Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆ ՇՆԵՐ ԵՎ ԿԱՆ ՈՒՐԻՇ ՇՆԵՐ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Բոլոր շներն էլ կծում են, պարզապես կան շներ, որոնք հաճախ են կծում, կծան են: Առհասարակ կծելու հաճախականությամբ կարելի է շներին տարբերակել, բայց այսօր շների ոչ թե տարբերության, այլ ընդհանրության մասին ենք խոսելու, եւ քանի որ մենք ոչ թե շոտլանդացի եք, այլՙ հայ, խոսելու ենք ոչ թե անգլիացիների մասին, այլՙ թուրքերի:

Թուրքերն, իհարկե, շուն չեն, ավելի ճիշտ այնքանով են շուն, որքանով շուն են անգլիացիները, բայց պարզվում է կծելը միայն շներին հատուկ վարքի դրսեւորում չէ, դե այսինքն բոլոր ժողովուրդներն էլ կծում են, պարզապես կան ժողովուրդներ, որոնք հաճախ են կծում, կծա՛ն են: Առհասարակ կծելու հաճախականությամբ կարելի է տարբերակել ժողովուրդներին: Պայմանականորեն կծան ժողովուրդներին տանք «թուրք» անվանումը, հուսամՙ չեն նեղանա, չնայածՙ գրողի ծոցը նեղանան: Իբր որ չնեղանան, նեղացած չե՞ն ու չե՞ն կծում:

Օրինակ Արեւելքում: Ինչպես հիշում ենք, բոլորովին վերջերս 800 հեկտար տարածք կորցրեցինք: Թե հիմա ի՞նչ տարածք էր այդ 800 հեկտարը, շատ ենք խոսել, եւ հիմա կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ կորցրել ենք հենց 800 հեկտար: Կծել են, տվել ենք, ավելի ճիշտՙ կծել են, վերցրել են, կարողացել են, որովհետեւ կծան են: Տվել ենք, որովհետեւ մենք կծան չենք. մենք ժողովուրդների չկծան տեսակից ենք, որին պայմանականորեն տանք «հայ» անվանումը: Թե ո՞րն է ավելի լավ, այլ թեմա է, բայց հաստատ թեմա է:

Ինչո՞ւ հենց 800 հեկտար: Ավել չկարողացա՞ն, թե՞ ավելին չտվեցինք: Նույն բանը չէ: Ավելին չտվեցինք-ի հերոսը մենք ենք, ավելին չկարողացան-ըՙ փաստ չէ, որ մեզնով է պայմանավորված: Հնարավոր էՙ նրանք ավել չեն կարողացել, որովհետեւ նրանց ուրիշներն ասել ենՙ վերջ, էլ չեք վերցնում, ավելի ճիշտՙ հիմա էլ չեք վերցնում: Մի խոսքով, փաստ չէ, որ այս պատմության հերոսը մենք ենք: Մենք ենք, եթե փաստ է, որ նրանց ավելին չենք թողել:

Ուրիշ փաստ կա: Թուրքական զինուժը բոլորովին վերջերս առաջ է գնացել թուրք-սիրիական սահմանով դեպի Սիրիայի խորքը: Թուրքական ստորաբաժանումները հսկիչ կետ են սահմանել սիրիկական Աֆրին քաղաքի մերձակայքում, որը Հալեպի մարզից գտնվում է մի փոքր դեպի հյուսիս-արեւմուտք: Քաղաքում հիմնականում ապրում են քրդերը: Գիտե՞ք, թե որքան է Թուրքիան առաջ գնացելՙ գրեթե 800 մետր: Ծանո՞թ թիվ է: Ուրեմն գուցե նրանց, նկատի ունեմ այն ժողովուրդներին, որոնց պայմանական անունը դրեցինք «թուրք», թույլատրվում է առաջ գնալ, բայց ոչ ավելին, քան 800 մե՞տր: Չէ՞ որ հնարավոր չէ, որ ե՛ւ արեւելքում, ե՛ւ արեւմուտքում թուրքերն այդքանն են ուզել, չէ՞ որ բացառվում է, որ Արեւելքումՙ Սիրիան, Արեւելքումՙ մենք ենք, որ թուրքերին ավելին չենք թողել: Չէ՞ որ բացառվում է, որ այսքան զուգադիպություն լինի: Թե՞ չի բացառվում, այսինքն մենք Սիրիայի հետ գործ չունենք, բայց Արեւելքում մենք ենք, որ ավելին չենք թողել: Եթե անգամ այդպես է, Սիրիայում ինչո՞ւ են հենց շուրջ 800 մետր առաջ գնացել, ի դեպՙ սիրիացիներն էլ ժողովուրդների «հայ» տեսակից են…

Իմ կարծիքով այստեղ գաղտնիք կա, դավադրություն չէ, մասոնական չէ, անգլո-սաքսոնական, ջհուդական կամ մահմեդական չէ, ավելի մեծ է, մի տեսակՙ կենդանական է, բնազդայինՙ կծելու պահանջ է: Կծան շանը չես կարող հնարավորություն չտալ կծելու, հակառակ պարագայումՙ քեզ կկծի: Ու որպեսզի միշտ նրանց համար կծելու բան ունենաս, Սիրիա ես պահում, Ղարաբաղ ես պահում, ու 800 մետրերով ժամանակ առ ժամանակ տալիս ես: Վերջիններս էլ դիմանում են այնքան, քանի դեռ մեկ ուրիշ տեղ «սիրիաներ» ու «ղարաբաղներ» չեն ստեղծվել, կամՙ քանի դեռ շարունակում են պատկանել ժողովուրդների ոչ կծան տեսակին:

Իրականում հայի եւ թուրքի կռիվ է, այդ թվում Սիրիայում, որտեղ հնարավոր է հաղթել կամ եթե թուրք ես, կամ եթե թուրք չկա:

Բայց որպեսզի թուրք չլինի, պետք է ի՛նքդ կծան լինել… Մի խոսքով, բոլոր շներն էլ կծում են, պարզապես կան շներ, որոնք հաճախ են կծում, կծա՛ն են…

Նախորդ գրառումը

ԳԼԻԶԵՐ ՓԱԼՈՄԱՐ ԱՆՈՒՆՈՎ ԱՂՋԻԿԸ ԵՎ ԼՈՒՑԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական