«ԱՍԿԵ Գրուպ» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կառավարության երեկվա որոշմամբ հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ընկերության նպատակն է համալրել մետաղյա աղեղային հալման վառարանով, պողպատյա ամրաններով աղացման գնդեր արտադրելու համար, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2,5 մլրդ դրամի ներդրումներ, որից մոտ 2 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 32 աշխատատեղ, հետեւյալ միջին աշխատավարձերովՙ 2016-ինՙ 180 հազար դրամ, 2017-ինՙ 200 հազար դրամ եւ 2018-ինՙ 220 հազար դրամ: