2016թ. փետրվարի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին երեկ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյուրացումները, որոնք համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի քաղաքացիների նկատմամբ: