Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԼԻԶԵՐ ՓԱԼՈՄԱՐ ԱՆՈՒՆՈՎ ԱՂՋԻԿԸ ԵՎ ԼՈՒՑԿԻՆ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Եթե այսօրն ավելի պակաս կարեւոր լիներ, քանՙ վաղը, ապա Հռոմի պապն այսօր Ֆիլիպիններում չէր լինի, փոխարենը կնախապատրաստվերՙ «վաղը» Հայաստան կատարելիք այցին: Իսկ վերջինին նախապատրաստվել պետք է: Բանն այն է, որ Հռոմի պապն անգամ խոստովանում է, որ ինքը հունիսի վերջերին, ավելի կոնկրետՙ հունիսի 24-26-ը լինելու է աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում… Բայց, դա «վաղը»: Այսօր Պապը, ինչպես նշեցի, Ֆիլիպիններում է, որտեղ մայրաքաղաք Մանիլայում դպրոցականների առջեւ ելույթ է ունեցել, կնշանակի այսօրն էլ կարեւոր է, անգամ եթե քրիստոնեա ես, անգամ եթե ամենաքրիստոնյան ես. չի կարելի ապրել «վաղվանով», պետք է այսօր ապրել:

Մանիլայում Ֆրանցիսկոս պապը միայն ելույթ չէ, որ ունեցել է: Երեխաները նրան հարցեր էլ են տվել: Օրինակՙ 12-ամյա ֆիլիպինուհի Գլիզեր Փալոմարը Պապին հարցրել է. «Շատ երեխաներ թմրամոլ են դառնում, շատերըՙ սեռական շահագործման են ենթարկվում: Աստված ինչո՞ւ է աչք կոծկում, որ նման բաներ մեզ հետ տեղի ունենան»:

Պապը ոչինչ չի պատասխանել, ավելին, հետո, երբ բոլոր հարցերը հնչել ենՙ իրենց պատասխաններով, կաթոլիկ եկեղեցու հովվապետը ասել է, թե 12-ամյա Գլիզեր Փալոմարի հարցը հնչածներից միակն էր, որը պատասխան չունի: Սա շատ կարեւոր է, բայց ոչ թե այն, որ աղջկա հարցը պատասխան չունի (դա վաղուց գիտեինք), այլ այն, որ սա խոստովանում է Պապն ինքը: Կարո՞ղ էր, չէ՞, նա, ինչպես նախորդ պապերը, ինչպես ոչ միայն պապերը, հայտարարեր, թե Աստված աչք չի կոծկում, այլ մեզ փորձության է ենթարկում, որ տեսնի-համոզվի, թե որքան ենք հավատում իրեն, որքան ենք սիրում նրան եւ ոչ միայն նրան: Եւ Աստված մշտապես մեզ փորձությունների է ենթարկում այնքան, որքան վստահ է, որ կտանենք եւ տանում ենք դրանք: Հենց այդ տանելն էլ քրիստոնեությունն է, ինչը ոչ թե այսօրն է, այլՙ վաղը: Այսօր պետք է տանջվենք եւ մաքուր մնանք, որ վաղն ապրենք առանց տանջանքի եւ փառավորված: Փոխարենը սա ասելուն, Ֆրանցիսկոս պապն ասել է, որ 12-ամյա Գլիզեր Փալոմարի հարցը միակն էր, որ պատասխան չունի…

Պապը չի ասել, բայց իրականում Գլիզերի հարցը լուցկի է, ընդ որումՙ վառված: Այդ անպատասխան ճանաչված հարցը ցույց է տալիս, որ քրիստոնեությունն անգամ այսօր փոխվել է, այլ սկզբունքներ ունի այլեւս: Էլ պետք չէ մարդկանց հույս տալ, թե այսօր դիմացեք, որ վաղը լավ լինի, պետք չէ, քանի որ իզուր է, քանի որ մարդիկ ավելի արագ ու հեշտ հավատացին, որ հանուն վաղվան այսօր դիմանալը սխալ է, քանՙ Աստծու գոյությանը հավատացին: Ավելին, որքան երկար մարդկանց համոզեին, թե այսօրըՙ սին է, վաղն է կարեւորը, այնքան ավելի դժվար կլիներ մարդկանց հավատացնելՙ Աստծուն, այդքան ավելի ու ավելի կխորանար մարդ-Աստված անջրպետը, հիասթափությունը, որը հավատի հականիշներից է, ի դեպ:

Գլիզեր Փալոմարը իր մեկ հատիկ լուցկով լույս է վառել: Նա ցույց է տվել բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք սարսափելի հոգնել են վաղվան սպասելով ու այնքան լուսեղ է դա ցույց տվել, որ թաքցնելն այլեւս անիմաստ է, դեպի Քանանի երկիր գնացող ճանապարհ որոնելուն պես: Պապն այլեւս հասկացել է, որ ինքը չունի «Ո՞ւր էիր, Աստված» հարցի պատասխանը: Այդ պատասխանը ոչ ոք չունի, չկա այն: Փոխարենը այսօր, հենց այս պահին, Ֆիլիպինների փողոցներում ապրում է 1 միլիոն 200 հազար երեխա, միայն երեխա եւ միայն Ֆիլիպիններում:

Աստված օրհնի ձեզ եւ դա թող այսօ՛ր անի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵ ՈՒՐԱԽԱՑԵՔ, ԿԱՐՈ՞Ղ ԵՔ

Հաջորդ գրառումը

ԿԱՆ ՇՆԵՐ ԵՎ ԿԱՆ ՈՒՐԻՇ ՇՆԵՐ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆ ՇՆԵՐ ԵՎ ԿԱՆ ՈՒՐԻՇ ՇՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական