Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԹԵ ՓԱԼԱՆԸ, ԱՅԼ Է՛ՇԸ ՊԵՏՔ Է ԾԵԾԵԼ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ոչ ոք չի կարող պնդել, ոչ էլ ժխտել, որ Թուրքիո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի արձագանքը Բունդեսթագի բանաձեւինՙ ինքնաբուխ էր. Թուրքիայում նման ելույթները միշտ էլ մաս են կազմել քաղաքական orchestration-ի, որը յուրաքանչյուր նվագողից պահանջում է հլու-հնազանդ ենթարկվել գլխավոր դիրիժորի ճիպոտին, որը ամեն րոպե կարող է վերածվել ծանր լախտի: Այնպես որ հարցը ոչ թե դիրիժորին ենթարկվելուն կամ չենթարկվելուն է վերաբերում, այլ մեր դիրքորոշմանը:

Իսկ այդ դիրքորոշումը բացառապես ուղղված է նվագողի, այս պարագայումՙ չալողի դեմ: Սփյուռքի եւ Հայաստանի մամուլը, բոլոր լրատվամիջոցները, այս օրերին կրակուբոց են ժայթքում Աթեշյան սրբազանի (աթեշՙ թուրքերեն նշանակում է կրակ) դեմ, որ սահմանազանց ձեւակերպումներով եւ ուրացողի քծնանքով, նախագահ Էրդողանի իշխանությանը մատուցում է հենց այն, ինչը անհրաժեշտ է վերջինիս ներքին թե արտաքին հարթակներում օգտագործելու համար, բայց ոչ թե որեւէ մեկին համոզելու իր «ճշմարտացիության» մեջ, այլՙ եւս մեկ անգամ բոլորին ցույց տալու իր ուժն ու կամքը:

(Փորձառու մի հայ մարդ Պոլսում մի անգամ ինձ բացատրեց թուրքական այդ ֆենոմենը: Թուրքերի մեջ ամենավտանգավոր բանն այն է, բացատրեց նա, որ նրանք որեւէ պահի, երբ նույնիսկ անհրաժեշտ չէ, կարող են դաժանորեն ճնշել ու սպանելՙ պարզապես հասկացնելու համար, որ իրենք են ուժեղը):

Անշուշտ Աթեշյան սրբազանին կարելի է մեղադրել, եւ իրավա՛մբ, իր անձնական փառասիրություններին եւ ընչաքաղցությանը այդ ձեւով եւ այդպիսի ստորությամբ հագուրդ տալու համար, որը օրերս, անշուշտ շա՜տ մեղմորեն, քննադատվեց նույնիսկ իր իսկ գլխավորած Կրոնական ժողովում, որը որոշեց, ինչպես ավելի ուշՙ Համայնքային վաքըֆների (կտակված կալվածքներ) ժողովի դռնփակ նիստում, որ հետայսու նման կարեւորության հարցերում, ինչպիսին է Բունդեսթագի որոշմանը համայնքի անունից արձագանքելը, Պատրիարքական ընդհ. փոխանորդը հայտարարությամբ հանդես գալուց առաջ պարտի խորհրդակցել համայնքի գործերի պատասխանատու ավելի լայն շրջանակների հետ: Այլ խոսքով, պոլսահայ համայնքը, որքան էլ դժգոհ իր նշանակյալ, ավելի ճիշտՙ ինքնանշանակյալ առաջնորդի հայտարարությունից, ընդամենը, գոնե պաշտոնապես, առարկում է նրա ձեւակերպումներին, ինչը բնավ էլ չի փոխում դավաճանական այդ արարքի էությունը:

Բայց այս բոլորը չեն փոխում բուն հարցի էությունը. սա Թուրքիան է, սուլթանական թե հանրապետական, համիդյան թե աթաթուրքական կամ էրդողանականՙ ամեն ինչում ինքն է թելադրում ամեն բան իր հպատակներին, ով կամ ովքեր էլ լինեն վերջիններիս առաջնորդներըՙ Աթեշյանը թե Մութաֆյանը, Գազանճյանը, թե նրանց նախորդած բազմաթիվ պատրիարքները: Միայն Օրմանյանի հանճարն էր, որ արյունարբու Սուլթան Համիդին զիջելով զիջումներ էր պոկում, եւ որի հետ այդքան տխմար ձեւով վարվեցին մեր հեղափոխականները…

Եվ հիմաՙ շատերն են պահանջում Աթեշյան սրբազանից հրաժարական տալ, բոլոր սրերն ուղղելով նրա դեմ: Անշուշտ դժվար չէ նրան պատժելը, այն էլՙ եկեղեցականի համար ամենածանր պատիժովՙ պարզապես կարգալույծ հռչակելով նրան: Բայց դրանով կփոխվի՞ որեւէ բան, եւ ավելի կարեւորըՙ կապահովվի՞ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, որը տեւապես գտնվում է իշխանությունների պրկված, արյունոտ բթամատի տակ…

Մեր գլխավոր թիրախը պետք է լինի Թուրքիա՛ն, թուրքական պետությունը, որի ստեղծած, պարտադրա՛ծ պայմանների ծնունդն են աթեշյանները…

Նախորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՓԱՅԼԱՆ: «ԻՆՉՈ՞Ւ Է ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՋԻԱ ՍՈՖԻԱ ԵԿԵՂԵՑԻՆ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՕ, ԸՕ... ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական