Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ադրբեջանի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, հակառակ մեծ թվով զոհերի, խնդիրներն ու մտահոգությունները չպակասեցին: Ընդհակառակըՙ թերություններն ու բացթողումները ջրի երես դուրս եկան եւ հանրային քննարկումների առարկա դարձան:

Երբ զինտեխնիկայի կրակոցները դադարեցին, պարզվեց որ 800 հեկտար տարածք զիջել ենք թշնամուն: Կառավարական շրջանակներում կորուստը մարտավարական իմաստով աննշան բնութագրեցին: Բայց քանի որ պատերազմը հայրենասիրության նոր ալիք էր բարձրացրել, իսկական հայրենասերներից ոմանք, մի քանի դեմագոգների հետ, սկսեցին պնդել, որ նույնիսկ մեկ սանտիմետրի կորուստը անհանդուրժելի է:

Երբ բանակին տրամադրված ռազմական բյուջեի չարաշահումների մասին լուրը տարածվեց, գերատեսչության որոշ բարձրաստիճան աշխատակիցներ պաշտոնազրկվեցին: Մի քանի քաղաքական գործիչներ ողբերգությունը օգտագործեցին մեղադրական խոսքեր ուղղելով կառավարության հասցեին: «Ռուսաստանի կողմից նորագույն հարձակողական սպառազինությունների մատակարարումները Բաքվինՙ որակական առումով խախտեցին ռազմական բալանսը, զգալիորեն մեծացնելով ապրիլի 2-ի հարձակումների հավանականությունը: Հայաստանի կառավարությունը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի իրագործումը», նշեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը :

Քառօրյա պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան հստակություն չմտցրեց իրադարձության մեջ: Այն սոսկ ծառայեց, գուցե, մի փոքր մեղմելու հակառուսական տրամադրությունները, որոնք անկառավարելի կարող էին դառնալ:

Հակամարտությունն, ակնհայտորեն, ունեցավ նաեւ այլՙ միջազգային արձագանքներ: Բարձրաստիճան չինական մի պատվիրակություն այցելեց Հայաստան, ինչը կարող է երկրի տնտեսության, գուցե նաեւ պաշտպանության համակարգի, որոշակի բարելավում կանխատեսել:

Իրանն իր հերթին, բարի կամք դրսեւորելով, հորդորեց կողմերին հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Պարզ է, որ միջազգային պատժամիջոցներից ընդամենը վերջերս ազատագրված Իրանի ղեկավարները չեն ցանկանում, որ պատերազմ բռնկվի իրենց հարեւանությամբ:

Ահազանգ հնչեց նաեւ արեւմտյան մայրաքաղաքներում: Ինչպես մեկնաբաններից մեկն էր գրել, «Քառօրյա պատերազմը մարդկային լուրջ կորուստների պատճառ դարձավ: Բայց նաեւ զգալիորեն ընդգծեց ՆԱՏՕ-ի հարավային մարտավարական թեւի տարածքում գտնվող էներգակիր ենթակառուցվածքների խոցելիությունը: Խոսքը Բաքու-Սուպսա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) նավթատար խողովակաշարի, Հարավային Կովկասի գազի ազգային խողովակաշարի (NGP) եւ դրանց մոտակայքում տեղակայված նավթի եւ գազի վերջնակայանների մասին է»:

«Azatutyun.am» կայքը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն տեղակայել է հակաօդային եւ հրթիռային պաշտպանության համակարգեր իր սահմանում եւ Ղարաբաղում անցկացրել զինավարժություններՙ հնարավոր հարձակումներ իրականացնելու համար Ադրբեջանի նավթային եւ գազային ենթակառուցվածքների վրա:

Արեւմտյան նավթի շահերին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, «Բրիտիշ Փեթրոլիում» անգլիական բազմազգ ֆիրմայի ադրբեջանցի փոխնախագահ Բախտիար Ասլանբեյլին առաջարկել է կազմել մի նոր հայեցակարգ ՆԱՏՕ-ի համար, «Հոդված 4.5-ի» նման մի բան, որը որոշակի պաշտպանություն կշնորհեր միջ-սահմանային եւ միջ-տարածաշրջանային էներգակիր ենթակառուցվածքներին:

Հայաստանը փոքր, ծովային ելքերից զուրկ եւ ուժեղ թշնամիներով շրջափակված երկիր է, որն ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է, չի կարող հույսը դնել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վրա: Մենք չենք կարող երկրորդ անգամ ցեղասպանության զոհ դառնալ: Ո՞րն է, ուրեմն, լուծումը: Ինչպե՞ս ենք գոյատեւելու:

Իսրայելում կան 200 միջուկային մարտագլխիկներ, որոնք իրավական տեսակետից անթույլատրելի են, բայց միջազգային հասարակայնությունը հանդուրժում է դրանց գոյությունը: Պատճառն այն է, որ հրեա ժողովուրդը հոլոքոսթ է դիմակայել եւ այժմ էլ շրջապատված է իրեն թշնամի հարեւաններով, չնայած դրանց որոշ մասին (Իրաքին, Սիրիային եւ Լիբիային) Մ. Նահանգները արդեն իսկ գետնին է հավասարեցրել:

Ինչքան էլ երազենք ապրելու միջուկային զենքից զուրկ մի աշխարհում, միեւնույն է, Հայաստանը, Իսրայելի նման եւ նույն պատճառներով կարիք ունի որոշակի կանխարգելիչ միջոցների: Լրատվական վերջին հաղորդագրությունները նշում են, որ Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը զգուշացրել են Ադրբեջանին, որ միջուկային զենք կօգտագործեն նրա դեմ: Հայերի կողմից սպառնալիքներ են հնչել նաեւ այն մասին, որ կպայթեցնեն Մինգաշեհիր ջրամբարը, որը կարող է ադրբեջանական շատ գյուղեր հեղեղել եւ բնապահպանական լուրջ աղետ առաջացնել:

Պատերազմի տրամաբանությունը դաժան է: Իրաքյան բանակին ոչնչացնելու օրերին, Ծոցի պատերազմի հրամանատարՙ գեներալ Նորման Շվարցկոֆն ասել էր. «Մարդկանց ոչնչացնելու ավելի քաղաքակիրթ ձեւ կամ միջոց չկա»:

«Վաշինգտոն փոստի» մայիսի 31-ի համարում Նինա Կասպերսենը բավական դաժան եզրահանգումներ էր արել ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ: «Ներկա կռիվը կարծես ճակատային գիծը շրջեց դեպի Արդբեջանի կողմը, նրա օգտին: Սա կարեւոր է, ոչ թե այն պատճառով, որ ձեռք բերված տարածքը մեծ է կամ մարտավարական նշանակություն ունի, այլ որովհետեւ այն հարված հասցրեց հայերի հպարտությանը եւ ամենակարեւորըՙ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի դրությունը այնքան էլ ապահով կամ ամուր չէ, ինչքան որ անկլավի ղեկավարությունը հավատացնում է իր ժողովրդին»:

Գուցե Սամվել Բաբայանի ժամանումը Արցախ անուղղակիորեն հաստատում է «Վաշինգտոն փոստի» վերոնշյալ գնահատականը: Գեներալ Բաբայանը գլխավորում էր ղարաբաղյան բանակը 1993-ից 1999 թվականներին եւ բազմաթիվ հաղթանակների համար արժանի գովասանքներ է ստացել: Նրան որպես հերոսի ընդունեցին իր ծննդավայրում, բայց նրա վերադարձի դրդապատճառներն այնքան էլ հստակ չեն: «Ուժերիս ներածին չափ անելու եմ ամեն ինչ, որ մեր անվտանգությունն ինչպես հարկն է պաշտպանված լինի», հայտարարել է նա, փորձելով մեկնաբանել իր վերադարձը ռուսաստանյան ինքնաքսորից: Նա նաեւ կոչ է արել անհապաղ արդիականացնել ռազմական ուժերը, չեզոքացնելու համար Ադրբեջանի կողմից որեւէ ռազմական սպառնալիք:

Պատերազմի հերոսները հազվադեպ է, որ դառնում են խելացի պետական գործիչներ: Ղարաբաղում եղած ժամանակ նա իրեն վեր էր դասում օրենքից: Նրան դատապարտեցին Արցախի նախկին նախագահՙ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձում դերակատարություն ունենալու համար: Իր դատավճռի չորս տարիները բանտում անցկացնելուց հետո նա Հայաստան տեղափոխվեց եւ հիմնեց «Դաշինք» քաղաքական կուսակցությունը, մտերմացավ անդուր կամ վանող մի քանի հեղինակությունների հետ: Նա քննադատում է քառօրյա պատերազմի ժամանակ կառավարության գործելաոճը, բայց ժխտում է ղարաբաղյան բանակը դարձյալ ղեկավարելու կամ ընդհանրապես քաղաքական դաշտ վերադառնալու մտադրությունները: Եթե նրա նպատակն էր բարձրացնել ժողովրդի մարտական ոգին եւ տրամադրությունը, ապա պետք է խոստովանել, որ նա հասավ իր նպատակին:

Անհանգստություն իրո՛ք, կա շրջանում, եւ Ղարաբաղը կարիք ունի բարոյական աջակցության, ինչը պատերազմի վետերաններն ու կամավորները առատորեն ցուցաբերում են: Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե գեներալ Բաբայանը ներկայիս ինչքանով է ծանոթ ռազմական զինանոցի եւ պատերազմական մարտավարության ժամանակակից զարգացումներին, որպեսզի նրան հնարավոր լինի վստահել պատասխանատու դերակատարություն բանակում:

Ժողովրդի հայրենասիրական ոգեպնդումը անհրաժեշտ է, բայց Ղարաբաղի առաջնորդները պետք է առավել սթափ գնահատեն կացությունը եւ ավելի խոհեմ ու փորձագիտական լուծումներ գտնեն: Հավատացած ենք, որ Երեւանն այդ հարցերում լիովին կարող է աջակցել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

Նախորդ գրառումը

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-Ի 2,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԱՀ-Ն ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հաջորդ գրառումը

Ա. ԿՌԻԼՈՎ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԻ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ, ՆԱ ԿԶԻՋԻ ԱՄԵՆ ԻՆՉ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ա. ԿՌԻԼՈՎ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԻ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ, ՆԱ ԿԶԻՋԻ ԱՄԵՆ ԻՆՉ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական