Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՇԱԲԱԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՍ ՆԿԱՐԻՉ ԷԻ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս շաբաթ խորհրդարանում ներկայացա ոչ թե որպես լրագրող, ինչպես որ տասնյակ տարիներ ներկայացել եմ, այլ գեղանկարչական աշխատանքներով` այս վերջին ամիսներին իմ նկարած բնանկարներով: Ներսումս մեծ տարբերություն չեմ դնում գրչի ու վրձնի միջեւ` երկուսն էլ կյանքի փոխանցիչ են, մեկը բառերով է այն նկարագրում, մյուսը` գույներով: Չնայած` ուրիշները զարմացան լրագրողիս փոխակերպումից: Ինձ համար խոչընդոտ չէ նաեւ այն, որ ես պրոֆեսիոնալ նկարիչ չեմ` ոչ մի բան անել չեմ կարող այն անդիմադրելի մղումի հետ, որն ամեն առավոտ ինձ նստեցնում է կտավի առաջ: Բացի այդ` աչքիս առաջ են օրինակները` ոչ մասնագիտական կրթությանբ հրաշալի նկարիչներ ունեցանք եւ ունենք: Միգուցե պայմանականություններից դուրս լրագրողիս անվախությունն էր նաեւ պատճառը, որ առանց բարդույթավորվելու նկարներս ներկայացրի այն տարածքում, ուր տարիներով աշխատում եմ: Դժգոհ չեմ` պատգամավորներից եւ լրագրողներից շատերը դիտեցին եւ անկեղծորեն ասացին իրենց կարծիքները` մեծ մասամբ նրանք խոսում էին զգացմունքային եւ անկեղծ վրձնի հետ իրենց հադիպման մասին: Համենայնդեպս` հետաքրքրական է, որ լրագրությունից դեպի նկարչություն սահուն անցում անելու պատճառահետեւանքային կապերի վերաբերյալ նախկին լրագրողներ Նաիրա Զոհրաբյանի , Մարգարիտ Եսայանի եւ ներկայումս լրագրությամբ զբաղվողիս մտորումներն ու զգացողությունները նույնն էին` քաղաքականության մասին գրելը մի տեսակ չորացնում-դատարկում է հոգին, ու այնտեղ բալանս ապահովելու տարբեր ճանապարհների փնտրտուք միշտ կա. մեկը գիրք է գրում, մեկը երաժշտությամբ է զբաղվում զուգահեռ, մեկն էլ նկարում է:

Զգացված եմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի , ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վերաբերմունքից, ովքեր իրենց բազմազբաղ ժամանակից տրամադրեցին ե՛ւ ցուցահանդեսը դիտելու, ե՛ւ բացմանը ներկա գտնվելու համար: Նաեւ` ԱԺ հանրության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանի , մշակութային խնդիրերով զբաղվող Մերի Փայտյանի այն օպերատիվությունից, որով նրանք մի քանի օրում կազմակերպեցին նկարներս ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ցուցադրելու գործընթացը, Հրայր Զորյանի հնչեցրած գնահատականներից` նախ լրագրողիս, ապա` վրձնողիս հասցեին: Ինձ համար հայտնություն էր նաեւ Նաիրա Զոհրաբյանի եւ Մարգարիտ Եսայանի` լրագրողական հանրույթի ներկայացուցչի գեղանկարչական փոխակերպումին սատար կանգնելու անթաքույց աջակցությունը: Ազգային ժողովի վերաբերմունքը համարում եմ նաեւ վերաբերմունք այն լրատվամիջոցի հանդեպ, ուր աշխատում եմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԻԵՎԻ ՄԵՆԱՆՎԱԳԸ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ՌԱԶՄԻ ՇԵՓՈՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ԱՎԵԼԻ ՔԱՆ 325 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ”

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ԱՎԵԼԻ ՔԱՆ 325 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ"

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական