատասխանեց: Կրկնեցինք մեր ողջույնըՙ այս անգամ թուրքերեն: Կրկին պատասխան չեղավ: Թուրքերենով հարց տվեցիՙ «Էրմենի՞ մի սին» («հա՞յ ես»): «Ոչ, կաթոլիկ եմ», եղավ մարդու պատասխանը… հայերեն: Շշմել էինք: Մեզՙ հայ մշակույթով խանդավառ տղաներիս թվում էր, որ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք»ից հետո գոնե Կոստանդնուպոլսում այլեւս ոչ ոք, ոչ մի հայ չի կարող իր ազգությունը շփոթել դավանանքի հետ: Մինչդեռ այս մարդը, այս պոլսեցին, թվում էր նույնն էր մնացել 18-րդ կամ նախորդ դարերից ի վեր: Թվում էրՙ նրա ծնողներն ու հարազատները զերծ էին մնացել թուրքի յաթաղանից, որ չխնայեց նաեւ ո՛չ կաթոլիկին, ո՛չ էլ բողոքականին…

Ճիշտ է, դավանանքային հակամարտություններ կային նաեւ մեր ծննդավայր Լիբանանումՙ հայ առաքելականների ու կաթոլիկների միջեւ, որը երբեմն-երբեմն բորբոքվում էր կարդինալ Աղաջանյանի եւ հետագայում Կոգյան արքեպիսկոպոսի (Laurenzo Goki) նմանների կողմից, սակայն կային նաեւ Հայր Անդրանիկ Կռանյանի նման պայծառ դեմքեր, որոնք հա՛յ կաթոլիկներ էին եւ ոչ թե կաթոլիկ հայեր:

Մինչդեռ այս մարդը, այս պոլսեցին, ընդհանրապես հայ չէր, ազգություն չուներ, այլ… կաթոլի՛կ էր:

Հետագա տարիներին, Երեւանի պետական համալսարանում, հայժողպատմության մեր աննման դասախոս Հայկազ Ժամկոչյանի շնորհիվ շատ բան պիտի իմանայինք մեր ժողովրդի պատմության մեջ Կաթոլիկ եկեղեցու, Հռոմի պապական աթոռի տխուր դերակատարությունների մասինՙ սկսյալ 451 թ.ի Քաղկեդոնի ժողովից մինչեւ Կիլիկիո հայկական թագավորության կործանումը, մինչեւ Ունիթորական շարժման կործանարար ազդեցությունները, Պրոպագանդա դել ֆիդեի (հավատքի քարոզչություն) պառակտիչ գործունեությունները, Վատիկանի աշխարհակալական նկրտումները, հոգեորսությունն ու ազգավնաս այլ գործողությունները: Բայց նաեւՙ Մխիթար Սեբաստացու եւ նրա նվիրյալ հետեւորդների հայերենակերտիչ ու հայակերտիչ 300-ամյա գործունեության մասին, որի բերած լույսը դեռ չէր հասել Պոլսի այդ կաշվեվաճառին: Տեսնես նրա զավակներին հասա՞վ այդ լույսը:

Իսկ հիմա, յամի Տեարն 2016-ին, պատմության ընթացքում այս էլ 2-րդ անգամ, անձամբ Հռոմի պապն է գալիս այն երկիր, որը իր իսկ բառերով «Առաջինն է վայելել Քրիստոսի Լույսը»:

Այսօր Ֆրանցիսկոս պապը կժամանի Մայր աթոռ Ս. Էջմիածին, կլինեն եկեղեցական ու համաժողովրդական արարողություններ, հանդիպումներ, աղոթք եւ օրհնություն: Մեր ժողովուրդը շատ է սիրում նրան եւ բնավ չի մոռանա անցյալ տարի Սբ. Պետրոսի տաճարում նրա մատուցած պատարագը, աներկբա խոսքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ավելինՙ ոչ միայն մեր ժողովուրդը, այլեւ տարածաշրջանի քրիստոնյա բոլոր ժողովուրդները, քրիստոնյա բոլոր դավանանքների մարդիկ Պապի Հայաստան այցը իրավամբ դիտարկելու են որպես զորակցության քայլ ընդդեմ հետեւողական այն ծրագրերի, որոնց վերջնանպատակն է քրիստոնյաներից պարպել հենց այն տարածքները, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը: Նրանք, իրավամբ, Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջանում քրիստոնեության վերջին բաստիոն:

Ֆրանցիսկոս պապը իրոք արժանի է մեր հարգանքին ու սիրույն: Այդ սերն ու հարգանքը նրան մատուցենք զուսպ արժանապատվությամբ, Հայ Առաքելական եկեղեցու 1715-ամյա վեհությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՐԱՆ ՎՈՊՈՏԻՉԸ ԵՎ ՋՈՒՆ ՍԱՆ ՊԱՐԿԸ ԿԻՍԵՑԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՎԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

Հաջորդ գրառումը

ՄԻԼՈՇ ԶԵՄԱՆԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՊԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական