Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԵՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2015-ԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Սպառազինությունների համաշխարհային շուկան 2015 թվականին դրամական արտահայտությամբ աճել է ավելի քան 10 տոկոսով եւ հասել 65 մլրդ դոլարիՙ նախորդ տարվա 58,4 միլիարդի դիմաց: Դա առավելագույն աճն է վերջին 10 տարում: Այս երեւույթի հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայում ռազմական տեխնիկայի գնումների կտրուկ ավելացումն է 2015 թվականին. դրանց ծավալը հասել է 9,3 մլրդ դոլարի: Այդ մասին հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան IHS ընկերության պատրաստած Global Defense Trade Report հաշվետվությունը: Վերջինս պարունակում է 65 երկրների սպառազինության շուկաների տեսությունը:

Ինչպես պարզաբանում են փորձագետները, Սաուդյան Արաբիայի կողմից սպառազինությունների գնումների կտրուկ աճը (+50% 2015-ին) պայմանավորված է Եմենում հակաահաբեկչական կոալիցիայի մեջ սաուդցիների առանցքային դերով:

Բացի դրանից, էապես ավելացել է զենքի պահանջարկը Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների մեծ մասում: Այսպես, անցյալ տարի զենքի գնումների գծով երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը (ավելի քան 4 մլրդ դոլար): Երրորդ տեղում Ավստրալիան է (մոտ 2,5 մլրդ), չորրորդումՙ Եգիպտոսը (ավելի քան 2 մլրդ), հինգերորդումՙ Հարավային Կորեան (ավելի քան 2 մլրդ դոլար):

Դրա հետ մեկտեղ IHS-ում կանխատեսում են, որ եթե երեք տարվա ընթացքում նավթի գները չվերականգնվեն, ապա նավթ արտահանող երկրները ստիպված կլինեն կրճատել զենքի գնումները:

Ինչ վերաբերում է զենք արտահանողներին, այստեղ առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որը 2015 թ. մոտավորապես 23 մլրդ դոլարի զենք է մատակարարել: Երկրորդ տեղում Ռուսաստանն էՙ մոտ 7,5 մլրդ դոլար: Սակայն փորձագետները կարծում են, որ շուկայում Մոսկվայի բաժինը շուտով կմեծանա Իրանի հետ առեւտրի ընդլայնման հաշվին, որը սկսում է իր օդուժի հնացած սպառազինությունների փոխարինումը նորերով:

Ի դեպ, մինչեւ 2018 թվականը Ռուսաստանի փոխարեն 2-րդ տեղում կարող է հայտնվել Ֆրանսիան, որը Ավստրալիային ռազմանավեր վաճառելու պայմանագիր է կնքել:

Ստոկհոլմում գործող Խաղաղության հիմնահարցերի հետազոտման միջազգային ինստիտուտըՙ SIPRI-ն իր հերթին նշում է, որ աշխարհում միջուկային զենքի պաշարները նվազում են, բայց միաժամանակ վերջին տարիներին տեղի է ունենում դրա արդիականացում: Այդ մասին հաղորդում է SIPRI-ի մամլո ծառայությունըՙ աշխարհում միջուկային զենքի պաշարների վերաբերյալ ամենամյա տվյալների հրապարակման կապակցությամբ:

2016 թ. տարեսկզբի տվյալներով, աշխարհի 9 երկրներ (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել եւ ԿԺԴՀ) ունեն մոտ 15395 միավոր միջուկային զենք: 2015 թ. տարեսկզբին այդ զենքն ավելի շատ էրՙ մոտ 15850 միավոր: Ըստ որում, ՌԻԱ գործակալությունը նշում է, որ օպերատիվ է համարվում մոտավորապես 4120 միավոր:

SIPRI-ի փորձագետները կրկին հավաստում են, որ միջուկային զենքի կրճատումը տեղի է ունենում գլխավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջուկային զինանոցների հաշվին, որոնց բաժին է ընկնում այդ զենքի համաշխարհային պաշարների ավելի քան 93 տոկոսը: Սակայն կրճատումը տեղի է ունենում դանդաղ տեմպերով, չնայած միջազգային համաձայնությունների առկայությանը: Բացի դրանից, թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Ռուսաստանի երկարաժամկետ ծրագրերում նախանշված է միջուկային զենքի համակարգերի հետագա արդիականացում: Այսպես, ԱՄՆ-ն ծրագրում է 2015-2024 թթ. 358 մլրդ դոլար ծախսել իր միջուկային ուժերի պահպանման ու նորացման նպատակով: Մամլո տեղեկագրում Ռուսաստանի վերաբերյալ համապատասխան տվյալներ չեն բերվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՉԻՆԱՍՏԱՆԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ…

Հաջորդ գրառումը

ՄԻՐԱՆ ՎՈՊՈՏԻՉԸ ԵՎ ՋՈՒՆ ՍԱՆ ՊԱՐԿԸ ԿԻՍԵՑԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՎԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՐԱՆ ՎՈՊՈՏԻՉԸ ԵՎ ՋՈՒՆ ՍԱՆ ՊԱՐԿԸ ԿԻՍԵՑԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՎԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական