Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻԼԻՋԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՉԵԽԱԿԱՆ ԼԻԴԻՑԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԴԱԼԻ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Մայիսի 31-ին, ավանդույթի համաձայն, չեխական Լիդիցե ավանի պատկերասրահում ամփոփվեցին Գեղարվեստի միջազգային մանկական մրցույթի 44-րդ արդյունքները: Այս տարվա մրցույթի թեման էր դպրոցն ու կրթությունը: Այս տարվա «Լիդիցեի վարդ» հատուկ մրցանակը շնորհվեց օտարերկրյա դպրոցներիցՙ Հնդկաստանի դպրոցներից մեկի երկու աշակերտներին եւ ուսուցչին, իսկ չեխական մրցանակըՙ Ռոժնով եւ Ռադոշտին քաղաքների Սեդմիկլասկա դպրոցին: Արարողությանը ներկա էին Չեխիայի գիտության եւ կրթության նախարարը, մարդու իրավունքների նախարարը, մշակույթի փոխնախարարը, բազմաթիվ դեսպանությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան:

Այս տարվա հանդիսավոր արարողությունը բացեց Պրահայի Չինական միջազգային դպրոցի մանկական երգչախումբը: Այնուհետեւ ցուցահանդեսի համակարգող Իվոնա Կասալիցկան եւ պատվավոր հյուրերը մրցանակներ հանձնեցին Չեխիայի տարբեր քաղաքներից ժամանած եւ մրցույթում հաղթած երեխաներին: Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրեցին այդ երեխաներից երեքը եւ Լիդիցեի 1942 թվականի ողբերգությունից ողջ մնացած Մարիա Շուպիկովան :

Այս տարվա մրցույթին մասնակցել էին աշխարհի 77 երկրների 18075 անհատներ եւ 1483 կազմակերպություններ ու դպրոցներ: Նրանցից 1390-ն 68 երկրներից արժանացել են ժյուրիի մրցանակների, 212 լավագույններըՙ մեդալներիՙ այդ թվում 147 անհատի, 3 թիմային աշխատանքի եւ 62 դպրոցների:

11292 օտարերկրյա աշխատանքներից 539-ն արժանացել են մրցանակների, այդ թվումՙ 70 մեդալների: Մեծ թվով մրցանակներ են ստացել Բելառուսի, Բուլղարիայի, Չինաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովենիայի եւ Ուկրաինայի երեխաները:

Հայաստանից այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, մեդալի է արժանացել Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցըՙ աշակերտներիցՙ 12-ամյա Միլենա Քոչարյանն առանձին, եւ նաեւ դպրոցի 5 աշակերտներըՙ 7-ամյա Աստղիկ Աբովյանը, 16-ամյա Մելինե Բադալյանը, 11-ամյա Գառնիկ Պապյանը, 11-ամյա Կարեն Սարգսյանը, 11-ամյա Աննա Թամամյանըՙ միասին: Առանձինՙ հատուկ մրցանակի է արժանացել Լոռվա Մարգահովիտ գյուղի կրթական, մարզական եւ մշակութային կենտրոնի սան 7-ամյա Լիլիթ Խառատյանը:

Այս տարվա մրցույթում մրցանակների են արժանացել նաեւ Ռուսաստանից ներկայացված հայ երեխաների աշխատանքներ: Մրցանակների են արժանացել Կազան քաղաքի գեղարվեստի դպրոցի սաներ 13-ամյա Տատյանա Դավիդյանը , 13-ամյա Սեդա Երիցյանը , 13-ամյա Միլենա Կանայանը, Մոսկվայի Կոսարեւայի դպրոցի սան 10-ամյա Անահիտ Նուրիջանյանը , Օկտյաբորսկոյե գյուղից 10-ամյա Էրիկ Գալուստյանը :

Մրցանակի էր արժանացել նաեւ Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն պարոն Չերվենցիլի թոռնուհինՙ 8-ամյա Սառան , ով նկարել էր իր ուսուցչուհուն: Իսկ Պլզենից 10-ամյա մրցանակակիր Սառա Կոկոշկովան նկարել էր բարդ գրաֆիկական աշխատանք: Վերջինս մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ուզում է ճարտարապետ դառնալ:

Մայիսի 31-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Լիդիցեի պատկերասրահում կցուցադրվեն մրցույթում հաղթած աշխատանքները, այդ թվում ոչ միայն նկարներ, այլեւ կավե, փայտե, ապակյա աշխատանքներ, ինչպես նաեւ լուսանկարներ:

Հաջորդ տարվա մրցույթի թեման է լինելու ճամփորդությունը: Աշխատանքները կարելի է ներկայացնել մինչեւ 2017 թվականի փետրվարի 28-ը: Այս տարի կարելի է ներկայացնել ոչ միայն գեղանկարչական, գրաֆիկական, կտորից, ապակուց կամ փայտից ու մետաղից աշխատանքներ, լուսանկարներ, այլեւ մուլտֆիլմեր:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեումՙ www. mdvv-lidice.cz

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂՀ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ՇՈՇԱՓԵԼԻՔԻ ԸՆԿԱԼՈՒՄ» ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ՇՈՇԱՓԵԼԻՔԻ ԸՆԿԱԼՈՒՄ» ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական