Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ-Ի ԱՎԵԼԻ ՔԱՆ 325 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ”

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգլերեն բնագրից թրգմ.ըՙ Հ.Ծ.-ի

Արձագանքելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված եւ վիրավորված ընտանիքներին նյութական եւ բարոյական օժանդակություն ցուցաբերելու ՀԲԸՄ-ի կոչին, տարբեր վայրերից հավաքագրված եւ կազմակերպության Տնօրենների կենտրոնական վարչության կողմից հատկացված գումարը կազմել է 325 հազար ամերիկյան դոլար, որը շարունակում է ավելանալ: Համընդհանուր ջանքերով ձեռք բերված գումարի մի մասը ՀԲԸՄ-ի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները մայիսի 13-ին տրամադրել են Շիրակի եւ Արարատի մարզերից զոհված եւ ծառայությունից արձակված զինվորների ընտանիքներինՙ յուրաքանչյուրին հազարական դոլար: Նրանք այցելել են նաեւ ծանրորեն վիրավորված զինվորներին եւ կամավորներին, որոնք գտնվում են Երեւանի Կարմիր խաչի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ վերականգնողական կենտրոնում եւ զորակցություն հայտնել քաջարի մարտիկներին:

Մայիսի 21-ին եւ 22-ին նույն խումբը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ այցելելով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալը եւ Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջաններից զոհված զինվորների ընտանիքներին, զորակցություն հայտնել եւ դարձյալ 1000-ական դոլարի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել յուրաքանչյուր ընտանիքի: ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Հովիկ Էօրդեկյանը հանդիպելով Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետՙ ներկայացրել է ՀԲԸՄ-ի նախաձեռնած օժանդակության արշավի ուղղությունները, որոնց մեջ մտնում են նաեւ, բացի նյութական հատկացումներից, բժշկական սարքավորումների, ինտենսիվ թերապիայի պարագաների եւ շարժական ռենտգեն ապարատների ձեռքբերումը:

ՀԲԸՄ-ն օգնություն է ցուցաբերել նաեւ Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցում ապաստանած ավելի քան 70 տեղահանված ընտանիքների:

Այլ բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Ռիպատ Արմենիան» («Վերադարձ Հայաստան»), «Սահման» եւ «Արար» հիմնադրամը, ստեղծվել է «Համագործակցության խումբ», որը կանոնավոր հանդիպումներ է ունենում ճշտելու համար կարիքների առաջնահերթությունները: Արցախի օգտին մարդասիրական շտապ նվիրատվություններ կատարել ցանկացողներին ՀԲԸՄ-ն կոչ է անում այցելել «https://donate.agbu.org/pages/nkr-relief» կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ՇԱԲԱԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՍ ՆԿԱՐԻՉ ԷԻ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՆՈՐԲԵՐՏ ԼԱՄՄԵՐՏԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՆՈՐԲԵՐՏ ԼԱՄՄԵՐՏԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական