Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԶԵՄԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Հատուկ «Ազգ»ի համար, Պրահա

Միլոշ Զեմանը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է անելու խորհրդարանին, որի նախագահ Համաչեկը դեմ է նման բանաձեւին

Դեռ Երեւան մեկնելուց առաջ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նախագծեց իր պետական այցի գլխավոր թեմաներից մեկըՙ Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Չեխական «Պառլամենտնի լիստի (ParlamentnyListy.cz) համացանցային թերթին տված հարցազրույցում Չեխիայի նախագահն ասաց, որ ցանկանում է կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել, որպեսզի հետեւեն գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչեն 1915-1918 թթ.ին թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը: Այս տեսակետը նա հայտնել է դեռեւս 2014 թվականին, երբ Պրահայում էր գտնվում Հայաստանի նախագահը եւ նշել էր, որ 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն է: Չնայած այն ժամանակ Թուրքիայի ճնշման տակ նախագահական պալատը հայտարարեց, որ դա նախագահի անձնական կարծիքն է: Այժմ Զեմանը լիցքավորվելով գերմանական Բունդեսթագի ընդունած բանաձեւով, ավելի հստակ բնորոշեց իր կարծիքը. «Բայց պետք է նաեւ հաջորդ քայլն անել, եւ ես պետք է Հայաստանից վերադառնալուց հետո Չեխիայի կառավարությանը, ինչպես նաեւ խորհրդարանին կոչ անեմ հետեւելու Գերմանիայի Բունդեսթագի օրինակին: Բայց ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլեւ Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի եւ այլ պետությունների, որովհետեւ կարծում եմ, որ այս բնագավառում մենք հետ ենք մնում,- ասել է նախագահ Զեմանը «Պառլամենտնի լիստի» համացանցային թերթի թղթակցին, նշելով նաեւ, որ այդ մասին խոսելու է արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ, Հայաստանից վերադառնալուց հետո:

Չեխական մամուլն անմիջապես արձագանքեց Զեմանի հայտարարությանը եւ թե՛ խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը, եւ թե՛ արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը հայտարարեցին, որ այս թեման պետք է քննարկեն անկախ պատմաբանները, եւ ոչ թե խորհրդարանները: Այն որ այս երկու թուրքամետ ու ադրբեջանամետ քաղաքական գործիչները նման կարծիք են հայտնում, դա մեզ համար նորություն չէ: Հետաքրքրականն այն է, որ սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող այս գործիչների խորհրդարանական գործընկերները նույն թերթին տված հարցազրույցներում պաշտպանել են նախագահ Զեմանի տեսակետը, նրանց են միացել նաեւ թե՛ կոալիցիայի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, եւ թե՛ ընդդիմադիրները: Կոմունիստ պատգամավոր Լեո Լուզարը նույնիսկ առաջարկել է, որպեսզի նախագահ Զեմանը նախագահական նստավայրում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպի: Պատգամավորներից շատերը Հայոց ցեղասպանության ժխտումը համեմատել են Հոլոքոստի ժխտման հետ:

Պատահական չէ նաեւ, որ Հայաստան ժամանելուն պես, նախագահ Զեմանը նախ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին, շրջեց թանգարանում, ծանոթացավ ծնունդով պրահայաբնակ Ֆրանց Վերֆելին եւ չեխ գրող Կարել Հանսային նվիրված ցուցադրություններին, նաեւ զոհերի հիշատակին եղեւնի տնկեց պուրակում: Հայկ Դեմոյանը Զեմանին նվիրեց Ֆրանց Վերֆելի անվան հուշամեդալ:

Այնուհետեւ թե՛ Հայաստանի նախագահի հետ հանդիպումներում, թե՛ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումներում նա խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Ի դեպ, լրագրողների աչքից չգիտեմ որքանով վրիպեց նախագահ Զեմանի խնդրանքը Սերժ Սարգսյանինՙ լուծելու «Միկա ցեմենտի» հետ կապված չեխական ներդրումների խնդիրը: Ի դեպ, հիշեցնենք, որ 2014-ին երբ նախագահները հանդիպեցին Պրահայում, Զեմանը խնդրեց, որ Հայաստանի նախագահը չեխական երկու այլ ներդրումների ձախողման խնդիրներում նույնպես օգնի: Թե որքանով են լուծվել այդ խնդիրները, որեւէ հրապարկում առայժմ չենք տեսել:

Ամեն դեպքում, Երեւանում կայացած հայ-չեխական գործարար ֆորումին ներկա էին նաեւ Չեխիայից ժամանած 17 գործարարներ, իսկ հայկական կողմիցՙ մոտ 100: Նշվեց, որ այսօր Հայաստանում աշխատում է չեխական կապիտալով 20 ընկերություն, բայց երկկողմ առեւտրային կապերը զարգանալու պոտենցիալ ունեն:

Զեմանը չմոռացավ նաեւ Ղարաբաղի խնդիրը: Ալիեւին ու Սարգսյանին առաջարկեց 2002-2005 թվականների նման ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակել Պրահայում: Նույնիսկ գերմանացիների ու ֆրանսիացիների հաշտեցման օրինակը բերեց, հայ ու ադրբեջանցի նախագահներին համեմատելով դը Գոլի ու Ադենաուերի հետ: Իհարկե, Չեխիայի նախագահը չմանրամասեց, թե նրանցից ով ում դերը կարող է ստանձնել:

Իհարկե, որքանով այդ հանդիպումը իրականություն կդառնա, դեռեւս հարց է, մանավանդ որ Սերժ Սարգսյանը Ալիեւի վերջին հակահայ ելույթը տղայություն որակեց Զեմանի հետ հանդիպման ժամանակ:

Այսօրվա չեխական մամուլը նունյպես անդրադարձել է այս հարցին, բայց ավելի չեզոք դիրքերից: «Դնես», «Լիդովե Նովինի», «Պրավո» օրաթերթերը մեջբերել են Չեխական լրատվական գործակալությանը, նշելով Զեմանի առաջարկների մասին:

Նախագահ Զեմանը Երեւանում եղավ նաեւ կոնյակի գործարանում եւ այցելեց Խոր Վիրապ: Հայաստանից մեկնեց Մակեդոնիաՙ մասնակցելու գործարար ֆորումի:

Ամփոփելով Չեխիայի նախագահի առաջին պատմական այցը Հայաստան, պետք է արձանագրել, որ այն լուրջ ազդեցություն կունենա ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի քննարկման եւ ընդունման հարցում, այլեւ Չեխիայում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության եւ ավելի լուրջ նախագծեր իրականացնելու գործում:

Վերջին ժամ. – Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախագահ Զեմանի Հայաստանում գտնվելու ժամանակ, երկուսով` նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին զանգահարել են Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ` կարդինալ Դոմինիկ Դունկային, որն իր հերթին հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:

Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԾԱՌ, ՈՐ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱՄԵՆ ՕՐ ՋՐՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական