Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸՙ «ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏԱՆԴՆԵՐ»

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից ի վեր (02.06.2016) Թուրքիայի հայերն ապրում են վախի մթնոլորտում, հայ սրբազանը «համերաշխություն» է հայտնում նախագահ Էրդողանին, մինչ հայոց պատրիարքի հավատացյալների հոտը երկյուղում է վրեժից ու բռնարարքներից, պատմում է իտալացի կաթոլիկների AsiaNews թերթը (Հռոմ): Թուրքիայի շուրջ 100 հազար էթնիկ հայերը «թակարդված» են ատելությամբ համակված երկրում եւ տագնապահար սպասում են ծայրահեղ ազգայնական խմբերի պատասխան գործողություններին, խմբեր, որոնք կարող են օգտվել թուրքական իշխանությունների, հատուկ ծառայությունների եւ զինվորականների աջակցությունից: Դա նախագահ Էրդողանի ցասումնալի ելույթների արդյունքն է: Իր ելույթներում նա մասնավորապես հայտարարել էր, որ կարող է երկրից արտաքսել ինչպես թուրքահպատակ, այնպես էլ ներգաղթյալ հայերին: Իտալական հիշյալ թերթի թղթակցի հետ զրուցած տաճկահայերը խոսել են ներկայումս համայնքում տիրող «վախի մթնոլորտի» մասին: Կառավարության տեղեկատվական քաղաքականությունն այնքան «հայատյաց է դարձել, որ հնարավոր են ամենաանսպասելի հետեւանքներ: Հայ նախկին ուսուցիչներից մեկն ասում է, որ Թուրքիայում հայերն իրենց զգում են իբրեւ «պատանդներ»: Նրա խոսքերովՙ Թուրքիան չի կարող ընդունել, որ Գերմանիան խոստովանեց սեփական պատասխանատվությունը հայերի բնաջնջման համար, դրանով իսկ Անկարային զրկելով մեղքի իր բաժինը ժխտելու հնարավորությունից: Լարվածությունը թուլացնելու ակնկալիքով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի Պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, որը կուզենար ապագայում պատրիարք դառնալ Էրդողանի օգնությամբ, երկարաշունչ նամակ է գրել Թուրքիայի նախագահին: Այնտեղ նա գրում է, որ Բունդեսթագի ընդունած բանաձւեը «խոր ափսոսանք է առաջացրել հայ ժողովրի մեջ»: Տեղապահը պարզապես կրկնել է Էրդողանի ասածը, երբ վերջինս Գերմանիային քննադատել էր, կանցլեր Մերկելի բնորոշմամբ, «անընդունելի» խոսքերով:

Այդուհանդերձ արքեպիսկոպոսի դիրքորոշումը հասկանալի է: Որպես Պոլսո ապագա պատրիարք, նա պարտավոր է իր հոտը պաշտպանել թուրք ազգայնականների բացասական հակազդեցությունից եւ Էրդողանի իսլամիստական ծայրահեղականությունից:

Ի դեպ, հայկական մամուլը պակաս ներողամիտ գտնվեց փոխանորդի խոսքերի հանդեպ: Սփյուռքի հայերը Աթեշյանին կոչ են անում գործել «որպես Քրիստոսի եկեղեցու ճշմարիտ առաջնորդ» եւ Ֆրանցիսկոս պապից սովորել «արիություն» բառի իմաստըՙ վկայակոչելով 2015 թ. ապրիլի 12-ին Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արած հայտարարությունը:

Ինչ վերաբերում է Ստամբուլի (Կոստանդնուպոլսի) Սբ Սոֆիա տաճարում մահմեդական աղոթքների ընթերցում սկսելուն, KATHPRESS գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական Բեռլինը զուսպ կերպով արձագանքեց դրան: Գերմանիայի արտգործնախարարության մամլո քարտուղարը հայտարարեց, թե Անկարայի այդ քայլը Թուրքիայի ներքին գործն է: Այդուհանդերձ նա ցանկություն հայտնեց, որ համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող շենքի օգտագործումը տեղի ունենա առանց դրա կարգավիճակին «վնասելու»: Իրենց հերթին որոշ թուրք քաղաքական գործիչներ, իբրեւ պատրվակ օգտագործելով Հայոց ցեղասպանությանն առնչվող բանավեճը, կոչ են արել այսուհետեւ ուշադրություն չդարձնել արեւմուտքցի քրիստոնյաների դիրքորոշմանը եւ առաջարկել են նախկին քրիստոնեական տաճար Սբ Սոֆիան վերստին դարձնել մզկիթ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԺՎԱՐ Է ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական